Որեւէ մեկի վրա աչք չենք փակելու. Դավիթ Սանասարյանը ՊՆ-ում ստուգումներ է անելու

Վարչապետի վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը կառավարության նիստից հետո հայտարարեց, որ իր ղեկավարած կառույցը ստուգումները սկսելու է ՊՆ-ից եւ որեւէ մեկի վրա աչք չի փակելու:

«Հենց հաշվի առնելով, որ առաջնագծում խնդիր ունենք, պետք է թիկունքը ճիշտ կազմակերպվի, թիկունքում խախտումներ, հանցագործություններ չլինեն: Մենք ուզում ենք նախարարը մաքրված անցնի գործի, եւ չլինեն այն մտահոգությունները, որ թիկունքում արվել են շատ խախտումներ: Մենք ոչ թե վնասելու, ինչ-որ մեկին բան ապացուցելու ենք գնում, այլ գնում ենք մեր ինֆորմացիայով եւ այն մսխումները, որ տեղի են ունեցել, վերադարձվեն բյուջե»,- ասաց նա:

Հարցին՝ եթե ՊՆ-ում նախկինում կատարված չարաշահումներ բացահայտվեն, արդյո՞ք այդ առումով պատասխանատվության իր բաժինը չի ունենալու ներկայիս նախարարը, որը նախկինում եղել է պաշտպանության փոխնախարար եւ հնարավո՞ր եք համարում, որ նա այդ ամենից տեղյակ չլիներ, Դավիթ Սանասարյանն ասաց, որ Տոնոյանի հետ որեւէ խնդիր չունեն:

«Եթե այս փոփոխություններից հետո պետք է նայենք, որ այս նախարարը մեր ընկերն է, բարեկամն է, ապա ինչի՞ համար են այս փոփոխությունները, եթե իմ հեղափոխական ընկերների կառույցներում կլինեն թերացումներ, օրինախախտումներ, ապա իմ ընկերները ավելի մեծ պատասխանատվություն ունեն, քան մյուսները»:

Շարունակելով պատասխանել հարցին՝ Դավիթ Սանասարյանն ասաց, որ չի ուզում կասկածներով արտահայտվել: Նա նկատեց, որ ապրիլյան պատերազմին Դավիթ Տոնոյանը անում էր արտաքին գործերի նախարարի գործը, հանդիպումներ է ունեցել դեսպանների հետ:

«Ես չգիտեմ այդ ժամանակ Դավիթ Տոնոյանի պատասխանատվությունը որ ոլորտն էր: Շատ թափանցիկ ենք աշխատելու, այնպես չի լինելու, որ գտնելու ենք մի բան, որ աչք փակենք ու չասենք, որ կարող է սահմանին խնդիրներ լինել: Տարիներ շարունակ ՀՀԿ-ն հանրությանը սխալ մեսիջներ է թողել, որ ձեն մի հանեք, որ սահմանում խնդիրներ կլինեն, ձեն պետք է հանենք, խնդիրները բարձրաձայնենք, որ էլ երբեք իրենց թույլ չտան: Ես գիտեմ անհանգիստ մարդիկ այնտեղ շատ կան, տարբեր խողովակներով եկել է այդ ինֆորմացիան եւ ըստ նրանց՝ չգիտեն, թե որ ուղղությամբ մտածեն՝ Ադրբեջանի, թե՞ պետական վերահսկողական ծառայության առաջիկա անելիք ֆունկցիաների: Ես ասեմ հետեւյալը. եթե դուք արել եք օրենքի տառին համապատասխան գործունեություն, պետք է նայեք դեպի Ադրբեջան եւ չհետաքրքրի, թե վերահսկողության ծառայությունը ինչ ուսումնասիրություն կկատարի»,- ասաց նա:

Տպել
1344 դիտում

Թող հավատի ջահը լուսավորի հայ ժողովրդի ուղին. Հռոմի պապը շնորհավորական ուղերձ է հղել Մխիթարյան միաբանությանը

Ես անպայման կզբաղվեմ, կպարզեմ ով է թեկնածուի նկատմամբ քաղաքական տեռոր անում. վարչապետ (տեսանյութ)

Վրաստանում ՀՀ քաղաքացին բռնվել է ոստիկանին կաշառք առաջարկելիս, պարտավորեցրել են 3000 լարի տուգանք մուծել

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի ծանրոցում հաբեր ու կաթոցիկ է հայտնաբերվել

Լևոն Արոնյանի կինը հեծանվով 1800 կմ տարածություն կանցնի Թուրքիայով եւ Իրանով դեպի Հայաստան

ՀՀ ԶՈՒ-երի,ՊԲ-ի կողմից իրավիճակը լիովին վերահսկվում է. Ն. Փաշինյանը՝ Արցախի դիրքերում (լուսանկարներ)

Մարմարաշեն գյուղի ձկնաբուծարանը սնուցող խողովակները գյուղացիներից մեկն ապամոնտաժել է (տեսանյութ)

«Հայկական գնդակից» սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, ԶԼՄ-ները հայտնում են եւս մեկ սպանվածի ու վիրավորի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արցախի պաշտպանական դիրքեր

Լուսանկարների միջոցով ցուցադրվեց աղետալի հրդեհի պատճառով վերացած Սարյանի գործերը

Մենք պատրաստ ենք խաղաղ բանակցային գործընթացի, սակայն պատրաստ ենք նաեւ պատերազմի. վարչապետ (տեսանյութ)

Հետաձգել եմ Նյու-Յորք այցս՝ քվեարկելու, նոր մեկնելու համար. վարչապետը կքվեարկի ու կմեկնի ԱՄՆ

Քրեական հեղինակություն Չարբախցի Գեղամի մոտ լուրջ հիվանդություն է հայտնաբերվել. վիրահատությունը հետաձգվել է

Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնին, զորահանդես չի լինելու, ծախսվելու է մոտ 100 մլն դրամ

Emmy 2018-ի հաղթողներն ու կարմիր գորգի աստղերը

Բակո Սահակյանը, Նիկոլ Փաշինյանն ու զինվորականները՝ արջերի ընկերակցությամբ Արցախում (տեսանյութ)

Երեւանում կբացվի սիրիահայերի ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք

Օլիգարխ ընտանիքից երիտասարդներ են ամուսնանում եւ որոշել են, որ իրենց նվերների` զարդերի գումարը փոխանցեն մեր հիմնադրամին

Մեր ֆուտբոլը ընդհանուր է հետ գնացել. Ռոբերտ Արզումանյան

Դաշնակցությունը չի պատրաստվում լքել համաձայնության կառավարությունը, դա ապատեղեկատվություն է. ՀՅԴ