Մայորն անփութություն է դրսեւորել, ինչը հանգեցրել է զինծառայողի մահվան

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են ժամկետային զինծառայող, շարքային Հրանտ Մանգասարյանի մահվան մի շարք հանգամանքներ, մեղադրանք է առաջադրվել զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետին:

Ինչպես հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից, ավելի վաղ տեղեկացրել ենք, որ N զորամասի ծառայության պահեստում 2017թ. նոյեմբերի 4-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, տեղի ունեցած պայթյունի հետեւանքով կյանքի հետ անհամատեղելի պայթյունաբեկորային վնասվածքներ է ստացել նույն պահեստում աշխատանքներ կատարող, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հրանտ Խաչատուրի Մանգասարյանը։ Պահեստապետ, պայմանագրային զինծառայող Գեւորգ Հյուսնունցը եւ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սերգեյ Ալումյանն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել զինհոսպիտալ:

Բազմակողմանի քննության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ Ա.Գրիգորյանը՝ կոչումով մայոր, իր ծառայության նկատմամբ դրսեւորել է անփույթ վերաբերմունք, ինչն էլ անզգուշությամբ 2017 թվականի նոյեմբերի 4-ին առաջացրել է ծանր հետեւանքներ:

Մասնավորապես՝ մայորը, խախտելով զորամասի ՀՀՍ պահեստում սպառազինության եւ ռազմամթերքի պահպանման կարգը, այն է՝ իրավունք չունենալով ՀՀՍ ծառայության պահեստ ընդունել վերջնական մարտական վիճակի բերված ՌԿԳ-3 տեսակի հակատանկային կումուլյատիվ նռնակները, 2016 թվականի ռազմական գործողություններից հետո այդպիսիք ընդունել եւ պահել է պահեստում, որից հետո անմիջապես չի զեկուցել ըստ վերադասության։ Բացի այդ, անտեսելով ՀՀՍ պահեստում ցանկացած տեսակի զինամթերքի քանդման, մասնատման, տեխնիկական տեսակի որեւէ աշխատանքներ կատարելու արգելքը` 2017 թվականի նոյեմբերի 4-ին նույն ծառայության պահեստապետ, պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գեւորգ Հյուսնունցին հանձնարարել է նշված նռնակները բերել ոչ մարտական վիճակի եւ դասավորել արկղերում եւ սա այն դեպքում, երբ զուգահեռ նույն պահեստում սպառազինության տեխնիկական սպասարկման, մաքրման եւ դարսակման աշխատանքներ են կատարել շուրջ 10 այլ զինծառայողներ։ Ավելին՝ չի վերահսկել նռնակների քանդման ընթացքում անվտանգության նորմերի պահպանումը` չի հեռացրել վտանգավոր աշխատանքի կատարման վայրից մյուս զինծառայողներին, միջոցներ չի ձեռնարկել այդ աշխատանքում չընդգրկված անձնակազմի ելումուտը կանխելու ուղղությամբ:

Արդյունքում՝ նույն օրը՝ ժամը 11:50-ի սահմաններում, նշված պահեստ են մուտք գործել ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Հրանտ Մանգասարյանը եւ Սերգեյ Ալումյանը, ովքեր Գ.Հյուսնունցի հետ միասին մասնակցել են նռնակների քանդման աշխատանքին, որի ընթացքում` ժամը 12:00-ի սահմաններում, տեղի է ունեցել հակատանկային նռնակի պայթյուն, ինչի հետեւանքով մարմնի տարբեր մասերում ստացած պայթյունաբեկորային վիրավորումներից Հրանտ Մանգասարյանը տեղում մահացել է, իսկ պահեստապետ, պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գեւորգ Հյուսնունցը, ինչպես նաեւ ժամկետային զինծառայող Սերգեյ Ալումյանն ստացել են կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ մայորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
469 դիտում

Արա Բաբլոյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի անդամ Ալբերտ Վայլերին

Ու ոչ մի ստորագրահավաք «չի փրկելու» սաբոտաժներ հրահրողներին. Արսեն Թորոսյան

Հասանովն ու Կասպրշիկը քննարկել են սահմանային իրադրությունը՝ ադրբեջանական տեսակյունից

Հետաքննություն է սկսվել թուրք ընդդիմադիր կուսակցապետի դեմ՝ Էրդողանի ծաղրանկարի պատճառով

Իրանն Ամերիկայի դեմ միջազգային դատ է բացում է. Թեհրանը դիմել է ՄԱԿ-ի դատարան

Եթե մեր հայրը մահանա, քո մեղքը կլինի. Մեգան Մարքլի քույրը մեղադրում է նրան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արցախի նախկին ու ներկա պետնախարարներին

Ներառական կրթություն ապահովելու համար անհրաժեշտ է ներառական հասարակություն․ քննարկում

Վարչապետին է հյուրընկալվել անվանի լողորդ Շավարշ Կարապետյանը

Հիվանդություններ, որոնց առկայության դեպքում ծնողները կզրկվեն ծնողական իրավունքներից

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորին խոշտանգելու համար մեղադրանք է առաջադրվել

1 տարեկան երեխայի մահվան պատճառը պատվաստումը չէ, թոքերի խնդիր է եղել. ԱՆ-ն պարզաբանում է

Աղանդավորների հավաքատեղի, աղյուսի արտադրամաս, տաքսի սերվիս. ինչերի է ծառայեցվել «Կանազ»-ը

ՊՆ-ում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-լեհական համագործակցության հեռանկարները

Ի՞նչ «հստակ գաղափարներ» է ակնկալում ԵՄ-ն Հայաստանի կառավարությունից

Զինվորները պարապում են +45 աստիճան շոգին, բայց լողանում շաբաթը 1 անգամ. ահազանգ ծնողներից

Նիդերլանդներից ուղարկված ծրարի մեջ թմրանյութի նմանվող զանգված է հայտնաբերվել

Օրբելյանին պաշտոնից ազատելու լուրը Մակունցը չի մեկնաբանում, Օրբելյանը ասուլիսով հանդես կգա

Գուցե անցած խաղում մրցակիցը մեզ թերագնահատեց. Աշոտ Բարսեղյան

Թեղուտ ու Հաղարծին գյուղերի բնակիչները հարձակվել են անտառը հսկող բնապահպանների խմբի վրա