Երևան
12 °C
Շիրակի նորաթուխ ՔՊ-ական մարզպետը հայտնվել է կրիմինալի եւ օրենքի մեջտեղում: Պատճառը Գյումրի քաղաքի վճարովի եւ անվճար ավտոկայանատեղիներն են, որոնցից մեկը գործում է օրենքով սահմանված կարգով, իսկ մյուսներն՝ անօրինական: Հունիսի 19-ին մարզպետ Կարեն Սարուխանյանը ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել, որը բավականին աղմուկ բարձրացրեց, անգամ իրավաբանների ուշադրությունից չվրիպեց: Մարզպետը գրել էր, թե հունիսի 19-ից «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տարածքում մեքենաների կայանումն անվճար է դառնում: Սա դարձել էր սկանդալային քննարկման առարկա:
Նշենք, որ 2015 թվականին հիվանդանոցի ղեկավարությունը առաջարկությամբ դիմել էր Շիրակի մարզպետին, որպեսզի ավտոկայանատեղի փոքր հատվածը դառնա վճարովի, իսկ մեծ հատվածը մնա անվճար: Մարզպետարանից ԲԿ-ին թույլատրել են օրենքով սահմանված կարգով ավտոկայանատեղիի մեկ հատվածը դարձնել վճարովի: Այնուհետ, տարածքը վարձով տրվել է Ա/Ձ Արարատ Գրիգորյանին: Վարձակալության հանձնված հողատարածքը, գույքը համայնքապատկան չէ, ՓԲԸ-ի՝ սեփականություն հանդիսացող տարածքն է, որը ընկերությունն իր կանոնադրության համաձայն իրավունք ունի վարձակալության հիմունքներով հանձնել որեւէ ընկերության կամ անհատ ձեռներեցի՝ ստանալով լրացուցիչ եկամուտ, ինչը խրախուսվում է պետության կողմից, երբ շահույթ հետապնդող պետական ֆինանսավորում ստացող կառույցը լրացուցիչ մուտքեր է ունենում։ Ամենամսյա վարձավճարը, որը անհատ ձեռներեցը փոխանցում է Գյումրու բժշկական կենտրոնի հաշվեհամարին, 80 հազար ՀՀ դրամ է՝ ներառյալ բոլոր հարկատեսակները։ Ըստ պայմանագրի՝ կոմունալ բոլոր տեսակի ծախսերը կատարում է վարձակալը։ Պայմանագիրը կնքվել է 5 տարի ժամկետով, պայմանագրի ժամկետի ավարտ նշվում է 2020 թվականի մայիսի 12-ը։
Մարզպետի գրառումից հետո անորոշ ժամանակով վճարովի կանգառը եւս դարձել է անվճար: Սակայն անհատ ձեռներեցի լիազոր ներկայացուցիչը պատրաստվում է հունիսի 28-ին հարցը քննարկել Շիրակի մարզպետի հետ: Նա ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ պաշտպանելու է իր իրավունքները:
«Բանավոր պայմանավորվել ենք, որ պետք է հանդիպենք, խորհրդակցենք: Մեր աշխատանքը օրենքով է, բոլոր հարկային պարտավորությունները կատարում ենք, բոլոր փաստաթղթերը ունենք: Սա Շիրակի մարզի միակ ավտոկայանատեղին է եղել, որ ՀԴՄ-ով է աշխատել: Մարզպետը խնդրանքով դիմել է, մենք խնդրանքը չենք մերժել, անվճար ենք դարձրել, բայց բոլոր փաստաթղթերը ներկայացրել ենք, որ սա վարձակալած տարածք է, մենք դեռ երկու տարի ժամկետ ունենք: Հիմա աշխատող կա, որը կարգավորում է մեքենաների մուտքն ու ելքը: Ես հիմա հստակ բան չեմ կարող ասել, որովհետեւ ամեն ինչ պարզ է դառնալու մարզպետի հետ հանդիպումից»,- ասաց Ա/Ձ-ի ներկայացուցիչ Արամ Հակոբյանը:
Վերջինս չի կարծում, որ բանը հասնելու է նրան, որ հարցը դատական ատյանում լուծվի, բայց եւ ընդգծում է, որ իր բիզնեսն օրինական դաշտում է:
Շիրակի մարզպետը ՀԺ-ին փոխանցեց, որ հարցի կարգավորումը դեռ քննարկման փուլում է: «Ես հորդորել եմ, որ այդ վճարովի կանգառը չգործի, իսկ թե ինչ պայմանավորվածության արդյունքում չի գործելու, դա արդեն ԲԿ-ն եւ Ա/Ձ-ն իրենք են պայմանավորվել իրար մեջ»,- ասաց մարզպետը:
Ստեղծված աղմուկի շուրջ ֆեյսբուքում գրառում էր կատարել փաստաբան Արամայիս Հայրապետյանը եւ նշել էր, որ մարզպետի այդ քայլը վարձակալի իրավունքների խախտում է:
«Սույն դեպքում մարզպետի իրավասությունների տիրույթում չի այս հարցը, քանի որ առկա է վարձակալության պայմանագիր եւ մարզպետը չի կարող ուղղակի որոշել՝ կողմերի փոխարեն։ Դա նվազագույնը վարձակալի իրավունքների խախտում է»,- մասնավորապես, գրել էր նա:
Փաստաբանի ահազանգի վերաբերյալ Կարեն Սարուխանյանն ասաց. «Խախտումն արձանագրելուց առաջ, թող այդ փաստաբանը երկու կողմերի հետ հանդիպեր: Ես չեմ խախտում որեւէ մեկի իրավունքները: Իմ ցանկությունն է, որ դա չլինի վճարովի: Երկու կողմերը կքննարկեն եւ հարցը կլուծեն իրավական հարթությունում: Դա եղել է իմ հորդորը, քանի որ Գյումրիում կան ավտոկայանատեղիներ, որոնք անօրինական գումար են հավաքում, երբ այդ մասին խոսում ենք, ասում են՝ տեսեք Գյումրու ԲԿ-ում էլ կա եւ շատերը չեն հասկանում, որ դա մասնավոր տարածք է եւ ընկերությունը իրավունք ունի վարձով տալու: Որպեսզի այդ դժգոհությունները չլինեն, ես հորդորում եմ, որ ամբողջը վերացնեն»,- ասաց Սարուխանյանը:
Վճարովի կանգառներին մի քանի օր առաջ անդրադարձել էր նաեւ Գյումրու քաղաքապետարանը: Տարածած հայտարարության մեջ ասվում էր, որ 2016 թվականի հունվարի 1-ից քաղաքի ամբողջ կայանատեղիները դարձել են անվճար: «Որոշումն ուժի մեջ է, բայց քաղաքապետարանի հետ բացարձակ առնչություն չունեցող մարդիկ մինչ օրս ապօրինի գումարներ են գանձում վարորդներից»,- ասված է հայտարարությունում:
Քաղաքապետարանի հայտարարությունն այն մասին էր, որ Գյումրու Վարդանանց հրապարակում եւ Հաղթանակի փողոցում կան անձիք, ովքեր տարածքը տնօրինում են եւ եկամուտներ ստանում: ՀԺ-ի տեղեկություններով՝ այդ տարածքները կրկին շարունակում են վճարովի կանայատեղի հանդիսանալ, սակայն քաղաքապետ Սամվել Բալասանյանը չի կարողանում իր իսկ որոշմամբ նրանց դեմն առնել, մեղմ ասած՝ նա այդքան «դուխ» չունի: Բանն այն է, որ այդ տարածքները «տնօրինում է» կրիմինալ պատմություններով հայտնի Վարդան Ղուկասյանի որդին: Շիրակի մարզպետն այս մասով նշեց.
«Ես հանդիպել եմ այդ տարածքի ստայանշիկների հետ եւ այդ մարդիկ եկել բողոքում էին, բայց շատ լավ հասկանում են, որ անօրինական են: Ես ասել եմ, որ գնացեք ավագանու հետ ձեր հարցերը կարգավորեք, որովհետեւ, եթե կա ավագանու որոշում, որ վճարովի ավտոկայանատեղի չի լինելու, ուրեմն չի լինելու»,- նշեց նա:
Այժմ ստացվում է, որ Գյումրու ԲԿ-ն, որի տարածքը համայնքապատական չէ, ենթարկվում է Գյումրու ավագանու 2015-ի որոշմանը, իսկ Գյումրու բուն տարածքները, որոնք համայնքապատկան են, անտեսում են քաղաքապետի որոշումը՝ կրիմինալ դրեւորումների պատճառով:
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, գրառում թողել թանգարանի մատյանում
Ալեն Սիմոնյանը Հունգարիայի ԱԺ նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հետաքրքրության հարցեր
Հարբած վարորդի մեքենան գնացքը վրաերթի է ենթարկել. ՀԿԵ-ն ներկայացրել է երկաթուղային ռելսերի վրա եղած դեպքերը
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ավստրիայի ԶՈՒ Պաշտպանական ազգային ակադեմիայում անցկացված համաժողովին
ԱՄՆ դեսպանն առաջին անգամ խաշ է համտեսել
Նա պարզապես «PR» է անում. Լուկաշենկոն բացատրել է Լեհաստանի նախագահի՝ իր հետ լուսանկարվելուց հրաժարվելը
ՀՀ կառավարությունն առաջնորդվում է ՍԴ որոշումների հարգման սկզբունքով. Գալյանը մասնակցել է միջազգային համաժողովի
Հայտնի է բասկետբոլի Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ավստրիայի հետ խաղում
«Աստված մի արասցե». Լուկաշենկոն՝ ԲԵլառուսում կին նախագահ ընտրելու հավանականության մասին
Երևանում գործում են շարժական պատվաստումային կետեր. ԱՆ-ն՝ գրիպից խուսափելու տարբերակների մասին
Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ
Գնահատման համաձայն՝ նոր չափորոշչով սովորողները 2 տարում կրթության դինամիկայի 6 ամսվա աճ են ունեցել. նախարար
Ողջույն սպիտակամորուս. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
«Հայկական ավիաուղիներ»-ը դեկտեմբերի 9-ից վերսկսելու է չվերթերը. հայտնի է չվացուցակը
«Papa likes mambo, mama likes mambo». Խաչատրյանն ԱԺ-ում սխալ պնդումներ է արել
Ադրբեջանի ԱԳՆ-ից արձագանքել են Գրետա Թունբերգի մասնակցությամբ COP29-ի դեմ անցկացված ակցիային
Երևանում հնդիկների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 3 հոգի հոսպիտալացվել է, կան ձերբակալվածներ
Հրապարակվել է «երջանիկ երկրների» զեկույցը. ցանկի որ տեղում են Հայաստանն ու տարածաշրջանի մյուս պետությունները
Մի քանի օրից Ոսկեպար-Ոսկևան/Բաղանիս ճանապարհի ռուսական «խաղաղապահ» հենակետն այլևս հիշողություն կլինի. Սաֆարյան
Աջափնյակ վարչական շրջանը նոր ղեկավար ունի
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքից մինչև ջրային համակարգ և կոշտ թափոններ. հանդիպել են Խաչատրյանն ու Ֆալչեթը
Արդեն երգում են, նույնիսկ՝ պարում. Չախոյանը՝ Արթուր Խաչատրյանի՝ ԱԺ-ում երգելու մասին
ԵՆԲ-ն պատրաստ է շարունակելու փոխգործակցությունը ՀՀ-ի հետ․ վարչապետն ընդունել է Թերեզա Չերվինսկային
Կդադարեցվի Ֆրանսիայի հրապարակի հատումից մինչև Բուզանդի փողոցի հատվածի երթևեկությունը
Ալիևի հայտարարությունները խաթարում են COP29-ի նպատակները․ Բորել
Քաղսիում բախվել են գյուղի դպրոցի նախկին տնօրենի «Նիսսանն» ու բեռնատար գնացքը
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետն այլևս ծառայողական մեքենա չի ունենա․ ՀՀ վարչապետ
Համայնքապետարանի աշխատակիցներն աշխատավարձ են ստացել․Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար
Մի շարք համայնքներում ջրանջատումներ կլինեն
Ասրյանը ռազմական ակադեմիայում հանդիպել է սերժանտների վերապատրաստման դասընթացների մասնակցող զինծառայողներին
Իսրայելը բռնի տեղահանել է Պաղեստինի բնակչությանը․ Human Rights Watch
Պետք է ունենանք նոր Հարկային օրենսգիրք, որը համապատասխանում է ՀՀ պետական շահերին. վարչապետ
COP-երը անցկացվում են այն երկրներում, որտեղ նվազագույն հարգանք չունեն մարդու իրավունքների նկատմամբ․ Թունբերգ
Պատմական Հայաստանի մոդա է՝ սասունցի եմ, մշեցի․ իսկ դիլիջանցին, երևանցին ո՞վ է. վարչապետ
Սահմանադրությունը չի կարող հակասել որևէ միջազգային պայմանագրի. ՍԴ նախագահ
Բյուջեի նախագծի այս փուլի քննարկումը ամփոփեցինք. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Չեն կարողացել մեզ սպանել, ՊՊԾ-ից դժգոհ են, ուզեցել են պետական ինստիտուտները սարքեն ջեբի շուն. վարչապետ
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Իսպանիայում կրկին հորդառատ անձրևներ են
Ո՞ր հերոսին ենք նսեմացրել, էն, որ զինվորի ուտելիքը իրենց շների, արջերի համար գողանո՞ւմ էին. վարչապետ
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT