Վարչապետը Բաղրամյան 26-ում հարմարավետ չի՞ զգում. նա աշխատում է կառավարության շենքում

Լուսանկարում՝ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան 26-ի իր աշխատասենյակում

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով`ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում շատ քիչ է սկսել օգտագործել Բաղրամյան 26-ի իր նստավայրը: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ այս ընթացքում եղել են օրեր, որ նա ընդհանրապես Բաղրամյան 26 ոտք չի դրել: Փոխարենը նա մինչեւ ուշ երեկո աշխատում է Հանրապետության հրապարակում գտնվող կառավարության շենքում:

Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանը ՀԺ-ի այս տեղեկությունների վերաբերյալ փոխանցեց.

«Վերջին շրջանում վարչապետը հիմնականում աշխատում է կառավարության շենքում: Նստավայրի հարցը դեռ քննարկվում է»,- ասաց մամլո խոսնակը:

Ճշտող հարցին, թե ինչու՞ է վարչապետը նախընտրում կառավարության շենքը, այլ ոչ թե Բաղրամյան 26-ը, Եղոյանը նշեց, որ որեւէ ենթատեքստ չկա:

«Վարչապետի աշխատակազմն այստեղ է գտնվում: Զուտ ֆիզիկական հարմարության հարց է»,- ասաց նա:

Այնուհանդերձ, նշենք, որ ՀԺ-ի հավաստի տեղեկություններով՝ առաջիկայում պաշտոնապես հայտարարվելու է, որ վարչապետի միակ նստավայրը լինելու է Հանրապետության հրապարակում գտնվող կառավարության շենքում: Թե ինչ նպատակով է օգտագործվելու Բաղրամյան 26-ի շենքը, մեզ առայժմ չհաջողվեց որեւէ տեղեկատվություն ձեռք բերել:

Անդրադառնալով վարչապետի երկու նստավայրերի գոյությանը՝ հիշեցնենք, որ այդ գաղափարը ծնվել էր հանրապետականների իշխանության շրջանում՝ հանուն Սերժ Սարգսյանի հարմարավետության: Թեեւ պաշտոնապես մեկնաբանվում էր, որ վարչապետի գործառույթներն ընդլայնվում են, նա կատարելու է նաեւ նախագահի պարտականությունները, իսկ Բաղրամյան 26-ի նստավայրը հարմարեցված է երկրի ղեկավարի աշխատանքներին:

Տպել
10613 դիտում

Ուրախ եմ տեսնել Ձեզ, վարչապե՛տ Փաշինյան. Կանադայի վարչապետի գրառումը թվիթերում

Կստորագրվի համագործակցության նոր ծրագիր՝ ՀՀ-ի և Բուլղարիայի կառավարությունների միջև

Լավագույնս դրսևորվեց ժողովրդի բարձր քաղաքացիական գիտակցությունը. Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորել է «Իմ քայլ»-ին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոր համերգաշրջանի մեկնարկը տալիս է նոր կարգավիճակում (տեսանյութ)

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցված խախտումների ամփոփագիր

ՎՏԲ Հայաստան Բանկը գործարկել է ինտերնետ էկվայրինգ ծառայություն

Քվեաթերթիկները լրացրել են քվեախցերից դուրս, խցում մի քանի անձ է եղել. «Անկախ դիտորդ»-ի եզրակացությունները

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

ՄԱԿ-ի կենտրոնակայանում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռուանդայի նախագահի հետ

Քաղաքական գործիչների տիկնայք չպետք է խորհուրդներ տան ամուսիններին. Աննա Հակոբյան

Այս անգամ չկային ՀՀԿ-ականների տասովշիկների բրիգադները, քրեական խավը ներգրավված չէր ընտրությունների մեջ. դիտորդներ

Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետն ու ավագանին շնորհավորել են Հայկ Մարությանին

Հայաստանի վարչապետն ու Կիպրոսի նախագահը Նյու Յորքում հանդիպել են. վարչապետը հրավիրվել է Կիպրոս

Ն. Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ խոսել է ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին

Հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ օգնել նոր քաղաքային իշխանություններին. Արարատ Զուրաբյան

ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն իրենց աջակցությունը հայտնեցին ՀՖՖ նոր ղեկավարությանը

Թուրքիայի խորհրդարանի նախագահը Բաքվում անդրադարձել է Ղարաբաղի հարցին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Կիևյան և Սեբաստիայի փողոցների հետիոտնային հատվածում

Իր տաժանակիր գործի ընթացքում կհանի փողկապն ու ժամանակ կտրամադրի մշակույթին. դերասանները՝ նոր քաղաքապետի մասին

Քվեարկությունը տեղի ունեցավ խաղաղ ու առանց լարվածության. եղել է սպառնալիքների, վիրավորանքի աճ. ՄԻՊ զեկույցը