Նորավանի դպրոցի յուրացումների փաստով տնօրենն ընդունել է մեղքը, փոխհատուցել վնասը

03/07/2018 schedule19:05

Ավարտվել է Սյունիքի մարզի Նորավան համայնքի դպրոցի տնօրենի կողմից յուրացում եւ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործ նախաքննությունը:

ՀՀ դատախազության լրատվական ծառայության փոխանցմամբ, 2018թ. հունվարին քաղաքացու կողմից Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ Նորավան համայնքի միջնակարգ դպրոցի տնօրենն իր եւ իր ամուսնու աշխատավարձերի պլաստիկ քարտերից յուրաքանչյուր ամիս կանխիկացրել է իրենց աշխատավարձերը, որոնց մեծ մասը վերցրել է իրեն:

Նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:

Իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Սյունիքի մարզի Նորավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Ա.Ա.-ն պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2016 թ-ի հունվար ամսից մինչեւ 2017 թ դեկտեմբեր ամիսը ներառյալ,  մի քաղաքացու միաժամանակ ձեւակերպելով բակապահի, վառարան վառողի եւ պահակի հաստիքներին իր մոտ է պահել նրա աշխատավարձի բանկային քարտը,  անձամբ բանկոմատից կանխիկացնելու եղանակով այդ անձին առձեռն յուրաքանչյուր ամիս տալով 20.000 ՀՀ դրամ կանխիկ գումար, մնացած՝ խոշոր չափերով ընդհանուր 1.849.664 ՀՀ դրամ գումարը յուրացրել է:

Պարզվել է նաեւ, որ տնօրենն այդ անձի հետ 2013թ. կնքել է աշխատանքային պայմանագիր, սակայն խոշոր չափերով՝ վերոնշյալ գումարը յուրացնելու հանգամանքը թաքցնելու նպատակով դրանում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել այն մասին, թե իբր, նշված պայմանագիրը կնքվել է 2013թ. դեկտեմբերին, մինչդեռ պարզվել է, որ տվյալ պայմանագիրը կնքվել է 2018թ. հունվարին:

2018թ. հունիսի 19-ին դպրոցի տնօրեն Ա.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Առաջադրված մեղադրանքում նա իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել կատարած արարքների համար, ամբողջությամբ վերականգնել է իր կողմից պետությանը պատճառված վնասը եւ խնդրել է մեղմ վերաբերվել: Տնօրենը հայտնել է նաեւ, որ առանց պետության աջակցության Նորավանի միջնակարգ դպրոցը հիմնովին վերանորոգել է, կատարել է բազմաթիվ շինարարական աշխատանքներ:

Քրեական գործ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հուլիսի 3-ին հաստատել է մեղադրական եզրակացությունը եւ քրեական գործի հետ միասին ուղարկել ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: 

Տպել
1893 դիտում

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում