Կարկտահարությունից մինչեւ սառնարանային տնտեսություն․ գյուղնախարարի այցն Արմավիրի մարզ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հունիսի 22-ին Արմավիրի մարզում էր` ընթացիկ գյուղատնտեսական աշխատանքներին հետեւելու, ֆերմերներին պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ իրազեկելու, ինչպես նաեւ մարզի գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներին ծանոթանալու նպատակով: Նախարարին ուղեկցում էին փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը, ոլորտի այլ պատասխանատուներ: 

Ինչպես հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից, այցի սկզբում ՀՀ գյուղատնտեսության նախարարը եղել է վերջին օրերին տեղացած կարկուտի վնասներից տուժած Աղավնատուն համայնքում, հանդիպել ֆերմերների հետ, լսել նրանց հուզող հարցերն ու բողոքները: Զրույցին մասնակցում էին նաեւ հարեւան Ամբերդ, Լեռնամերձ եւ Արագած համայնքների բնակիչները, որոնք եւս իրենց կարծիքներն ու հույզերն են արտահայտել շոշափվող խնդիրների շուրջ:

Մարզպետարանի  գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը համառոտ տեղեկացրել է վերջին շրջանում մարզում տեղացած կարկուտի դեպքերի արդյունքում գյուղատնտեսությանը հասցված վնասների վերաբերյալ:

Մասնավորապես, նա նշել է, որ այս տարի կարկտահարության առաջին դեպքը մարզում գրանցվել է մայիսի 8-ին եւ շարունակաբար մարզում կարկտաբեր պրոցեսներ են եղել, մինչեւ հունիսի 20-ը տեղացած կարկտահարության հետեւանքով վնասվել են մարզի 25 համայնքների` շուրջ 1100 հա հողատարածքներով:

«Հունիսի 20-ին տեղացած կարկտահարության հետեւանքով վնասվել են մարզի 9 համայնքներ, որի պատճառով 1440 հա հողատարածություններ վնասվել են 30-100 տոկոսով» - նշել է նա, հավելելով, որ կարկուտից տուժել են գրեթե բոլոր մշակաբույսերը:

Այս համատեքստում ՀՀ գյուղատնտեսության նախարարը տեղեկացել է, որ ներկայումս ՀՀ գյուղատնտեսության նախարարության, Արմավիրի մարզպետարանի եւ համայնքապետարանի աշխատակիցները գնահատում են կարկուտի պատճառած վնասի չափերը. «Պետք է հաշվարկենք ամբողջ հանրապետությունում որքան վնաս է կրել գյուղատնտեսությունը բնական աղետներից, այնուհետեւ հաշվի առնելով պետության  հնարավորությունները՝ հասկանանք, ինչ չափով կարող ենք օգնել մեր գյուղացիներին»,- նշել է նախարարը:

Ընդգծելով, որ ամբողջ հանրապետության տարածքում առկա է արդյունավետ հակակարկտային համակարգի ներդրման անհրաժեշտություն՝ նախարար Արթուր Խաչատրյանը ֆերմերներին տեղեկացրել է կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույթների սուբսիդավորման ծրագրի մասին։

Նախարարն այցելել է նաեւ Արմավիր քաղաքում տեղակայված «Բարիք-Պ» ՓԲԸ-ի սառնարանային տնտեսություն: Ընկերության գործադիր տնօրեն Պողոս Զաքարյանը նշել է, որ ներկայումս այստեղ իրականացվում է տարատեսակ մրգերի եւ բանջարեղենի նախնական սառեցում` հետագայում այն արտահանելու նպատակով: Բացի սառեցման ծառայությունների մատուցումից, ընկերությունը կազմակերպում է նաեւ սեփական արտադրանքի արտահանումներ` հիմնականում դեպի ռուսաստանյան եւ եվրոպական շուկա:

Պողոս Զաքարյանը նաեւ նշել է, որ գործունեության ընդլայնման նպատակով պատրաստվում է օգտվել լիզինգային նոր ծրագրից, որի շրջանակում շահառուները հնարավորություն կունենան ժամանակակից սարքավորումներ ներդնել մատչելի պայմաններով՝ տարեկան ընդամենը 4% լիզինգային տոկոսադրույքով։ Նախարարն իր կողմից շեշտել է, որ այս ծրագիրը հնարավորություն կտա լիզինգային եղանակով ձեռք բերել ագրոպարենային արտադրության մեջ օգտագործվող ցանկացած տեխնիկա եւ սարքավորում, որը թույլ կտա երկարացնել գյուղմթերքի սեզոնայնությունը եւ հավելյալ արժեք ապահովել: Ծրագրի մեկնարկը նախատեսվում է ընթացիկ տարում:

Այնուհետեւ նախարար Արթուր Խաչատրյանն այցելել է Հացիկ համայնքի այգիներ, որտեղ հետեւել է ծիրանի բերքահավաքին եւ մթերման աշխատանքներին, զրուցել գյուղացիների, ինչպես նաեւ արտահանում իրականացնող ընկերությունների եւ վարորդների հետ։ Համայնքի ղեկավար Արթուր Եղիազարյանը նշել է, որ թեեւ այստեղ ծիրանի բերքի արտադրության ծավալները դեռ չեն ամփոփվել, սակայն արդեն իսկ ակնարկվում է, որ այս տարվա բերքը կգերազանցի նախորդ տարվա ցուցանիշը մոտ 30-40 տոկոսով, ընդ որում, միայն ծիրանի բերքը կկազմի շուրջ 5-6 հազար տոննա:

Ընդհանուր առմամբ, Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանին խոսքով, մարզում ծիրանի մթերման աշխատանքները մոտենում են ավարտին, սպառումը նորմալ իրականացվում է, իսկ բերքի ծավալը բավականին գոհացուցիչ է:

Այցի շրջանակում նախարար Արթուր Խաչատրյանը եղել է նաեւ Լեռնագոգ համայնքի «Իջեւանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ի մասնաճյուղում: Այստեղ նախարարին տեղեկացրել են, որ իրենց մոտ մթերումներն  ընթանում են սահուն, առանց խնդիրների, ընկերությունը մթերման պարտքեր չունի:

Արտամետ համայնքում նախարարը ծանոթացել է իրանական «Թանա Պարտեզ» ՍՊԸ-ի գործունեությանը: Ընկերությունը Արմավիրի մարզի Արտամետ եւ Բաղրամյան համայնքներում ձեռք է բերել մոտ 650 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնցից շուրջ 450 հեկտարի վրա հիմնվել են պիստակի ինտենսիվ այգիներ, իսկ մնացած հողատարածքներում մշակվելու է ընկույզ, ունաբ եւ ծորենի (բարբարիս): Հիմնված այգին ամբողջական բերքին կանցնի 6-րդ տարում: «Հայաստանի բնակլիմայական պայմաններում եւ այս հողի պարագայում մենք նախատեսում ենք տարեկան 3-4 տոննա պիստակի բերք ստանալ», - նշել է ընկերության գլխավոր ագրոնոմ Կամո Իսկանդարյանը եւ ընդգծել, որ Հայաստանում պիստակի արտադրությունը չափազանց շահավետ է: 

Շրջայցի ընթացքում նախարար Արթուր Խաչատրյանը նույնպես կարեւորել է բարձրարժեք ու Հայաստանի համար ոչ ավանդական մշակաբույսերի աճեցումն ու ագրոբիզնեսի կազմակերպումը. «Մենք պետք է հասկանանք, որ մշակաբույսերը կարող են գյուղի, գյուղացու համար ավելի բարձր եկամտաբերություն ապահովել, որովհետեւ համաշխարհային պահանջներն են փոխվում, մրցակցությունն է փոխվում, եւ մենք ինքներս ժամանակի պահանջներին պետք է համաքայլ ընթանանք»: 

Նախքան պիստակի այգիների հիմնումն ընկերությունն իրականացրել է ուսումնասիրություններ` Հայաստանի բնակլիմայական պայմաններին առավել նպատակահարմար պիստակի սորտեր ընտրելու ուղղությամբ:       

Այցի ընթացքում նախարարը եղել է նաեւ Տալվորիկ համայնքում գործող «Ջանֆիդա Ագրի Հոլդինգ» ընկերությունում, որը հիմնադրվել է 2016 թվականին արդեն գոյություն ունեցող ֆերմերային տնտեսությունների հիման վրա: Այստեղ մոտ 280 հա տարածքի վրա մշակվում են տարբեր մշակաբույսեր, մասնավորապես՝ ծնեբեկ եւ սեխ: Բացի այդ, այստեղ կան նաեւ ծիրանի, կեռասի, սալորի այգիներ: Ընկերության գլխավոր տնօրեն Նորայր Աղայանի տեղեկացմամբ՝ այստեղի արտադրանքն իրացվում է հիմնականում Արաբական Միացյալ Էմիրությունների շուկայում, Ռուսաստանում եւ Քաթարում, սակայն ընկերությունը նպատակ ունի ընդարձակվել Պարսից ծոցի երկրներում, իսկ հետագայում՝ նաեւ եվրոպական երկրներում: «Մենք դեռեւս գտնվում ենք այն փուլում, երբ փորձում ենք բացահայտել Հայաստանի Հանրապետությունում ծնեբեկի արտադրության ամբողջ պոտենցիալը, դա բավական երկարաժամկետ եւ մեծ ջանքեր պահանջող աշխատանք է: Մեր կարծիքով, մոտակա մեկ-երկու տարվա մեջ  մենք կունենանք արդեն պատասխանը, թե որքանով է այն համապատասխանում Հայաստանի պայմաններին», - նշել է Նորայր Աղայանը:

Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն իր հերթին հույս է հայտնել, որ Արմավիրի մարզում ոչ ավանդական մշակաբույսերի, մասնավորապես, պիստակի եւ ծնեբեկի մշակումը կարող է հետագայում օրինակելի դառնալ նաեւ այլ մարզերի համար, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս մշակաբույսերը շատ խստապահանջ չեն բնակլիմայական պայմանների տեսանկյունից:

Անդրադառնալով մարզում  հաճախ գրանցվող կարկտահարության դեպքերին՝ մարզպետը նշել է, որ կարկտահարության վնասները նվազեցնելու նպատակով մշակվում են զանազան ծրագրեր: «Դա բավականին լուրջ պրոբլեմ է մարզի համար եւ մենք այս պահի դրությամբ մի քանի լուծումներ ենք փորձում առաջարկել», - նշել է Գագիկ Միրիջանյանը:

Տպել
11036 դիտում

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել