Ա. Բաբլոյանը շնորհավորել է Դատախազության աշխատողի օրվա և դատախազական ծառայության առթիվ

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել՝ դատախազության օրվա առթիվ, որում ասված է.

«Հարգելի դատախազներ, դատախազության համակարգի աշխատակիցներ եւ վետերաններ,

շնորհավորում եմ ձեզ Դատախազության աշխատողի օրվա եւ Հայաստանում դատախազական ծառայության հիմնադրման մեկդարյա հոբելյանի առթիվ:

Հայաստանի Հանրապետության դատախազությունը կարեւորագույն դերակատարություն ունի երկրում օրինականության պահպանման, պետության եւ քաղաքացիների օրինական շահերի ու իրավունքների հուսալի պաշտպանության, հանցավորության եւ կոռուպցիայի բոլոր դրսեւորումների դեմ անզիջում պայքարի ծավալման գործում:

Ձեր սկզբունքային ու հետեւողական աշխատանքով են պայմանավորված Հայաստանում օրենքի գերակայության հաստատումը, ժողովրդավարական արժեքների տարածումը, օրենքի եւ պետության հանդեպ հավատի ամրապնդումը, առանց որոնց անհնար է իրավական պետության կառուցումը:

Գլոբալացման գործընթացներին զուգընթաց աշխարհում անընդհատ ծնվում են պետության ու հասարակության բնականոն զարգացմանը եւ երկրի ներքին կայունությանը սպառնացող նոր մարտահրավերներ, ավելի կազմակերպված եւ բարդ ձեւեր է ընդունում անդրազգային հանցավորությունը: Վստահ եմ, որ համակարգի աշխատակիցների նվիրվածության ու մասնագիտական բարձր կարողությունների շնորհիվ այդ մարտահրավերները եւս ժամանակին կչեզոքացվեն, եւ ձեր դժվարին աշխատանքը կնշանավորվի օրենքի գերակայության հաստատման գործում լուրջ ձեռքբերումներով:

Կրկին շնորհավորելով Դատախազության աշխատողի օրվա եւ Հայաստանում դատախազական ծառայության հիմնադրման հարյուրերորդ տարեդարձի առթիվ` բոլորիդ մաղթում եմ առողջություն, բարօրություն, երջանկություն եւ մասնագիտական նորանոր հաջողություններ իրավական պետության կերտման ճանապարհին»:

Տպել
843 դիտում

Վլադիմիր Պուտինը Հայաստան կժամանի պաշտոնական այցով. Բալայան

Չինաստանի կառավարությունը ՀՀ կառավարությանը շտապ օգնության 200 մեքենա է նվիրաբերել

Ինչո՞ւ են Հենրիխ Մխիթարյանին զրկել դիվանագիտական անձնագրից. հարց-ամոթանք՝ Ֆարմանյանից, պարզաբանում՝ ԱԳՆ-ից

Արցախի կարգավիճակը եւ անվտանգությունը լինելու է ՀՀ բացարձակ առաջնահերթությունը. Փաշինյանի ելույթն ամբողջությամբ

Միջպետական կանոնավոր ուղեւորափոխադրումների մրցույթների կարգը կարող է փոխվել. քննարկում նախարարությունում

Լեւոն Երանոսյանը, չունենալով հատուկ որակավորում, ցույցերի ժամանակ գործադրել է լուսաձայնային նռնակ. ՀՔԾ

Հայկական թիմերը 2-րդ անընդմեջ հաղթանակն են տարել շախմատի օլիմպիադայում

Կառավարման ավտոմատացված համակարգերի համակարգիչների 40%-ից ավելին գրոհի է ենթարկվել. Կասպերսկի

Կալանավորներին եւ դատապարտյալներին զրկել են հեռախոսային խոսակցություններից. ՄԻՊ-ը դիմել է ՍԴ

ՀՀ-ում ստեղծված իրավիճակը սոսկ իշխող կուսակցության փոփոխություն չէ. գնում ենք նոր ընտրությունների

Հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա թուրք տղան ազատ է արձակվել կալանքից, գործը կարճվել է

Մշակույթի նախարար Լ. Մակունցը Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում մասնակցել է «Արմենիա» ցուցահանդեսի բացմանը

Նիկոլ Փաշինյանը եւ Միշել Աունը քննարկել են հայ-լիբանանյան հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

ԱԳ նախարարը ուշադրություն է հրավիրել ՀՀ-ի ու Արցախի հետ սահմանին իրավիճակը լարելու Ադրբեջանի փորձերի վրա

Կառավարության ղեկավարը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կազմակերպած քննարկումներին

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Աֆրիկյան միության կոմիտեի նախագահ Մուսա Ֆակիի հետ

Հայաստանի եւ Իրանի միջեւ առկա է վստահության բարձր մակարդակ. Հասան Ռոհանին՝ Ն. Փաշինյանին

Ադրբեջանը պետք է փոխի իր անհարգալից վերաբերմունքը բանակցությունների հանդեպ. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում

Սյունիքում վագոն-տնակ է հրդեհվել, Երեւանում՝ գազի արտահոսքը վերածվել հրդեհի

Թիվ 3/5 տեղամասի քվեարկության արդյունքները վերահաշվարկվել են, որևէ ցուցանիշի փոփոխություն չի արձանագրվել. ԿԸՀ