ԱԱ 2018-ում կհաղթի Բրազիլիան. ֆուտբոլային հայ փորձագետներ

Ֆուտբոլային հայ փորձագետները Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի 2018 թ. առաջնության գլխավոր ֆավորիտ են համարում Բրազիլիային: Թեեւ Մունդիալին մասնակցում են լավ կազմեր ունեցող մի շարք հավաքականներ, որոնց խաղացողներն առաջատար են եվրոպական տարբեր մեծ ակումբներում, նրանք կարծում են, որ այս անգամ ամենամեծ շանսերն ունի աշխարհի հնգակի չեմպիոնը: «Հայկական ժամանակը» հարցրել է ՀՖՖ նախագահի խորհրդական Արմեն Նիկողոսյանի եւ ֆուտբոլային մեկնաբան, «Ֆուտբոլ +» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Սուրեն Բաղդասարյանի կարծիքը: Նիկողոսյանը շեշտում է, որ բրազիլացիները շատ լավ կազմ ունեն:

«Երբեւէ Բրազիլիային չեմ երկրպագել ու չեմ երկրպագում, բայց բոլոր առումներով միակ թիմն է, որն ունակ է հաղթելու: Ունի շատ ուժեղ թիմ, շատ ուժեղ մարզիչ, բոլոր օղակներում լիդերներ եւ ունի համաշխարհային աստղ՝ Նեյմարը: Ինձ թվում է՝ կիսաեզրափակիչ կհասնեն Գերմանիան, Իսպանիան, Ֆրանսիան, Բրազիլիան»,- ասաց նա:

Սուրեն Բաղդասարյանը կարծում է, որ լավ շանսեր ունի նաեւ աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան: Բայց ամեն դեպքում, ըստ նրա, թե՛ ներուժով, թե՛ մոտիվացիայով այս անգամ առավելությունը Բրազիլիայի կողմն է: 4 տարի առաջ սեփական հարկի տակ նրանք խայտառակ կերպով զրկվեցին չեմպիոն դառնալու հնարավորությունից. կիսաեզրափակչում 1:7 զիջեցին Գերմանիային: Այս անգամ պետք է փորձեն շտկել սխալը

«Ֆուտբոլում որքան էլ ասում են, որ իբր ուժերը հավասարվել են, միեւնույն է այս մակարդակում՝ անչափ բարձր մակարդակում, դեռ ավանդույթը պահպանվում է: Իմ կարծիքով, չնայած շատ լավ թիմեր կան, եթե կազմերը նկատի ունենանք, բայց գլխավոր ֆավորիտները մնում են Բրազիլիան եւ Գերմանիան, հատկապես Բրազիլիան, մանավանդ որ սեփական հարկի տակ շատ լուրջ ձախողվեց, պարտվեց Գերմանիայի: Հիմա ավելի լավ կազմ ունի եւ հիմա ավելի թիմային խաղ է ցուցադրում»,- ասաց նա:

Աշխարհի 2018 թ. առաջնությունը Ռուսաստանում մեկնարկել է հունիսի 14-ին: Կավարտվի հուլիսի 15-ին: Բրազիլիան ընդգրկված է E խմբում: Այստեղ թիմերը մեկական հանդիպում են անցկացրել: Բրազիլիան ոչ-ոքի է խաղացել Շվեյցարիայի հետ (1:1): Սերբիան հաղթել է Կոստա Ռիկային (1:0): Խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետեւյալ տեսքը.

1. Սերբիա 3

2. Բրազիլիա 1

3. Շվեյցարիա 1

4. Կոստա Ռիկա 0

Այսօր՝ հունիսի 22-ին, Բրազիլիայի մրցակիցը կլինի Կոստա Ռիկան: Սերբիան էլ ուժերը կչափի Շվեյցարիայի հետ:

Տպել
2379 դիտում

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ