«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը մեկնարկեց «Արմենիա» սիմֆոնիկ պոեմով

Հուլիսի 2-ին մեկնարկեց «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը։ Մեկնարկը խորհրդանշական էր. այն բացվեց Գրիգոր Եղիազարյանի «Արմենիա» սիմֆոնիկ պոեմով։ Ի դեպ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ամիսներ տեւած աշխատանքի շնորհիվ վերականգնվել են Գրիգոր Եղազարյանի «Արմենիա» սիմֆոնիկ պոեմի պարտիտուրները, թվայնացվել, եւ տասնամյակների դադարից հետո ստեղծագործությունը վերստին հնչել է երեւանյան բեմում։

«Արմենիա» երաժշտական փառատոնն ունի յուրահատուկ կառուցվածք. այն սկսվում է հայ կոմպոզիտորների ստեղծագործություններով, այնուհետեւ շարունակվում ռուս եւ արեւմտաեվրոպացի հեղինակների գործերով։

Փառատոնի բացման երեկոյի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հնչեցրեց նաեւ Երվանդ Երկանյանի «Միստերիա» սիմֆոնիկ նվագախմբի համար եւ Ալեքսեյ Շորի «Ճանապարհորդության նոթատետր» կոնցերտը դաշնամուրի եւ նվագախմբի համար ստեղծագործությւոնները։ Որպես մենակատար հանդես եկավ Եղիսաբեթ թագուհու անվան եւ այլ մրցույթների դափնեկիր Դենիս Կոժուխինը (դաշնամուր)։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Դենիս Կոժուխինը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես էր գալիս երկրորդ անգամ։ Առաջին համատեղ ելույթը կայացել է այս տարվա ապրիլին Մալթայի միջազգային փառատոնի շրջանակներում։ Դաշնակահարը նկատում է, որ մաեստրո Սմբատյանի հետ համագործակցությունը շատ հեշտ է կայանում, եւ դա պայմանավորված է նրա մեծ պրոֆեսիոնալիզմով ու գործին ունեցած մեծ նվիրումով։ «Նվագախումբը նրան սիրում է, լսում: Դիրիժոր-նվագախումբ-մենակատար համադրությունը բարդ բնույթ ունի, այն կարող է երբեմն խնդիրներ առաջացնել: Սակայն Սերգեյի մոտ ամեն ինչ շատ լավ է ստացվում»,- ասում է Դենիս Կոժուխինը։ Իսկ Շորի երաժշտությունը, որը Երեւանում ներկայացրեց Կոժուխինը, մենակատարը բնութագրում է այսպես՝ շատ թեթեւ ու բնական։

Այսօր երեկոյան փառատոնի երկրորդ համերգն է։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգա ջութակահար Նիկոլայ Ցնայդերը։ Նա եւս Եղիսաբեթ թագուհու մրցույթի դափնեկիր է։ Հայտնի է նաեւ որպես դիրիժոր։

Հիշեցնենք, որ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը եւ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

Տպել
1634 դիտում

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը