«Երևանյան ամառ 2018». կայացել է մանկական բարեգործական երկրորդ ներառական վազքարշավը

03/07/2018 schedule09:38

«Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանի և «Հայ մայրեր» ՀԿ համագործակցությամբ, արդեն երկրորդ տարին անընդմեջ, անցկացվել է «Երեխաները հանուն երեխաների» խորագիրը կրող մանկական բարեգործական ներառական վազքարշավը: Միջոցառման հիմնական նպատակը հատուկ կարիք ունեցող երեխաներին հասարակության լիարժեք անդամ դիտարկելն է և նրանց հասակակիցների մեջ այն մտածելակերպի մշակումը, որ հաշմանդամություն ունեցող երեխաներն իրենց հավասար են և ոչնչով չեն տարբերվում իրենցից:

Միջոցառմանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, ով շնորհակալություն է հայտնել «Հայ մայրեր» ՀԿ ներկայացուցիչներին իրենց կատարած աշխատանքի և նվիրվածության համար, ինչպես նաև հովանավորներին՝ այս կարևոր միջոցառմանն աջակցելու համար:Վազքարշավը կազմակերպվել է տարիքային երկու խմբերի համար: 3-7 տարեկան փոքրիկների մեջ առաջին հորիզոնականը գրավել է Ալեքսանդր Հարությունյանը, երկրորդ և երրորդ հորիզոնականները՝ Մանե Մելիքսեթյանն ու Ռոբերտ Սուքիասյանը:

8-14 տարիքային խմբում հաղթող է ճանաչվել Գարեգին Մանասյանը: Երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրել են Քրիստինե Մխիթարյանը և Տաթևիկ Մեհրաբյանը: Հաղթողները պարգևատրվել են մեդալներով ու նվերներով, իսկ մասնակից բոլոր փոքրիկ վազորդները ստացել են խորհրդանշական մեդալներ: Եղել են նաև հատուկ մրցանակներ հովանավորների կողմից:Վազքարշավին հետևել է քաղցր հյուրասիրությունն ու ուրախ համերգային ծրագիրը:

Նշենք, որ բարեգործական վազքարշավի ամբողջ հասույթը կուղղվի «Հայ մայրեր» ՀԿ շահառու՝ հատուկ կարիքներ ունեցող փոքրիկների վերականգնողական բուժմանը:

Տպել
498 դիտում

Գործարարները պատրաստակամություն են հայտնել աջակցել «Իմ քայլը» հիմնադրամին ոչ միայն ֆինանսապես

Քիչ առաջ Վանաձորում բերման են ենթարկել «օրենքով գող» Օշականցի Գեւորիկի եղբորորդուն

Հայկական ստորաբաժանումը առաջիկայում լիովին պատրաստ կմեկնի Սիրիա. Դավիթ Տոնոյան

Կարգադրվել է բարձրացնել զինվորականներին տրվող ներքնաշորերի որակը. Դավիթ Տոնոյան

Արցախում կայացել է մարտավարական զորավարժություն. ՊԲ-ն ներկայացնում է լուսանկարներ

Բուռն քննարկումներից հետո ՀԱԿ-ը որոշել է չմասնակցել արտահերթ ընտրություններին

Հայաստանի մի մասում անձրեւ, մյուսում՝ ձյուն է սպասվում. ԱԻՆ-ը հորդորում է անցնել ձմեռային անվադողերի

Գալուստ Սահակյանին փոխարինելու է Նաիրա Կարապետյանը

Պարգեւատրվել են լավագույն պարտադիր ժամկետային զինծառայողների ուսուցիչները

Դատախազությունն ուսումնասիրում է Հակոբ Հակոբյանի հայտարարությունը՝ կեղծ դեղեր գնվելու մասին

Հիմա էլ որպես ընդդիմություն են ստում. վերջին վարիանտ՝ Սերժ Սարգսյանը չէր հրաժարվի նաեւ ժողովրդի դեմ չերյոմուխա կիրառել

Քաղաքապետը Միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահի հետ հանդիպմանը կարևորել է պարասպորտի զարգացումը

Քրեական հեղինակություն Շալիկոյի սպանությունը նախապատրաստելու համար մարզիկին մեղադրանք է առաջադրվել

Ամփոփվել են ՎՏԲ-Հայաստան Բանկի #երբշահումես  մարքեթինգային արշավի արդյունքները

Աննա Հակոբյանը Մոսկվայում է. հանդիպումների ժամանակ ներկայացրել է իր ծավալած գործունեությունը

Վարչապետի խորհրդականը՝ ռեյտինգային թեկնածու

Ազգային ժողովի արձակումից հետո նոյեմբերի 11-ին տեղի կունենա առաջին լիագումար նիստը

Թուրքիային Քեմալ Օքսուզին հանձնելու միջնորդությունը ստացվել է ԱՄՆ-ի միջնորդությունը բավարարելուց հետո

Քունջութի յուղից և մածուկից մինչև դիզայն ու փրոդաքշն. սփյուռքահայերի բիզնեսը Հայաստանում (տեսանյութ)

Աննա Հակոբյանն այցելել է սիրված դերասան, թատրոնի ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանին