Պատգամավորներն արձակուրդ կգնան հուլիսին, կառավարությունն էլ արտահերթ նիստի համար չի դիմել

Երեկ կառավարության նիստին մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը ներկայացրեց «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի մասնակցության հուշագրի որոշման նախագիծը: Փոխնախարարը նշեց, որ այս ծրագիրը Եվրոպայի ամենամեծ ֆինանսավորմամբ իրագործվող ծրագրերից է: «Միայն մշակույթ բաղադրիչի կիրառման համար նախատեսվում է 454, 8 միլիոն եվրոյի դրամաշնորհ տրամադրել մշակույթի ոլորտի ակտիվ հասարակական կազմակերպություններին»,- ասաց նա:

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նշեց, որ ի սկզբանե ցանկություն կար խորագիրը ներկայացնել ԱԺ-ի արտահերթ նիստին՝ արագ վավերացման համար:

«Ես կածում եմ, որ պետք է հարգենք խորհրդարանականների՝ արձակուրդ գնալը եւ սահմանված ժամկետները: Այս փուլում կբավարարվենք վավերացման ներկայացնելու մասին որոշմամբ, իսկ վավերացումը կառաջարկենք աշնանը»,- ասաց նա:

«Հայկական ժամանակ»-ն ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք խորհրդարանականների իրավունքների ոտնահարում կլինի, թե՞ այս շրջանում ԱԺ արտահերթ նիստ հրավիրվի: Նշենք, որ 6-րդ գումարման ԱԺ-ի 3-րդ նստաշրջանն իր աշխատանքներն ավարտեց հունիսի 21-ին:

«ԱԺ արտահերթ նիստ հրավիրվում է կառավարության կամ պատգամավորների ¼-ի որոշմամբ: Արձակուրդի մեջ որոշ պատգամավորներ գտնվում են, իսկ որոշները չեն գտնվում: Նախնական որոշմամբ՝ պատգամավորներն արձակուրդ կգնան հուլիսին: Ամեն դեպքում, կառավարությունը դեռ արտահերթի պահանջով չի դիմել»,- ասաց Արսեն Բաբայանը:

Տպել
2606 դիտում

Էրեբունու 10/36 ընտրատեղամասում մեծ առավելությամբ առաջատարն է «Իմ քայլը» դաշինքը. նախնական արդյունք

Ժամը 20-ի դրությամբ դրությամբ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 43.65%-ը

Դավիթաշենում «Իմ քայլը» դաշինքը 77.88 տոկոս է հավաքել. նախնական արդյունքներ

Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներին կարող եք հետեւել օն-լայն ռեժիմով, ժամը 24-ից ԿԸՀ հաշվիչը կմիանա

Ավան վարչական շրջանի 1/09 տեղամասում սկսվեց ընտրությունների արդյունքների հաշվարկը

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը չի մասնակցել ընտրություններին

Օրվա ընթացքում կրկնակի քվեարկության ընդհանուր առմամբ 16 դեպք է գրանցվել, գաղտնիության խախտման՝ 7

Ո՞վ կդառնա քաղաքապետ. Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններն ավարտվեցին

Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ Արմեն Սարգսյանը ընտրություններին չեն մասնակցել

Չի բացառվում՝ ինձ տականք դարձնեն. Ա. Միրզոյանի նախկին խոսնակ Կարպիս Փաշոյանը կքվեարկի «Լույս» դաշինքի օգտին

Կրկնակի քվեարկության 2 փորձ, գաղտնիության խախտման 5 դեպք. ՔԿ-ն ուսումնասիրում է ընտրախախտումները

ՄԻՊ-ի թեժ գծին ստացվել է 39 ահազանգ ժամը 18։00-ի դրությամբ

Կաշառք տալու, ստանալու, խոչընդոտելու մասին ժամը 18-ի դրությամբ, ոստիկանությունում 54 ահազանգ է եղել

ԲՀԿ ակտիվիստներից մեկի տանը երկրորդ անգամ է խուզարկություն կատարվում. Շաքե Իսայան

Չգիտեմ՝ ինչ պատմություն է, բայց համատարած չէ. ՀՅԴ շտաբի ղեկավարը՝ իրենց անդամներին գումար տալու մասին

17։00-ի դրությամբ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 34.72%-ը։

Ինչո՞ւ է ֆիքսվում ցածր ընտրական ակտիվություն. Աշոտյանը չի ուզում հավատալ վարչապետի բացատրությանը

Քվեարկության գաղտնիության խախտում Նոր Նորքի 2/51 տեղամասում

Տեղի է ունեցել այլ անձի փոխարեն քվեարկության երեք դեպք

Կրկնակի քվեարկություն, կրկնակի գրանցման փորձ. ՔԿ-ն քննություն է տանում