Ի՞նչ անել. փակուղի ընդդիմության համար

20/06/2018 schedule16:35

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հունիսի 17-ի համարում

Ընդունելով Վենետիկի հանձնաժողովի սկզբունքային առաջարկությունները՝ Հայաստանի իշխանություններն ընդդիմությանն, ըստ էության, մտցրեցին փակուղի: Բանն այն է, որ ուղիղ մեկ տարի է ընդդիմությունը հայտարարում է, թե սահմանադրական նախագծի վերաբերյալ իրենք կիսում են Վենետիկի հանձնաժողովի բոլոր առաջարկներն, ու քանի որ իշխանությունները մերժում են ընդդիմություն-Վենետիկ համատեղ առաջարկությունները, իրենք սահմանադրական հանրաքվեն վերածելու են Քոչարյանի վստահության  հանրաքվեի:

Սակայն Վենետիկի համառ պնդումներից հետո Հայաստանի իշխանություններին այլ բան չէր մնում, քան ընդունել այդ առաջարկները գրեթե առանց վերապահումների. քաղաքապետի ընտրության մասին դրույթը հանվել է Սահմանադրության նախագծից, կարգավորվելու է օրենքով եւ ըստ իշխանությունների տված խոստումների, քաղաքապետը լինելու է ընտրովի, ՀՀ գլխավոր դատախազին նախագահն այլեւս  միանձնյա չի նշանակելու, այլ նրա առաջարկած թեկնածուին նշանակելու է խորհրդարանը, Արդարադատության խորհրդի նախագահին չի նշանակելու երկրի նախագահը, իսկ կառավարության ձեւավորման գործում զգալիորեն մեծանալու է խորհրդարանի դերը:

Երեկ ԱԺ-ում տեղի ունեցած քննարկումների ժամանակ կառավարության ձեւավորման եւս մեկ մոդել է քննարկվել՝ լիտվականը, որն էլ, ըստ կոալիցիայի, ամենայն հավանականությամբ, կամրագրվի վերջնական փաստաթղթում: Ըստ այդ մոդելի, եթե խորհրդարանը երկու անգամ չի հաստատում նախագահի ներկայացրած կառավարությանը, ապա նախագահը պարտադիր կերպով  լուծարում է խորհրդարանն ու նշանակում արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Իսկ արդեն նորընտիր խորհրդարանը կարող է նշանակել արտահերթ նախագահական ընտրություններ: Այսպիսով, սրանք այն առավելագույն զիջումներն են, որոնց գնացել է իր ուրույն մենթալիտետով «հզոր ղեկավար» ունենալու կողմնակից Ռոբերտ Քոչարյանն, ու այս զիջումները միանգամայն բավարարում են միջազգային հանրության բոլոր պահանջները:

Այնպես որ, հունիսի 21-ին Ստրասբուրգում կեղտոտ լվացքի հարց, ըստ ամենայնի, չի առաջանա: Պարտադրված այս զիջումներից հետո արդյո՞ք Քոչարյանն ինքը չի դառնա հանրաքվեի տապալողը, այս պահին դժվար է ասել: Հատկապես, որ նոր Սահմանադրությունն ուժի մեջ է մտնելու հաջորդ խորհրդարանական ընտրություններից հետո, եւ իշխանությունը դեռ շանս ունի գործող Սահմանադրությամբ նախագահին վերապահված գերհզոր լծակներով ձեւավորել հերթական գրպանային խորհրդարանը, որն ի վիճակի չի լինի կյանքի կոչել անգամ ամենաժողովրդավարական Սահմանադրության դրույթները: Այդուհանդերձ, միջազգային հանրությանն ուղղված ՀՀ իշխանությունների «ժողովրդավարական» վերջին այս ռեւերանսների արդյունքում վտանգի տակ է իշխանափոխություն անելու ընդդիմության ծրագիրը, որի մոտակա հույսը սահմանադրական հանրաքվեն էր:

Դժվար է պատկերացնել, թե ինչպե՞ս պետք է ընդդիմությունը հանրահավաքներ անի եւ ժողովրդին կոչ անի դեմ քվեարկել մի Սահմանադրության, որտեղ հաշվի են առնված ե՛ւ ընդդիմության, ե՛ւ միջազգային կառույցների հիմնական պահանջները: Ինչպես նաեւ, դժվար է պատկերացնել, որ եթե անգամ ընդդիմությանը հաջողվի հասարակական շարժման ալիք բարձրացնել,  միջազգային հանրությունը կկանգնի ընդդիմության մեջքին եւ կբռնի «ապրիլ 12-յան» մեթոդներով ընդդիմությանը ճզմող Քոչարյանի ձեռքը, որն այդ դեպքում բացարձակ «քարտ բլանշ» կստանա ցանկացած եղանակով  պաշտպանելու Եվրոպայի առաջ ստանձնած իր հիմնական պարտավորությունը: Ուստիեւ՝ ի՞նչ է անելու ընդդիմությունը: Անկախ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանի կարծիքով «ընդդիմություն՝ հանուն ընդդիմության» կարգախոսը բացարձակ անհեթեթություն է.

«Եթե իսկապես ընդունվել են Վենետիկի հանձնախմբի բոլոր սկզբունքային առաջարկները, որոնց արդյունքը լինելու է ժողովրդավարական երկրին  հարիր Սահմանադրություն, ես չեմ պատկերացնում, թե ինչ մոտիվացիայով է ընդդիմությունը ժողովրդին կոչ անելու մերժել այդ Սահմանադրությունը: Ինքնանպատակ ընդդիմությունն անհեթեթություն է»,- ասում է անկախ ընդդիմադիրը: «Արդարություն» դաշինքի քարտուղար Վիկտոր Դալլաքյանը, որի հիմնական կոչերից է սահմանադրական հանրաքվեն վերածել Քոչարյանի վստահության հանրաքվեի, այն կարծիքին չէ, որ ընդառաջ գնալով միջազգային կառույցներին՝ իշխանությունները փրկել են սեփական կաշին:

«Նախ, ես դեռ չեմ տեսել վերջնական տեքստը: Եւ, բացի այդ, մեր առաջարկներն ամբողջությամբ չէ, որ ընդունվել են. մենք առաջարկում էինք, որ խորհրդարանը կառավարություն ձեւավորելու  գործում լուրջ նախաձեռնություն ունենա, մինչդեռ քննարկվող տարբերակներում ԱԺ-ի դերը զգալի չէ: Բայց, անկախ ամեն ինչից, եթե անգամ ընդունենք, որ հանրաքվեի է դրվելու բացարձակ դեմոկրատական Սահմանադրություն, այդ պրոցեսն իշխանափոխության վերածելու մեր ծրագիրն ուժի մեջ է: Նախագիծը վատը կլինի, կոչ կանենք դեմ քվեարկել եւ պրոցեսը վերածել իշխանությունների վստահության հանրաքվեի, լավը կլինի, մենք ժողովրդին կբացատրենք, որ դրանք եղել են ընդդիմության առաջարկներն, ու իշխանությունները գնացել են պարտադրված զիջումների:

Այդ դեպքում մենք ժողովրդին կոչ կանենք կողմ քվեարկել այդ նախագծին՝ քարոզարշավի 40 օրվա ընթացքում բացատրելով, որ այդպիսի Սահմանադրությամբ իշխանական բուրգը փլուզվելու է, իշխանությունները թուլանալու են, եւ սա հրաշալի առիթ է ազատվելու հանցավոր վարչակազմից: Ցանկացած դեպքում, ռեժիմի ավտորիտար դեմքը չի փոխվում»,- ասում է Վիկտոր Դալլաքյանը: Ընդդիմության պահեստային այս տարբերակն, իհարկե, անտրամաբանական համարել չի կարելի: Սակայն միանշանակ է, որ այս տարբերակը կյանքի կոչելու շանսերը շատ ավելի քիչ են, եւ այս դեպքում ընդդիմությունից պահանջվող ջանքերը շատ ավելին են լինելու:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1375 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց