Երևան
12 °C
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում այսօր սկսվեց քրեական հեղինակություն Դոն Պիպոյի (Արթուր Ասատրյան), «օրենքով գող» Օշականցի Գեւորիկի (Գեւորգ Մելիքյան), եւ Զապի (Անդրանիկ Սողոյան) սպանության նախապատրաստման գործով անդրանիկ նիստը: Նիստը նախագահում էր դատավոր Վահե Խալաթյանը:
Դատական նիստը, սակայն, մի քանի րոպե տեւեց. դատարան չէին ներկայացել ամբաստանյալներից երեքի պաշտպանները, ինչպես նաեւ՝ գործով տուժող Դոն Պիպոն եւ մյուս երկու «օրենքով գողերը»:
Դոն Պիպոյի, Օշականցի Գեւորիկի եւ Զապի դեմ նախապատրաստվող սպանության համար 2017թ. մայիսի 24-ին Էջմիածնի բնակարաններից մեկում վնասազերծվել էին Վազգեն Ղազախեցյանը, Արտակ Այվազանը, Արկադի Քոչինյանը: Նրանց սպանությունը նախապատրաստելու մեջ մեղադրվող անձինք կալանքի տակ են 2017-ի մայիսից: Համաձայն մեղադրանքի` Զոհրաբ Ղումաշյանը քննությամբ չպարզված անձի դրդչությամբ պատվիրել է Արտակ Այվազյանին մի խումբ անձանց՝ Վազգեն Ղազախեցյանի եւ Արկադի Քոչինյանի հետ նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել երեք անձանց՝ Արթուր Ասատրյանին, Գեւորգ Մելիքյանին եւ Անդրանիկ Սողոյանին՝ ղեկավարելով ու կազմակերպելով սպանությունների նախապատրաստությանն ուղղված գործողությունները, որոնց շրջանակում ապօրինի կեպով ձեռք է բերել, փոխադրել ու պահել հրազեն եւ ռազմամթերք։
Ամբաստանյալ Արտակ Այվազյանը չառարկեց առանց պաշտպանի շարունակել նիստը: Նրա պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդություն էր ուղարկել դատարան՝ նշելով, որ նախապես նշանակված դատական նիստ ունի, ուստի միջնորդել էր հետաձգել սույն գործով նիստը: Արկադի Քոչինյանը հայտարարեց, որ հրաժարվել է իր պաշտպան Արմինե Ֆանյանից եւ հայտարարեց, որ այլ պաշտպան չի ցանկանում ունենալ՝ նշելով, որ կարող է ինքն իրեն պաշտպանել: Քոչինյանը նաեւ խնդրեց իրեն տրամադրել գործի բոլոր նյութերը, ապա ուղղեց՝ այն ապացույցներն ու նյութերը, որոնք իմ դեմ են. «Մինչեւ հիմա չգիտեմ՝ ինչի մեջ եմ մեղադրվում»,- հավելեց նա: Նման պայմաններում դատական նիստը հետաձգվեց՝ մյուս նիստին պաշտպանների եւ տուժողների ներկայությունն ապահովելու պայմանով: Նիստը հետաձգվեց մեկ ամսով. այն տեղի կունենա հուլիսի 20-ին:
Նիստի ավարտից հետո ամբաստանյալ Զոհրաբ Ղումաշյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը մեր զրույցում ասաց, որ նախաքննության ընթացքում սույն գործով բազմաթիվ բացթողումներ են եղել, որի վերաբերյալ իրենց կողմից պատրաստվել են միջնորդություններ եւ դատաքննության ընթացքում դրանք կներկայացվեն: Առաջադրված մեղադրանքում Ղումաշյանն իրեն մեղավոր չի ճանաչում:
Նշենք, որ սույն գործի նախաքննության ընթացքում պաշտպանական կողմը բազմիցս պնդել է, որ մեղադրյալներ Արկադի Քոչինյանին, Արտակ Այվազյանին եւ Վազգեն Ղազախեցյանին մինչ իրավապահների գտնելը առեւանգել են, 3 օր պահել, բռնության ենթարկել՝ պահանջելով խոստովանել, թե ով է պատվիրատուն: Եվ ահա այս պնդումներից մեկ տարի անց Ազգային Անվտանգության ծառայությունը հայտարարություն տարածեց այն մասին, որ առեւանգման գործի շրջանակներում խուզարկություն է իրականացվել Դոն Պիպո մականունով հայտնի Արթուր Ասատրյանին պատկանող առանձնատանը, կից շինություններում, այլ տարածքներում, ինչի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք եւ ռազմամթերք: Դրանից հետո Արթուր Ասատրյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է: Արթուր Ասատրյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առեւանգումը) եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով (Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն եւ ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը եւ պահելը) նախատեսված հանցագործություն կատարելու մեջ: Առեւանգման գործի շրջանակներում եւս 4 անձինք են ձերբակալվել, որոնք, ԱԱԾ-ի հաղորդմամբ` Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են:
Այս գործի վերաբերյալ ԱԱԾ-ն տարածել է նաեւ տեսանյութ, որում գործով անցնող Արտակ Այվազյանը, Վազգեն Ղազախեցյանն ու Արկադի Քոչինյանն են: Ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության՝ տեսանյութից ակնհայտ է դառնում, որ առեւանգողները, սպառնալիքներ հնչեցնելով, պահանջել են հայտնել սպանության պատվիրատուի անունը, ըստ որում՝ կադրում չերեւացող հարցադրումներ անող անձի անունը Պիպո է: Տեսանյութում որպես պատվիրատուի անուն նշվում է ոմն Արտյոմ, երևում է, որ առեւանգվածները պատասխանում են ըստ ԱԱԾ-ի՝ անձամբ Դոն Պիպոյի հարցերին:
Դոն Պիպոն հարցնում է. «Էս կողքինդ ո՞վ ա»: Առեւանգված Արտակ Այվազյանը պատասխանում է՝ Վազգենը: Մյուս հարցին՝ ինչքա՞ն փող պտի տայիք սրան, որ ինձ խփեր, առեւանգվածը պատասխանում է «Արտյոմն ասել ա՝ տաս հազար»: Ենթադրվում է, որ Արտյոմը նույն ինքը քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյն է. վերջինիս անունը պարբերաբար հայտնվել է մամուլում որպես պատվիրատու: Ավելին՝ մեզ հայտնի դարձավ, որ Կանեւսկոյը մի քանի անգամ ԱԱԾ-ում սույն գործով ցուցմունք է տվել:
Մեղադրյալ Զոհրաբ Ղումաշյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանն ասաց, որ ԱԱԾ-ի տարածած այս տեսանյութն ի սկզբանե եղել է քրեական գործի նյութերում. «Քրեական գործում տեսանյութը եղել է, սակայն պաշտպանական կողմին չի տրամադրվել, տեսանյութի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը քրեական գործից հանված են: Բազմիցս դիմել ենք, քանի որ դրա վերաբերյալ որոշակի ապացույցներ կան գործում, սակայն մեզ համար տարակուսելի պատճառով տեսանյութը մեզ չի տրամադրվել, մենք հնարավորություն չենք ունեցել դրան ծանոթանալ»,- ասաց պաշտպանը: Նա նշեց, որ հնարավորություն չեն ունեցել քրեական գործի նյութերին ծանոթնալու, եւ որ քննչական գործողությունները արվել են իշխանփոխությունից հետո: Նա նաեւ ասաց, որ մեղադրյալների նկատմամբ ճնշումներ են եղել, որի վերաբերյալ ապացույցները գործում բազմաթիվ են. «ճնշումները իրականացվել են ինչպես անմիջականորեն (Խոսքը Դոն Պիպոյի կողից ենթադրյալ ճնշում գործադրելու մասին է,-հեղ.), այնպես էլ միջնորդավորված»:
Մեր հարցին, թե նախաքննության ընթացքում Դոն Պիպոն, Զապը եւ Օշականցի Գեւորիկը հարցաքննվե՞լ են, Հովհաննիսյանը դրական պատասխան տվեց, սակայն այդ մասով այլ մանրամասներ չհայտնեց: Պաշտպանն ասաց, որ անհրաժեշտություն է եղել առերեսում կատարել իր պաշտպանյալի եւ Դոն Պիպոյի, Օշականցի Գեւորիկի եւ Զապի միջեւ, սակայն նախաքննական մարմինը դա չի արել: Պաշտպանն ասաց նաեւ, որ իր կարծիքով սույն գործով տուժողների մասնակցությունը պարտադիր է. «Ինձ հետաքրքիր էր այն, որ դատարանը հետաքրքրվեց, թե ինչու տուժողը չի ներկայացել, հետաքրքիր է, թե Դոն Պիպոն ՔԿՀ-ից ինչպե՞ս պետք է կամովին ներկայանար, անգամ գրություն չէր ուղարկվել դատարանի կողմից, որպեսզի տուժողը ներկայանա դատական նիստին»,- եզրափակեց Ղումաշյանի պաշտպանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Միևնույն անձի կողմից կառավարվող բազմաթիվ էջեր. Սամվել Կարապետյանի վիրտուալ աջակիցների բանակը. Media.am
Այսուհետև փոսալցման աշխատանքների համար չկան հանգստյան օրեր. Տիգրան Ավինյան
Եթե չեք ուզում՝ ձեր ավտոտնակը քանդենք, մի՛ դիմեք օրինականացման համար. Ավինյանը՝ Երևանի բնակիչներին
Պուտին, Լավրով, Օվերչուկ, Պեսկով. հիբրիդային պատերազմը հո պոզով-պոչով էլ չի՞ լինում. Ստեփանյան
Մասիս համայնքի Հայանիստ բնակավայրում նոր, ժամանակակից միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ
Կսկիծը ցրելու համար Օվերչուկը կարող է առաջիկա տարիներին ամեն օր Մոսկվա-Երևան-Մոսկվա ռեյսով գալ-գնալ. Սաֆարյան
Հարգելի՛ քաղաքական ուժեր, կրթության մասին խոսելուց առաջ խնդրում եմ՝ գոնե մի քանի բան կարդացեք. Անդրեասյան
Իսրայելը հայտարարել է Իրանից ևս մեկ հրթիռի արձակման մասին
Սա ձեր դրվածքն է, որ անընդունելի է. քաղաքապետը՝ ավտոբուսների վարորդների կողմից հավաքագրումների մասին
Վթարային ջրանջատում Եղվարդում․ հասցեներ
ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում երեխաներ են զոհվել
Գազամատակարարման պլանային դադարեցում՝ Կոտայքի մարզում
Արտաշատ-Սևան խճուղում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընկել ձորը․ կա տուժած
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Զորական գյուղում վագոն-տնակ է այրվել
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ․ վարչապետ
Եղվարդում մեքենա է հրդեհվել
Օվերչուկը զգուշացրել է, որ ԵՄ-ին միանալուց հետո Հայաստանը կկորցնի Ռուսաստանի հետ օդային կապը
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. կան տուժածներ և զոհ
Հուսով եմ՝ Բուշերի ատոմակայանում աշխատող ռուսները գիշերը կժամանեն Հայաստան․ Լիխաչով
Խոշոր չափի գողություն «Նոր Ձորաբերդ» ռեստորանում. մուտք են գործել հատուկ տեխնիկայի գործադրմամբ
Ազովի ծովում խորտակվել է հացահատիկով բեռնված նավ. կան զոհ և անհետ կորածներ
Երեքշաբթին կլինի էլեկտրակայանների և կամուրջների օր. բացե՛ք նեղուցը, խելագար ավազակներ. Թրամփը՝ Իրանին
Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մասնակցեցի Սուրբ Հարության պատարագին. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայաստանը ցույց է տվել, որ ըմբռնումով է մոտենում ռուսական կողմի մտահոգություններին. Լավրով
Լեռնային շրջաններում առաջիկա օրերին թաց ձյուն կտեղա, այլ հատվածներում և Երևանում՝ անձրև
Հանդիպումը անհրաժեշտ էր և արդյունավետ. Պեսկովը՝ Պուտինի ու Փաշինյանի վերջին հանդիպման մասին
ՀՀ վարչապետը, նախագահն ու Կառավարության անդամները ներկա են գտնվել Սուրբ Հարության պատարագին. լուսանկարներ
Ռուսաստանն ունի իրավունք՝ Հայաստանի հետ քննարկելու առաջիկա ընտրությունները. Պեսկով
Երևանը հասկանում է ԵԱՏՄ-ի և Եվրամիության միաժամանակյա անդամ լինելու անհնարինությունը, ինչը կարևոր է․ Պեսկով
Թող այս տոնի խորհուրդը ևս մեկ անգամ ընդգծի արժանապատվության, իրավունքների պաշտպանության կարևորությունը. ՄԻՊ
ԱՄՆ-ն հայտարարել է՝ փրկել են Իրանում խոցված կործանիչի 2-րդ օդաչուին. ինչպես է եղել բարդագույն գործողությունը
Վուչիչը հայտարարել է Սերբիայի գազային ենթակառուցվածքների դեմ դիվերսիայի փորձի և այն կանխելու մասին
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Իրանի օբյեկտների վրա հարձակումներին արձագանքի բացակայությունը խաթարում է ՄԱԳԱՏԷ-ի նկատմամբ վստահությունը
Ռուսաստանը պատրաստ չէ Զատկի զինադադարին. Զելենսկի
Ինչպիսին է Սուրբ Զատկի տոնը ՊՆ զորամասերում ու բանակային դիրքերում. տեսանյութ
ՌՈ աշխատակիցները հերթական շրջայցերն են իրականացրել բանակային դիրքերում. տեսանյութ
Թող Հարության լույսը զորացնի մեր հավատը սեփական ուժերի հանդեպ, ուղենշի մեզ դեպի երկարատև խաղաղություն. նախագահ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT