ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ահռելի ունեցվածքը. հայտարարագրվել է հայտնաբերվածի մի մասը

Հունիսի 17-ին ԱԱԾ-ն հրապարակեց աղմկահարույց տեսանյութ, որտեղ երեւում են ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում մեծ քանակությամբ ավտոմեքենաներ, զենք-զինամթերք, վայրի գիշատիչ կենդանիներ եւ անշարժ գույքի սեփականության մեծ թվով վկայականներ: Թե հետագայում գործի քննությունը ինչպես կավարտվի, ցույց կտա ժամանակը: Մինչ այդ ներկայացնում ենք Մանվել Գրիգորյանի եւ նրա ընտանիքի անդամների գույքի եւ եկամուտների հայտարարագիրը։

2012 թվականին ԱԺ պատգամավորի պաշտոնը ստանձնելու պահին Մանվել Գրիգորյանը, որպես անշարժ գույք հայտարարագրել է՝ 2 հատ հողամաս, 1 հատ արտադրական նշանակության շինություն, 2 առանձնատուն՝ իրենց շինություններով։

Որպես շարժական գույք Գրիգորյանը հայտարարագրել է 9 ավտոմեքենա «FORD ECONOLINE E-150», «GAZ 21R», «GAZ 14 CHAYKA», «GAZ 13 CHAYKA», «PEUGEOT 405», «GAZ M-20», «GAZ 21U», «GAZ 69» եւ «GAZ 12» մակնիշների։

4 տարբեր բաժնետոմսեր ունի Գրիգորյանը՝ հետեւյալ արժողություններով՝ 72 միլիոն 800 հազար դրամ, 50 հազար դրամ, 32 միլիոն 900 հազար դրամ, 61 միլիոն 500 հազար դրամ։

Գրիգորյանի խնայողությունները կազմել են՝ 105 միլիոն 800 հազար դրամ, 45 հազար դոլար, 45 հազար եվրո:

Նրա եկամուտները գոյացել են՝ 2 միլիոն 200 հազար դրամ կենսաթոշակից եւ 105 միլիոն դրամ շահաբաժնից:

2017 թվականին Մանվել Գրիգորյանը ընտրվել է ԱԺ պատգամավոր եւ պաշտոնը վերստանձնելու պահին՝ մայիսի 18-ին, որպես անշարժ գույք հայտարարագրել է 2 հատ հողամաս, 1 արտադրական նշանակության շինություն, 2 հատ նոր՝ ինքնակամ կառուցված շենք։

Որպես շարժական գույք Գրիգորյանը հայտարարագրել է 8 հատ ավտոմեքենա «GAZ 21R», «GAZ 61», «GAZ 12», «PEUGEOT 405», «GAZ 2217», «GAZ 22», «GAZ 2217-5104» եւ «GAZ 12» մակնիշների։

Գրիգորյանը ունի 4 տարբեր բաժնետոմսեր հետեւյալ արժողություններով՝ 72 միլիոն 800 հազար դրամ, 50 հազար դրամ, 32 միլիոն 900 հազար դրամ, 61 միլիոն 500 հազար դրամ Գրիգորյանի խնայողությունները՝ 405 միլիոն 800 հազար դրամ, 45 հազար դոլար եւ 45 հազար եվրո:

Պաշտոնը ստանձնելու դրությամբ այդ տարի Գրիգորյանի միակ եկամուտը, ըստ պաշտոնական հայտարարագրի, կազմել է ընդամենը 1 միլիոն 970 հազար դրամ, որն էլ ստացվել է աշխատավարձից:

2012-ից 2017 թվականներին նրա կողմից ներկայացված հայտարարագրերում չի նշվում որեւէ գույքի ձեռքբերման կամ վաճառքի մասին դրույթ, սակայն երկու հայտարարագրերից պարզ է դառնում, որ անշարժ գույքի ու ավտոմեքենաների դեպքում տարբերություններ կան:

Այս տարվա ապրիլի 3-ին Մանվել Գրիգորյանը իր հայտարարագրում որոշակի թարմացումներ է արել։ Ըստ այդմ Գրիգորյանի տարվա ընթացքում հանձնած փոխառությունները կազմել է 156 միլիոն դրամ։

Գրիգորյանի դրամական միջոցները տարվա սկզբում կազմել են 45 հազար դոլար, որը տարեվերջում նույնչափ էլ մնացել է, 45 հազար եվրո, որը նույնպես անփոփոխ է մնացել տարեվերջում եւ 405 միլիոն 762 հազար 500 հազար դրամ, որը տարեվերջում քչացել է՝ դառնալով 313 միլիոն 647 հազար 910 դրամ։

Գրիգորյանի տարեկան եկամուտները կազմել են 67 միլիոն 885 հազար 410 դրամ, որից 35 միլիոն 440 հազար դրամը գոյացել է շահաբաժնից, 24 միլիոն 100 հազար դրամը գոյացել է մեկ այլ շահաբաժնից, 6 միլիոն 150 հազար 250 դրամը գոյացել է աշխատավարձից, իսկ 2 միլիոն 195 հազար 210 դրամի եկամուտները անհայտ է, թե որտեղից են գոյացել, քանզի, որպես եկամտի տեսակ նշված է «այլ եկամուտներ»։

Տպել
8894 դիտում

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր