Առանց ատոմակայանի. ռազմավարություն հո չի

28/06/2018 schedule16:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հունիսի 24-ի համարում

Կառավարությունը երեկ հաստատել է հերթական մի ռազմավարական ծրագիր, որի անունն է «ՀՀ տնտեսության զարգացման համատեքստում էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարություն»: Անունից արդեն հասկացվում է, թե ինչի մասին է խոսքը` այն մասին, թե ինչ ուղղությամբ է զարգանալու մեր էներգետիկան, կամ ավելի ճիշտ՝ թե մեր կառավարությունը  ինչ ուղղությամբ է ուզում, որ զարգանա էներգետիկան: Նման դեպքերում, իհարկե, սովորաբար ուշադրությունը սեւեռվում է նրա վրա, թե որքանով են իրատեսական այսպիսի ռազմավարությունները: Միանգամից նշենք, որ այս տեսակետից ռազմավարությունը կարելի է որոշ վերապահումներով իրատեսական համարել: Ռազմավարությանն ավելի մանրամասն կանդրադառնանք առաջիկայում, բայց մեր ուշադրությունը այս ռազմավարությունում գրավեց ոչ այնքան դրա իրատեսությունը, որքան այն հավակնությունները, որոնք դրված են ծրագրում:

Այդ առումով մինչեւ 2025 թվականը ծրագրած այս ռազմավարությունը խեղճ ու կրակ տեսք ունի: Օրինակ, դրա կարեւորագույն կետերից մեկը հայկական ատոմակայանը փակելուն նախապատրաստելն է: Եւ որեւէ հստակ ձեւակերպված նպատակ մեկ այլ, արդիական ատոմակայան կառուցելու հավակնության մասին այնտեղ չկա: Այլ կերպ ասած, տարածաշրջանում առայժմ միակ «ատոմային տերությունը» իր էներգետիկայի զարգացման ռազմավարությամբ գործնականում հրաժարվում է միջուկային էներգետիկայից: Կառավարության նիստին հաջորդած ասուլիսում ռազմավարությունը լրագրողներին ընդհանուր գծերով ներկայացրեց ՀՀ էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը:

Դատելով փոխնախարարի ասածներից՝ ռազմավարություն կոչվող այս ծրագիրը այնպիսի նվազագույն նպատակների շարադրանք է, որին պետք էր տալ ոչ թե «ռազմավարություն» հավակնոտ անվանումը, այլ ընդամենը էներգետիկայի բնագավառում «անհրաժեշտ գործողությունների հերթականության ծրագիր» անվանումը: Փոխնախարարի ասելով՝ «Ռազմավարությունը ուղղված է հետեւյալ հիմնարար խնդիրների լուծմանը` ապահովել ցածր գներով հուսալի էներգամատակարարում, միաժամանակ խթանել էներգախնայողությանը եւ էներգաարդյունավետությանը: Ապահովել ԱԷԿ-ի անվտանգ շահագործումը մինչեւ այն պահը, երբ հնարավոր կլինի այն փոխարինել էներգիայի այլ աղբյուրներով եւ շահագործումից հանել առանց անընդունելի տնտեսական, սոցիալական, բնապահպանական եւ էներգետիկ անվտանգության բնույթի ազդեցությունների:

Ապահովել կենսունակ էներգամատակարարում հիմնված կայուն զարգացման սկզբունքների վրա եւ ՀՀ միջազգային բնապահպանական պարտավորություններին համահունչ: Կառուցել կենսակայուն էներգահամակարգ, որտեղ խրախուսվում է էներգիա մատակարարող բոլոր կառույցների տնտեսապես արդյունավետ գործունեությունը…...» եւ այլն եւ այսպես շարունակ: Սրա անունը «ռազմավարություն» դնելով՝ կարող է տպավորություն ստեղծվել, թե կարելի է դրանից ավելի քիչ նպատակներ դնել: Սրանք այն նվազագույն խնդիրներն են, որոնք պետք է իրականացնի ցանկացած երկիր: Իսկ ռազմավարությունը, պատկերավոր ասած, շատ ավելի հավակնոտ, թեկուզեւ մի քիչ ոչ իրատեսական թվացող այն գործողությունների ծրագիրը պետք է լիներ, որի նպատակը Հայաստանը տարածաշրջանի էներգետիկ գերտերություն դարձնելն էր:

Իսկ նման հնարավորություն կոնկրետ էներգետիկայի առումով Հայաստանը ունի, իսկ եթե ավելի հստակ ասենք, հատուկ տաղանդ է պետք ունենալ Հայաստանը այդպիսին չդարձնելու համար: Այս առումով, մեր իշխանությունները այդ տաղանդը ունեն: Այդպիսի գերտերություն լինելու համար Հայաստանին խանգարում են միայն նրա առաջ կանգնած  քաղաքական խնդիրները: Դրանց լուծումները միանշանակ կանխատեսելի են, եւ վաղ թե ուշ դրանց տրվելու են հենց այդպիսի կանխատեսելի լուծումներ: Բայց մենք չափազանց թանկարժեք ժամանակ ենք կորցնում՝ հետն էլ կորցնելով այն տեղն ու դիրքը, որը վերապահված էր մեզ եւ մերը պետք է լիներ:

Վերցնենք հենց ատոմակայանի պարագան: Պրն Գալստյանը ինքն է ասում, որ շատ երկրներ չեն հավակնում ատոմակայան ունենալ այն պատճառով, որ դրա սպասարկող մասնագետներ պատրաստելը չափազանց դժվար գործ է, բացի այդ, երկիրը պետք է ունենա ատոմակայան սպասարկելու ավանդույթ եւ այլն: Հայաստանի դեպքում նման որեւէ խնդիր չկա` ունենք միջազգային մակարդակի մասնագետներ, որոնք ոչ միայն տասնամյակներ շարունակ շահագործել են ատոմակայանը, այլեւ տիրապետում են էքստրեմալ պայմաններում աշխատելուն: Բացի դրանից, արդեն կան բոլոր ենթակառուցվածքները գործող ատոմակայանը նորով փոխարինելու համար:

Նման պարագայում թերեւս ոչ մի կասկած չպետք է ծագեր, որ հին չափանիշների մեր ատոմակայանը պետք է փոխարինվի ժամանակակից, շատ ավելի հզոր ու հուսալի ատոմակայանով: Սակայն Հայաստանին ոչ ոք թույլ չի տա նման ծրագիր իրագործել: Քաղաքակիրթ աշխարհը կհանդուրժի եւ կաջակցի նոր ատոմակայան կառուցելուն միայն այնպիսի Հայաստանում, որը ապրում ու զարգանում է հենց այդ քաղաքակիրթ աշխարհի ուղղությամբ, այլ ոչ թե այն Հայաստանում, որը կա այսօր: Իսկ այս առումով մեզ մնում է այնպիսի ռազմավարություններ մշակել, որոնցում ոչ մի լուրջ հավակնություններ չկան: Եւ հենց սա էլ արել է կառավարությունը:

Հայկ Գեւորգյան

Տպել
1610 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին