Մեկ շաբաթում շրջակա միջավայրին հասցվել է 7.7 մլն դրամի վնաս

20/06/2018 schedule12:00

ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. հունիսի 11-ից 15-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաեւ Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթների քննության արդյունքում հայտնաբերվել եւ արձանագրվել է 18 իրավախախտում, 10-ի (3-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն եւ նշանակվել 730.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետեւանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 7.699.832 ՀՀ դրամ:  

Մասնավորապես`  

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 10 դեպք: 

Քննված վարչական վարույթներով հաշվարկվել է 3.896.300 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 250.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝

ՀՀ Լոռու մարզ՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (3 թեղի, 6 բոխի, 1 ուռենի, 15 հաճարենի) հաշվարկվել է 2.334.800 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 5 դեպքով (32.8 խմ)՝ 1.561.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում հայտնաբերված իրավախախտումներ՝

ՀՀ Լոռու մարզ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 2 դեպքով՝ 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 4 դեպք:

ՀՀ Արմավիրի մարզ` ձկան ապօրինի որսի 4 դեպքով (կապուտ, կարաս) հաշվարկվել է 20.700 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 280.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի եւ ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման եւ պահպանման ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 3 դեպք։

Քննված վարչական վարույթներով հաշվարկվել է 3.782.832 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 150.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝

ՀՀ Արագածոտնի մարզ՝ առանց սահմանային թույլատրելի արտանետումների (ՍԹԱ) թույլտվության աշխատելու 1 դեպքով հաշվարկվել է 516.154 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

 ՀՀ Շիրակի մարզ՝ առանց անթափանց ծածկոցի խճի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

ՀՀ Գեղարքունիքի մարզ՝ հողի ապօրինի տեղափոխման 1 դեպքով հաշվարկվել է 3.266.678 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք։

ՀՀ Արմավիրի մարզ՝ 1 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Տպել
354 դիտում

Ստեփանավանի ողբերգական հրդեհի փաստով կստեղծվի հատուկ աշխատանքային խումբ. մարզպետ

Նարեկ Սարգսյանի ձերբակալության մասին լուրը հրապարակելը քարոզչության վերջին օրը զուգադիպություն էր. Օսիպյան

ՀՀ-ում կամավոր բաժին է ներկայացել 2006 թվականից հետախուզվող կինը

Հայտնի է 20-րդ դարում ամենաշատը հեռարձակված հիթը

Գործընկերություն կառուցելու հիմքում մենք դնում ենք հայաստանամետ քաղաքական մոտեցում. նախարար

Մոսկվայում կկանգնեցնեն Շառլ Ազնավուրի արձանը

Հանրապետության գլխավոր տոնածառը գրեթե պատրաստ է, լույսեր են վառվում (տեսանյութ)

Սպասում ենք Հայաստան-Սփյուռք աննախադեպ համախմբման. Եվրոպայի հայերի համագումարի շնորհավորանքը

Գյումրի, Մարալիկ քաղաքներում, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում, Ախուրյանում ձյուն է տեղում

Ընդդիմությունը պետք է հարցերի լուծումների այլ ճանապարհ առաջարկի, քան իշխանությունը. Քոչարյան

Մեր գլխավոր նպատակը ժողովրդավարությունն է. Փաշինյանը պատասխանել է թուրք լրագրողի հարցերին

Անգլիայում 14-ամյա ֆուտբոլիստը մահացու վնասվածք է ստացել խաղի ժամանակ

Ընտրություններ՝ առանց թաղայինների

78 հաղորդում, 2 քրգործ. ամփոփ տվյալներ՝ ընտրությունների օրվա և քարոզարշավի հաղորդումներից

Ինչպես կարելի է ստանալ ընտրատեղամասի տեսանկարահանումների պատճենները

Ո՞վ կփոխարինի Արա Մինասյանին. թափուր պաշտոնի մրցույթում հաղթողները երեքն են

Մուրացիկ և թափառաշրջիկ երեխաների խնդիրներով մտահոգ աշխատանքային խմբի քննարկում ոստիկանությունում

Ինչ են նվաճել 2018 թ. ընթացքում տարվա լավագույն 10 մարզիկների թեկնածուները

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, ճանապարհը փակ է բեռնատարների համար

Ուրա՞ Մարտի 1-ը, արա՛, Պոպլավոկում, որ մարդ էին խփում. թեժ բանավեճ Քոչարյանի ազատությունը պահանջող ցույցի ժամանակ