Ռուս պատվիրակների այցը Լալե Թեփե եւ նրանց հայտարարությունները Բաքվի հերթական շոուն է. ԱԳՆ

Հայաստանի հետ հարաբերություններում եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ ՌԴ-ի դիրքորոշումը հայտնի է եւ այն պարբերաբար վերահաստատվում է բարձրագույն մակարդակով։ Այսպես արձագանքեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, մեկնաբանելով ռուսաստանցի պատվիրակների այցը Լալե Թեփեի բարձունք ու նրանց արած հայտարարություններն Ադրբեջանում։

«Պարզապես, կազմակերպված շոու էր»,- հավելեց Բալայանը լրագրողների հետ ճեպազրույցում: Նրա խոսքով՝ դժվար է պատկերացնել, որ Ադրբեջանի հաշվին ճամփորդող ռուս փորձագետները պետք է գնային շփման գիծ ու այլ հայտարարություն անեին: «Պարզ է, որ այդ ամեն ինչը բեմականացված էր, թատերական ներկայացում, որի նպատակը հենց այդ հայտարարություններն էին»,- նշեց նա:

Նա չկարողացավ վստահությամբ պնդել, սակայն նույնիսկ կարծում է, որ այդ արված հայտարարությունները, ձեւակերպումները, որոնք Ադրբեջանի լրատվամիջոցները ոգեւորությամբ տարածում էին, գրվել են այլ տեղ եւ տրվել են փորձագետներին ընդամենը հնչեցնելու համար: «Այս այցից ակնկալվելիք արդյունքն ավելի շատ հետեւանք դարձավ Ադրբեջանի համար: Փորձում էին շոու սարքել, որը տապալվեց»,- ամփոփեց ՀՀ ԱԳՆ խոսնակը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախին սահմանակից Ադրբեջանի Ջոջուղ Մարջանլի գյուղում անցկացվել էր «Ադրբեջանը Հարավային Կովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցն է» խորագրով համաժողովը։ Համաժողովին ռուսական կողմից, մասնավորապես մասնակցել էին «Միջազգային Եվրասիական շարժման» առաջնորդ Ալեքսանդր Դուգինը, Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելեւը, լրագրող Մաքսիմ Շեւչենկոն եւ ռազմական վերլուծաբան Իգոր Կորոտչենկոն։ Համաժողովից հետո նրանք այցելել են Լալե Թեփե բարձունքում տեղակայված ադրբեջանական դիրքեր:

Տպել
6314 դիտում

ԱԱ չեմպիոն Ֆրանսիան, փոխչեմպիոն Խորվաթիան չհաղթեցին Ազգերի լիգայի իրենց խմբերում

Քննարկվում է 500 մլն դոլարի ներդրման ծրագիր, կառուցվելու է մի քանի գործարան. Նիկոլ Փաշինյան

Մեր բանակի համար առավել օգտակար կլինեն ուղղաթիռները. ռազմական փորձագետ

Հերմինե Նաղդալյանի ամուսինը անսահման անշարժ գույք ունի

Աստված մի արասցե՝ ընտրակաշառք բաժանելու փորձ արվի եւ ես իմանամ ոչ թե իրավապահներից, այլ՝ մամուլից. վարչապետ

Վայոց ձորի կադաստրի մարզային ստորաբաժանման աշխատակիցները դիմում են վարչապետ Փաշինյանին

Ապահովել որակ եւ արագացնել կառուցապատման տեմպերը. Արշակյանն այցելել է Թալին-Լանջիկ ճանապարհահատված

Կոռուպցիան՝ բուժհաստատություններում. պետությանն ավելի քան 500 մլն դրամի վնաս է հասցվել. հարուցվել է 41 քրեական գործ

Նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից տեղափոխվելու է Բաղրամյան 26. ԱԺ-ն քվեարկեց

Պլյուշչենկոն օրերս 3-րդ անգամ Երեւանում կներկայացնի Սառույցի արքաներ շոուն. կլինի պրեմիերա

ԱՀԿ-ում ներկայացվել է «ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցության մասին» համաձայնագիրը

Ամերիկահայությունը մեր ամենակազմակերպված համայնքներից մեկն է. Բակո Սահակյան

Փաշինյանի որոշմամբ ստեղծվում է Գերիների, պատանդների եւ անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով

Սահակաշվիլին իրեն ընչազուրկ է անվանել

Վաշինգտոնում ամերիկահայ գործարարները աջակցում են միմյանց բիզնեսներին

Մնացականյանը Եվրոպայում ներկայացրել է ՀՀ-ում բարեփոխումների ուղղությամբ շոշափելի ձեռքբերումները

Տնտեսական ակտիվությունը աճել է 3 տոկոսով, արդունաբերությունը՝ 8.1 տոկոսով

Վաղվանից Հայաստանի զգալի մասում սպասվում են տեղումներ, հիմնականում՝ ձյան տեսքով

Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնում է Արագածոտնի մարզ. հանդիպումներ կլինեն Աշտարակում եւ Ապարանում

Ինչ արժե նախընտրական գովազդի 1 րոպեն. 100 հազարից մինչև հազար դրամ՝ մարզերում ու Երեւանում