Ավստրալիայի արեւելյան Առաքելական եկեղեցիների առաջորդները հանդիպել են ՀՀ վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ավստրալիայի արևելյան Առաքելական եկեղեցիների առաջնորդների և ներկայացուցիչների պատվիրակությանը՝ արքեպիսկոպոս Ռոբերտ Ռաբբաթի գլխավորությամբ:

ՀՀ կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ, վարչապետը ողջունել է հոգևորականների այցը Հայաստան և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի Հայ Առաքելական եկեղեցու հետ կապերի սերտացմանն ու ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է քրիստոնյա ժողովուրդների միասնությունն ու համագործակցության ընդլայնումը՝ ի նպաստ խաղաղության և կայունության:

Արքեպիսկոպոս Ռոբերտ Ռաբբաթն ընդգծել է ավստրալահայ համայնքի ամուր կապը եկեղեցու հետ և նշել, որ եկեղեցիների միջև սերտ հարաբերությունները կարևոր են նաև աշխարհում բռնությունների ու ցեղասպանությունների կանխարգելման առումով: Նա հավելել է, որ ուրախ են Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների խաղաղ հանգուցալուծմամբ և ՀՀ նոր կառավարությանը մաղթել հաջողություններ:

Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է հոգևորականների մի շարք հարցերի, որոնք վերաբերել են տարբեր ոլորտներում կառավարության առաջնահերթություններին ՝ կոռուպցիայի դեմ պայքարին, տնտեսության զարգացմանը, ժողովրդավարության ամրապնդմանը և այլն:

Տպել
949 դիտում

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Դուբայում մասնակցում է Ինտերպոլի 87-րդ Գլխավոր Ասամբլեային

Վերին Լարս տանող ճանապարհահատվածը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար. դեսպանություն

Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ես աշխատող, գործ անող պատգամավոր եմ. Նաիրա Զոհրաբյանը Սյունիքում է, շրջում է գյուղերում (տեսանյութ)

ՀՀ նախագահը իտալական ռազմաարդյունաբերական ընկերության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունը

Հրդեհ բնակարանում, կա տուժած. հայտարարվել է բարդության ԲԻՍ-1 աստիճան

Հանդիպել են Հայաստանի և Իտալիայի նախագահները

Հրադադարի պահպանման ռեժիմն այս շաբաթ խախտվել է 80 անգամ, արձակվել է 700 կրակոց

Կադաստրի գրասենյակները Երևանում կաշխատեն նաև շաբաթ-կիրակի, մարզերում՝ առանց ընդմիջման

Գյուղերում տուն կառուցելու համար նոր փոխառություն կտրվի. խորհրդակցություն Կարմիր շուկայում

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է. ռուսական կողմում կա 435 բեռնատար և 172 մարդատար ավտոմեքենա

Թուրքիայում Աթաթուրքի արձանը պղծելու համար պատանիներ են ձերբակալվել

Լարսում խցանման մեջ հայտնված վարորդների համար սնունդ, տաք ջուր, դեղորայք է ապահովվել. Փամբուխչյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին

Գոռ Վարդանյանն այդ օրը փրկել է ինձ. Մարինա Խաչատրյանը՝ քաղաքապետարանի հայտնի միջադեպի մասին

Լարսը շարունակում է փակ մնալ. ռուսական կողմում 400 մարդատար և 150 բեռնատար ավտոմեքենա է մնացել

Գյումրիում ավտոլվացման կետ է այրվել. մեկ մարդ հոսպիտալացվել է տարբեր աստիճանի այրվածքներով

Մարուքյան, Թանդիլյան, Բաբաջանյան, Գորգիսյան. «Լուսավոր Հայաստան»-ի 157 հոգանոց համամասնական ցուցակը

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը