Ո՞վ է Գյումրու նախկին «Շիրակ» հյուրանոցի իրական սեփականատերը եւ ինչու է շինարարական դադար

Մայիսի սկզբից սկսած Գյումրիում դադարեցվեցին նախկին «Շիրակ» հյուրանոցի տարածքում սկսված շինարարական աշխատանքները: Աշխատանքային վերջին օրերը եղել են Թավշյա հեղափոխության հաղթանակի եւ դրան հաջորդած ժամանակաշրջանը: Դրանք իրականացնում էր «Բասենի գովք» ՍՊԸ-ն՝ պարտավորվելով 1 մլրդ դրամի ներդրմամբ փլատակներից մաքրել տարածքն ու տեղում նոր, քառահարկ շինություն կառուցել: 1-ին եւ 2-րդ հարկերը լինելու էին սպասարկման օբյեկտներ, 3-րդ եւ 4-րդ հարկերը՝ հյուրանոց: Կառավարությունն ընդառաջել էր գյումրեցի գործարարի ներկայացրած ներդրումային ծրագրին եւ շինարարություն անելու իրավունք էր տվել դեռ 2017-ի դեկտեմբերին: Շինաշխատանքները մեկնարկել էին 2018-ի գարնանը: Մինչեւ մայիս շինարարները մեծ գործ կատարեցին: Կարողացան Գյումրու համար կենսական նշանակության կարեւոր խնդիր լուծել եւ ապամոնտաժել 30 տարի գյումրեցու գլխին կախված վտանգը՝ փլատակի վերածված եւ ինքնափլուզված նախկին «Շիրակ» հյուրանոցի քառահարկ ավերակները: Դրանից հետո պետք է նոր շինարարությունը սկսվեր, սակայն շինհրապարակում դեռ լռություն է:Պաշտոնական հայտարարություն չկա, սակայն կան պնդումներ, որ նախկին «Շիրակ» հյուրանոցի իրական տերը ոչ թե «Բասենի գովք» ՍՊԸ ներկայացուցիչն է, այլ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Անցնող ամիսների ընթացքում հնարավոր չի եղել խոսել «Բասենի գովք» ՍՊԸ ներկայացուցչի հետ, ոչ հանդիպման, ոչ հեռախոսազրույցի տարբերակով: Շիրակի մարզպետարանի պատասխանատուի վստահեցմամբ, գործարարը խնդրել է իր հեռախոսահամարը որեւէ մեկին չտրամադրել: Կառավարությանը ժամանակին ներդրումային ծրագիր ներկայացնելիս «Բասենի գովք» ՍՊԸ-ն նաեւ նշել էր, որ 150 նոր աշխատատեղ է ստեղծելու այս շինության վերակառուցմամբ: 

Շինարարության դադարը, ըստ նույն աղբյուրի, ժամանակավոր է: Այն համընկավ Թավշյա հեղափոխության հետ, սակայն շուտով կվերսկսվի: Այս պահին նախագծանախահաշվային փաստաթղթերն են պատրաստվում, որոնք պետք է  հաստատվեն եւ Շիրակի մարզպետարանի, եւ Գյումրու քաղաքապետարանի, եւ Մշակույթի նախարարության կողմից: Նախարարության հաստատումը հնարավոր է կապ ունենա նախկին կառույցից կառավարության պարտադրմամբ պահպանված հարթաքանդակների հետագա ճակատագրի հետ: Դրանք հեղինակել էր Ֆերդինանտ Առաքելյանը:

Հիշեցենք, որ նախկին «Շիրակ» հյուրանոցի տարածքից զատ սեփականատիրոջը Գյումրու քաղաքապետարանը նաեւ տվել է հարակից կանաչ գոտին՝ սեփական ցանկությամբ տնօրինելու համար:

Տպել
4378 դիտում

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ