ԵՊՀ ուսանող Արմեն Խաչատրյանի բաց նամակը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Երեւանի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի ուսանող Արմեն Խաչատրյանը հանդես է եկել ՀՀ վարչապետին ուղղված բաց նամակով, որտեղ խոսում է վերջին շրջանում Հայաստանի տարբեր մասերում տեղի ունեցող քաղաքացիական անհնազանդությունների եւ դրանց վերաբերյալ վարչապետ Փաշինյանի արձագանքի մասին: Խաչատրյանի բաց նամակը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Մեծարգո՛ պարոն վարչապետ, հետեւեցի հունիսի 25-ին ֆեյսբուքյան տեսաուղերձով հանրության հարցերի Ձեր պատասխաններին։ Մտահոգված լինելով Հայաստանի Հանրապետության ցավով, ինչպես յուրաքանչյուր հպարտ քաղաքացի, պարտավորվում եմ գրելու Ձեզ այս նամակը՝ անդրադառնալով Ձեր որոշ դիտարկումներին։ Խոսքը մասնավորապես վերաբերում է Ամուլսարի ոսկու հանքի եւ Երեւանի քաղաքապետ Տ․Մարգարյանի հրաժարականի շուրջ ծավալված պատասխաններին. դրանց վերաբերյալ քաղաքացիների մտահոգություններին Դուք պատասխանում եք, թե չեք հասկանում քաղաքացիական անհնազանդության գործողությունների շարունակության տրամաբանությունը եւ իմաստն այն պայմաններում, երբ գոյություն ունի ժողովրդի վստահությունը վայելող կառավարություն։ Եվ նույնիսկ Ձեր խոսքում նշում եք, որ տարակուսանքի մեջ եք ընկնում, երբ տեղեկություն եք ստանում նմանօրինակ ակցիաների մասին։
Չցանկանալով խորամուխ լինել ՀՀ Սահմանադրության ու Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքից բխած քաղաքացիական ակցիաներ կազմակերպող քաղաքացիների իրավունքների մեջ՝ հարկ եմ համարում խնդրելու Ձեզ վերանայել քաղաքացիների գործողությունները բնորոշող Ձեր ձեւակերպումը՝ իրենց բողոքի արտահայտությունը չսահմանելով իբրեւ սաբոտաժ, քանի որ Դուք չեք խոսում նախորդ իշխանությունից մնացած ինչ-որ օդիոզ (կոռուպցիայի մեջ ներծծված) պետական պաշտոնյաների մասին, Դուք գործ ունեք հայրենիքի ցավով մտահոգ ակտիվ քաղաքացիների հետ, ում ընդամենը ապրիլ ամսին, երբ դեռ չունեիք ներկայիս իշխանությունը, համարում էիք Ձեր «շեֆը», իսկ Ձեզ՝ ազնիվ գործերում նրանց ծառան։ 

Հարգելի՛ պարոն վարչապետ, ի պատասխան Ձեր տարակուսանքին՝ ուզում եմ հիշեցնել մայիսի 29-ին ԵՊՀ-ում մի քանի տասնյակ ուսանողների բողոքի ակցիան, որն ուղեկցվեց համալսարանի ռեկտորի առջեւ դռներ փակելով։ Հատկանշական է, որ այդ ցուցարարների շարքում էին ՀՀ առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վահան Կոստանյանը, մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանը։ Ավելացնեմ նաեւ, որ այդ քաղաքացիական անհնազանդության ակցիան շարունակվեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի՝ իբրեւ չեզոք, անկախ արբիտրի դերակատարություն ստանձնողի այսպիսի մի հայտարարությամբ․ «Ուսանողների գործողություններն են, որեւէ կերպ չենք միջամտում. իրենց պահանջներն են․․․ իրավական առումով կան լուծումներ, բայց դրանք ավելի երկար ժամանակ են պահանջելու․․․ » (հղումը այստեղ՝  ): 

Հավելեմ նաեւ, որ բողոքի ակցիա իրականացնող ցուցարարներին եւ ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում գիշերելու պատրաստակամություն հայտնած ուսանողական խմբի նախաձեռնության հիմնադիր անդամներին այցելած ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին եւ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանին հայտնել եմ իմ մտահոգությունը (քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացնելու գործելաոճով հարցեր կարգավորելու կապակցությամբ), եւ ստացել եմ «ոչինչ չասող» պատասխան։ Սակայն մինչ այդ Դուք արդեն Սասնա Ծռերի գործով քաղաքացիական անհնազանդություն իրականացնող քաղաքացիներին կոչ էիք արել դադարեցնելու իրենց գործողությունները եւ բոլոր խնդիրները դիտարկելու կառվարության հետ համագործակցության շրջանակում։ Ահա Ձեր ֆեյբուքյան էջի հայտարարությունից մի հատվածի մեջբերում. «Ինձ համար անհասկանալի է, որ կան քաղաքացիներ, ովքեր պատշաճ ձեւով չեն արձագանքում քաղաքացիական անհնազանդության բոլոր ակցիաները դադարեցնելու եւ առկա խնդիրների շուրջ կառավարության հետ աշխատելու իմ կոչին․․․»: /Նիկոլ Փաշինյան, 23.05.2018թ./։ 

Մեծահա՛րգ պարոն վարչապետ, եթե դեպի Ամուլսար տանող ճամփան փակող ազնիվ քաղաքացիների քաղաքացիական բողոքի արտահայտությունը Ձեզ տարակուսանքի առիթ է տալիս, ապա ինձ համար առնվազն տարակուսանքի եւ հիասթափության առիթ են Կառավարության կազմի որոշ ներկայացուցիչների՝ Ձեր իսկ կողմից հայտարարված կոչին հակառակ գործողությունները։ Ի դեպ, հարկ եմ համարում նշելու, որ Ամուլսարի ոսկու հանքի շահագործումով մտահոգ քաղաքացիները, անսալով Ձեր կոչին, բազմիցս դադարեցրել եւ վերսկսել են ակցիաները, քանի որ տեւական ժամանակ իրենց հարցադրումներին սպառիչ պատասխաններ չեն տրվել։

Հարգարժա՛ն պարոն վարչապետ, ինքս ողջունում եմ խնդիրների լուծման Ձեր պատրաստակամությունն ու հետեւողականությունը։ Կարծում եմ, որ այդ գործընթացը պահանջում է մանրակրկիտ ուսումնասիրություն, քննություն՝ զերծ կանխավարկածային մոտեցումներից եւ ոչ հավաստի փաստարկումներից։ Մեծ հարգանք ու պատկառանք տածելով Ձեր անցած քաղաքական ուղու նկատմամբ՝ վստահեցնում եմ Ձեզ, որ ես՝ որպես ակտիվ քաղաքացի, ըստ կարելվույն կշարունակեմ սատարել Ձեզ Հայաստանի Հանրապետության շենացմանն ուղղված Ձեր սրբազան գործում։ 

Ընդունեք իմ խորին հարգանքի հավաստիքը՝ 
ՀՀ քաղաքացի Արմեն Գեւորգի Խաչատրյան»,- գրել է ԵՊՀ ուսանող Արմեն Խաչատրյանը:

Տպել
8022 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին