«Յուրաքանչյուր խոսքը կրակոց է»․ ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը՝ Սավելեւի հայտարարությունների մասին

Ադրբեջանում ՌԴ Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելեւի կատարած հայտարարությունները սպառնում են ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։ Այս մասին ասված է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան տարածած հայտարարության մեջ։

Ավելի վաղ Ադրբեջանում տեղի ունեցած համաժողովի ժամանակ Սավելեւը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղը եւ «հարակից օկուպացված տարածքները» պետք է հանձնվեն Ադրբեջանին։ Դմիտրի Սավելևը, ինչպես նաև մի քանի ռուսաստանցի հասարակական ու քաղաքական գործիչներ Արցախին սահմանակից Ադրբեջանի Ջոջուղ Մարջանլի գյուղում մասնակցել են «Ադրբեջանը Հարավային Կովկասում Ռուսաստանի միակ բարեկամ» թեմայով համաժողովին, որից հետո այցելել են Լալե Թեփե բարձունքում տեղակայված ադրբեջանական դիրքեր:

Հայաստանի ԱԳՆ-ն Սավելեւի հայտարարությունները եւ ռուսաստանցի գործիչների այցը Լալե Թեփե բարձունք որակել էր որպես «տապալված շոու»։

ՌԴ-ում ՀՀ դեսպանատան հայտարարության մեջ ասված է, որ «Ռուսաստան-Ադրբեջան» միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ, պատգամավոր Դմիտրի Սավելեւի՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ հայտարարությունները տարբեր քննարկումների առիթ դարձան։ Այսպիսով՝ դեսպանատունը մի քանի հարցեր է մատնաշնում։

«Ռուսաստանցի պատգամավորի հայտարարությունները չի կարելի անուշադրության մատնել, երբ մեր տարածաշրջանում փխրուն խաղաղության պահպանումը շատ կարեւոր է»,- ասված է հայտարարության մեջ՝ հավելելով, որ այդ հայտարարությունները կատարվում են Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության եւ առաջանգծում զինված բախումների ֆոնին, որոնց հետեւանքով երիտասարդ զինծառայողներ են զոհվում։

Այդ հայտարարությամբ, հայտնում են ՀՀ դեսպանատնից, ռուսաստանցի պատգամավորը ակնհայտորեն անտեսում է տարածաշրջանում կայունության եւ խաղաղության ուղղությամբ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության տարիներ շարունակ ներդրած ջանքերը։

«Ռուսաստանցի պատգամավորը պետք է հիշի, որ փխրուն խաղաղության պայմաններում յուրաքանչյուր խոսքը՝ կրակոց է, որը կարող է կրկնապատկել իրավիճակի էսկալացիայի ռիսկերը՝ սպառնալով խաղաղ բանակցային գործընթացին», - ասված է հայտարարության մեջ։

Տպել
9984 դիտում

Իր ազդեցությունն ընդլայնելու ՆԱՏՕ-ի փորձերը դժվար թե կայունություն ավելացնեն Կովկասում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին

«Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնից և ծառայությունից

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի Չինաստան

Ողջունում եմ ՀՀ համերաշխությունն Ուկրաինային և կոչ անում գործընկերներին՝ անել հնարավորը, որ Պուտինը չհաղթի. Ստոլտենբերգ

Սյունիքում ավտովթարի և հրդեհի հետևանքով մահացածներն ընտանիքի անդամներ էին, նրանց թվում կա երեխա. մանրամասներ

Խոշոր ավտովթար Չարենցավանի կամրջի մոտ. 3 մարդ հոսպիտալացվել է

ՆԱՏՕ-ն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու խաղաղ ձգտումներին. Ստոլտենբերգ

Խոսքը հայկական գյուղերի մասին չէ. Աղազարյանը՝ Տավուշի 4 համայնքի մասին

МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank

Հուսով ենք, որ ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության նոր ձևաչափը կհաստատվի. վարչապետ

Մարտի 21-ին Հայաստանին է մոտենալու հաջորդ սառը ցիկլոնը. սպասվում է առատ ձյուն, քամու ուժգնացում

Զախարովան արձագանքել է ՀՀ վարչապետի խոսքերին

Պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում (տեսանյութ)

Fly Arna-ի լիցենզիան կասեցված է. ՏԿԵ փոխնախարար

Իրանից ժամանած 7 բեռնատարում հայտնաբերվել է ցեմենտի մեջ թաքցված հսկայական քանակությամբ ծխախոտ (տեսանյութ)

ՀՀ վարչապետն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը

Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին

Վարչապետի որոշմամբ՝ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ է նշանակվել

Մենք դավաճան, հող ծախող չենք, ձեր թիկունքում ոչ մի բան չենք անելու, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը՝ տավուշցիներին

«Երևան Սիթին» տուգանվել է 10 միլիոն, «Հայփոստ»-ը՝ 2,6 միլիոն դրամով

Առանձնապես խոշոր չափի «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից. նրանք կալանավորվել են

Նիկոլ Փաշինյանը «TikTok»-ում նոր շարք է սկսել (տեսանյութ)

Ընդդիմությունն ասում է՝ Տավուշի գյուղերն ուզում է տա, Խրեմլուի ղեկավարը ո՞վ է. Փաշինյան

Պակիստանում երկրաշարժ է գրանցվել

Փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. հայտնի է տուգանքի չափը

Կոտայքում միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է. կա տուժած

Մի քանի ժամ լույս չի լինի Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում

Որ բանկերի քարտապանները կարող են օգտվել հետվճարի ծրագրից

ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին

Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար, մի շարք շրջաններում ձյուն է տեղում

ԱԺ-ն նոր պատգամավոր ունի. Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնել է պատգամավորի մանդատը

Բախվելուց հետո մեքենաներից մեկը բռնկվել է. ներսում հայտնաբերվել է 4 դի, վարորդի վիճակը ծանր է (լուսանկարներ)

«Միր» քարտերը կդադարեն աշխատել Հայաստանի գրեթե բոլոր բանկերի բանկոմատներում

Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման

Սահմանը կանցնի իմ տան միջով, զինվորների ներկայության դեպքում ինչպե՞ս ենք ապրելու էդ տանը. վարչապետը պատասխանել է բնակչին

Սա մեր ապագան կառուցելու միակ տարբերակն է, հեշտ հարց չէ. վարչապետը՝ Կիրանցի բնակիչներին (տեսանյութ)

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «...և նորից Գարուն» ներկայացմանը (լուսանկարներ)

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Փաշինյանի՝ Տավուշ այցի ժամանակ. մանրամասներ (լուսանկարներ)