Վերադարձ. այլեւս կաշխատեն միասին

04/07/2018 schedule17:15

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հունիսի 29-ի համարում

Եթե «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունները հարգում են սեփական քաղաքական հայտարարությունները, ապա նրանք անմիջապես պետք է վերադառնան խորհրդարան եւ կոալիցիայի հետ միասին համատեղ լծվեն սահմանադրական բարեփոխումների հետագա գործընթացին: Հունվարի 19-ին խորհրդարանական երկու խմբակցություններն ընդունեցին համատեղ քաղաքական հայտարարություն, ուր կարեւորելով սահմանադրական փոփոխությունների վճռորոշ դերը Հայաստանում ժողովրդավարություն եւ իրավական պետություն հաստատելու գործում, առաջադրեցին իրենց այն սկզբունքային պահանջները, որոնք իշխանության կողմից ընդունվելու դեպքում, ինչպես ասված է հայտարարության մեջ, որը «Ազգային միաբանությունն» ու «Արդարությունը» վերահաստատել են նաեւ մայիսի 30-ին ընդունած համատեղ հայտարարության մեջ՝ պատրաստ են կոալիցիայի հետ համատեղ մասնակցել սահմանադրական  բարեփոխումների հետագա գործընթացին:

Երկու հայտարարություններին կից ներկայացվել են ընդդիմադիր խմբակցությունների սկզբունքային առաջարկությունները. ընդդիմությունը պահանջում էր, որ խորհրդարանը, կառավարություն ձեւավորելու հարցում,  ունենա լուրջ դերակատարություն, պահանջում էր երկրի նախագահից անկախ դատական համակարգ եւ արդարադատության խորհուրդ, եւ ընդդիմության երրորդ սկզբունքային պահանջը վերաբերում էր Երեւան քաղաքի կարգավիճակին ու քաղաքապետի պաշտոնի ընտրովիությանը: Ահա այդ պահանջներն իշխանությունների կողմից ընդունվելու դեպքում ընդդիմությունը պարտավորվել էր վերադառնալ խորհրդարան՝ սահմանադրական բարեփոխումների գործընթացին մասնակցելու համար:

Երեկ, մեզ հետ զրույցում, սահմանադրական ողջ այս գործընթացին մասնակից Շավարշ Քոչարյանն անկեղծորեն խոստովանեց. «Ճիշտն ասած, ինձ համար անսպասելի էր, որ իշխանությունները կգնան նման քայլի եւ կընդունեն Վենետիկի հանձնաժողովի բոլոր առաջարկներն առանց վերապահության: Եւ, այո, իսկապես կա ընդդիմության հրապարակային հայտարարությունը, որ այդ առաջարկներն ընդունելու դեպքում մենք մասնակցում ենք սահմանադրական գործընթացին: Մենք տեր ենք մեր արած հայտարարությանը: 15 տարի է ընդդիմություն եմ եւ առաջին անգամ երկրի համար աննախադեպ հնարավորություն է ստեղծվում ճգնաժամից դուրս գալու»,- ասաց ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Շավարշ Քոչարյանը:

Իսկ արդեն Տիգրան Թորոսյանի հետ հրավիրած համատեղ ասուլիսում Քոչարյանը նաեւ ավելացրեց. «Եթե հանրաքվեն կայացավ, ապա սա հրաշալի հիմք է, որ մենք թռիչքաձեւ զարգանանք ու այս ճանապարհով գնալով՝ մենք էապես տարբերվելու ենք նաեւ Վրաստանից, որտեղ տեղի ունեցավ վարդերի հեղափոխություն»: Ինչ վերաբերում է ընդդիմության ֆիքս-իդեային՝ իշխանափոխությանը, ապա Շավարշ Քոչարյանն այն կարծիքին է, որ  երկրի հիմնական օրենքը շատ ավելի կարեւոր ու առաջնահերթ է, քան ընդդիմություն-իշխանություն հակամարտությունն ու ըստ պատգամավորի, եթե կարելի է այս ճանապարհով երկիրը դարձնել դեմոկրատական, ապա ընդդիմության ինքնանպատակ հակամարտությունը կարող է ընկալելի չլինել:

Այդուհանդերձ, եթե ընդդիմությունը, ինչպես վստահեցնում է «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Շավարշ Քոչարյանը, իսկապես «տեր» է իր հայտարարություններին, ապա նա պարտավոր է այսուհետ բռնել իշխանական կոալիցիայի ձեռքն ու իշխանությունների հետ համատեղ լծվել սահմանադրական բարեփոխումների գործընթացին: Չնայած, մեր տեղեկություններով, ընդդիմադիր կուսակցություններից մեկն առաջիկայում հանդես է գալու հայտարարությամբ եւ պահանջելու է, որպեսզի սահմանադրության նախագծի անցումային դրույթներում ֆիքսվի, որ հանրաքվեից անմիջապես հետո պետք է նշանակվեն արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ:

Բնականաբար, իշխանություններն այս մի զիջմանը հաստատ չեն գնա: Դա էլ, ըստ այդ կուսակցության մեր մի զրուցակցի, կդառնա այն հիմնավոր պատճառը, որ իրենք դեմ դուրս կգան այն սահմանադրությանը, որի ընդունումից հետո, միեւնույն է, դեռ պետք է պահպանվի իրեն սպառած իշխանական այս համակարգը:  Ինչ վերաբերում է միասին աշխատելու ընդդիմության ընդունված նախապայմաններին, ապա հուլիսի 7-ին Վենետիկի հանձնաժողովին պետք է ուղարկվի երկրորդ ընթերցման ներկայացվելիք նախագծի վերջնական տարբերակը: Եւ դատելով «Արդարություն» դաշինքի անդամ Շավարշ Քոչարյանի՝ հօգուտ այս նախագծի տարվող լոբբինգից, կարող ենք արձանագրել, որ կողմերն արդեն սկսել են միասին աշխատել եւ երկրում արդեն ստեղծվել է քաղաքական նոր իրավիճակ:

Նաիրա Զոհրաբյան 

Տպել
1134 դիտում

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)