Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 2-րդ վստահ հաղթանակը տարավ աշխարհի 2018 թ. առաջնության խմբային փուլում: Քիչ առաջ Սանկտ Պետերբուրգի «Սանկտ Պետերբուրգ» մարզադաշտում Ստանիսլավ Չերչեսովի ֆուտբոլիստները պարտության մատնեցին Եգիպտոսին: Հանդիպումն ավարտվեց 3:1: Եգիպտացիներին անգամ թիմի առաջատար Մոհամեդ Սալահի մասնակցությունը չփրկեց:

Հանդիպման հենց առաջին վայրկյաններից երկրպագուների մեծ առաջկցությամբ ռուսներն առաջ շարժվեցին, սակայն մինչեւ 2-րդ խաղակեսը գոլեր չեղան: Հաշիվը բացվեց 2-րդ խաղակեսի սկզբում, երբ ֆուտբոլասերներն ընդմիջումից հետո նույնիսկ չէին հասցրել տրիբունաներ վերադառնալ: Եգիպտոսի կազմում 47-րդ րոպեին գնդակը պատահմամբ սեփական դարպասն ուղարկեց Ահմեդ Ֆաթին:

Ռուսաստանի հավաքականի կազմում 59-րդ րոպեին իր թիմի առավելությունը կրկնապատկեց Դենիս Չերիշեւը: Երկրպագուները դեռ տոնում էին այդ գոլը, երբ ռուսները 3-րդը խփեցին: Այս անգամ աչքի ընկավ Արտյոմ Դյուբան:

Եգիպտացիներն այս հաշվի հետ չհաշտվեցին եւ ամեն ինչ անում էին ինչ-որ կերպ դրանում փոփոխություն մտցնելու համար: Դրվագներից մեկում Սալահին գցեցին, եւ մրցավարը տեսակրկնությունների համակարգի (VAR) օգնությամբ որոշեց 11-մետրանոց նշանակել: Այն անվրեպ իրացրեց հենց Սալահը: Ավելին անել նրանց չհաջողվեց. 3:1:

Այս խաղից հետո A խումբն ունի հետեւյալ տեսքը.

1.Ռուսաստան 6 միավոր

2.Ուրուգվայ 3

3.Եգիպտոս 0

4.Սաուդյան Արաբիա 0

Խմբի մյուս՝ Ուրուգվայ-Սաուդյան Արաբիա հանդիպումը կկայանա հունիսի 20-ին: Նույն օրը կկայանան նաեւ B խմբի Պորտուգալիա-Մարոկկո եւ Իրան-Իսպանիա խաղերը:

Հունիսի 19-ին տեղի էին ունեցել H խմբի առաջին տուրի 2 հանդիպումները: Լեհաստանը զիջել էր Սենեգալին (1:2), իսկ Կոլումբիան՝ Ճապոնիային (1:2):

Աշխարհի 2018 թ. առաջնությունը Ռուսաստանում մեկնարկել է հունիսի 14-ին: Կավարտվի հուլիսի 15-ին:

Տպել
1226 դիտում

ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ․ սկսվում է Սպիտակ տան համար պայքարը

ՊՆ բեռնատարի վթարով պայմանավորված աշխատանքից ազատվել են մի քանի հրամանատարներ

ԲՀԿ-ում 5 տոկոսի հույս չունե՞ն. ինչու գործող պատգամավորները չեն առաջադրվում

Կալիֆորնիայի աղետալի հրդեհի զոհերի թիվը հասել է 80-ի, 1200 մարդ անհետ կորած է համարվում

Հայաստանում բոլոր ավտոճանապարհները բաց են, Լարսը դեռ փակ է 445 բեռնատարների համար

Ծաղիկներ, քաղցրավենիք՝ հենց փողոցում. Շվեյցարիայի փոստային ծառայության անակնկալը՝ բնակիչներին (տեսանյութ)

8 ժամ ջուր չի լինելու Շիրակի մարզի մի մասում

Աշտարակի ոստիկանները հայտնաբերել են Կարբիի ձորում արջին թակարդը գցած անձին

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսին

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Օմանի Սուլթանության Սուլթանին, շնորհավորել ազգային տոնը

Ադրբեջանը բողոք կհայտնի ԱՄՆ-ին՝ Բակո Սահակյանին մուտքի արտոնագիր տրամադրելու համար

Տավուշում մեքենա է այրվել, պատճառը վերասարքավորումն է եղել՝ ղեկը փոխելը. «Ղեկը աջ» նախաձեռնություն

Իլ դը Ֆրանսի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Դուբայում մասնակցում է Ինտերպոլի 87-րդ Գլխավոր Ասամբլեային

Վերին Լարս տանող ճանապարհահատվածը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար. դեսպանություն

Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ես աշխատող, գործ անող պատգամավոր եմ. Նաիրա Զոհրաբյանը Սյունիքում է, շրջում է գյուղերում (տեսանյութ)

ՀՀ նախագահը իտալական ռազմաարդյունաբերական ընկերության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունը

Հրդեհ բնակարանում, կա տուժած. հայտարարվել է բարդության ԲԻՍ-1 աստիճան

Հանդիպել են Հայաստանի և Իտալիայի նախագահները