Շիրակի մարզպետը մտերիմ ընկերոջը փոխմարզպետ է նշանակելու. նա մասնագիտությամբ հաշվապահ է

 «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Շիրակի մարզպետի երկրորդ տեղակալ է նշանակվելու Վարդան Գրիգորյանը: Նա Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի ընկերն է, մասնագիտությամբ հաշվապահ է: Ճանաչված որոշ գյումրեցիներ մեզ դրական կարծիք փոխանցեցին Գրիգորյանի մասին: Իր՝ մարզպետի տեղակալ նշանակվելու տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեց նաեւ Վարդան Գրիգորյանը: Իսկ թե ինչու է նախապատվությունը իրեն տրվել, Գրիգորյանը պատասխանեց.

«Պետք է մարզպետին հարցնեք: Քննարկում է եղել, փոխադարձ համաձայնության ենք եկել: Չի բացառվում, որ երկուշաբթի նշանակվեմ»,- ասաց Գրիգորյանը:

ՀԺ-ի հարցին, թե Սարուխանյանի հետ ընկերական կապերն արդյո՞ք ազդեցություն ունեցել են իրեն պաշտոն տալու համար, Գրիգորյանը պատասխանեց.

«Ընտրությունը չի կատարվել մտերմության պատճառով: Ճիշտ կլինի, որ այդ հարցին ինքը պատասխանի: Ես ենթադրում եմ, որ աշխատանքային փորձն է հաշվի առել»:

Վարդան Գրիգորյանը մինչ այս աշխատել է իր ընտանիքին պատկանող բիզնեսներում: Նրա ընտանիքին է պատկանում Գյումրիում գտնվող «Ռոյալ» կահույքի սրահը:

Ի դեպ, մեր տեղեկություններով, մարզպետի տեղակալի պաշտոններին շատերն են հավակնել: Մարզպետի տեղակալի աթոռի վրա աչք են ունեցել նաեւ նախկին իշխանության ներկայացուցիչներից մի քանիսը, որոնք ընտրություններին ակտիվորեն սատարում էին ՀՀԿ-ին եւ ՀՅԴ-ին: Մի քանի օր առաջ Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնից ազատվել էր Հարություն Արշակյանը: Այդ պաշտոնին նշանակվեց Սոֆյա Հովսեփյանը:

 ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի շրջանակում Շիրակի մարզպետարանում ավելացել էր մարզպետի տեղակալի 3-րդ հաստիք, որը ֆինանսական առումով «բեռ» էր դարձել կառույցի համար, քանի որ 3-րդ տեղակալը վարձատրվում էր մարզպետարանի խնայողությունների հաշվին: Հաստիքի ավելացրումը ժամանակին քննադատեցին աղքատ շիրակիցիները, քանի որ մարզի սոցիալական խնդիրները լուծելու փոխարեն չինովնիկների բարեկեցությունն էին ապահովում:

Տպել
10803 դիտում

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի ուսանողների

Այդ տարածքը իմն է, իմ սեփականությունն է. Լոռու մարզպետը՝ սեփական ատամնաբուժարան կառուցելու մասին

Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտնոլիստ

Քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Վաչագան Ղազարյանը ցուցմունք է տվել. քննարկվում է կրկին գրավի միջնորդությամբ հանդես գալու տարբերակը

Ավան վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

23-ամյա Վահագնի շնորհիվ մարդկանց կյանքեր կփրկվեն. արյան տարբեր խումբ ունեցողներ շարունակում են արյուն հանձնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը կպարգեւատրվեն

Հույս ունեմ կկարողանանք Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից` ինչով ենք զբաղվում. Փաշինյան

Հայ մարզիչը ղազախական ակումբի մանկապատանեկան ֆուտբոլը ղեկավարելու ու Հենոյի գեղեցիկ քայլի մասին

Վեց տարեկան Իրինան շարունակում է պայքարել քաղցկեղի դեմ. հանգանակությունը շարունակվում է

Գնդապետ Նելլի Դուրյանի որդին՝ ՊԵԿ նախկին պաշտոնյան, 158 հազար դոլար եւ 53 հազար եվրո ունի

Ակադեմիայի տարածքների մի մասը 50 տարով ուզում են մասնավորին տալ. բողոքի ալիք է բարձրացել

Լարսի անցակետն ու ճանապարհը շարունակում է փակ մնալ. ձնահոսքի վտանգ կա

2019-ին կբարձրանա մոտ 11000 բուժաշխատողի աշխատավարձ, կներդրվի ապահովագրության համակարգ (տեսանյութ)

Պետք է առնվազն չկասկածեր ընդունակություններիս և գիտելիքներիս վրա. Ջուլֆալակյանը՝ լրագրողին

Ժամը 18:00-ի դրությամբ՝ համաներմամբ ազատ է արձակվել 491 դատապարտյալ

Աննա Հակոբյանը հյուրընկալել է ավետարանչական ընկերակցության Հայաստանի տնօրեն Հարութ Ներսեսսյանին

Բրյուսովի անվան համալսարանի դասախոսներն իրենց ուսանողուհիներին սթափության կոչ են անում

Դուք կարծում եք՝ Էդուարդ Շարմազանովը, Վիգեն Սարգսյանը ձայն չունե՞ն, ընտրող չեն ունենալո՞ւ. Շարմազանով