Տարոն Մարգարյանը երեկ աշխատավայրում է եղել. նա հարբո՞ւխ ուներ

Վերջին օրերին պարբերաբար լուրեր էին շրջում, թե Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել, հետո թե՝ չի տվել, ավագանու վերջին՝ հունիսի 26-ի նիստին նա չներկայացավ, ու դա պատճառաբանվեց առողջական խնդիրներով, հետո տեղեկություն հայտնվեց, որ քաղաքապետն աշխատանքի չի գնում արդեն օրեր շարունակ:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը, երեկ պատասխանելով մեր հարցմանը, ասաց, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատավայրում է: Նաեւ հավաստիացրեց, որ նա բացակայել է միայն նիստի օրը: Ինչ վերաբերում է քաղաքապետի ունեցած առողջական խնդիրներին, վարչության պետը պատասխանեց. «Վատառողջը նշանակում է նաեւ հարբուխ: Կարծում եմ՝ դա պարզաբանելու անհրաժեշտություն չկա»:

Իսկ արդյո՞ք Տարոն Մարգարյանը պատրաստվում է վարել Երեւանի ավագանու առաջիկա նիստը՝ ի տարբերություն վերջին նիստի: Արթուր Գեւորգյանը նկատեց, որ նստաշրջանն ավարտվել է եւ հաջորդ նստաշրջանի առաջին նիստը կհրավիրվի արդեն սեպտեմբերին: «Ապրենք մինչեւ սեպտեմբեր»,- նշեց նա:

Քաղաքապետի պաշտոնից Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին հարցին անդրադառնալով էլ՝ Արթուր Գեւորգյանն ասաց. «Բազում անգամներ պատասխանել եմ այդ հարցին, պատասխանս չի փոխվել՝ նման տեղեկություններ չունենք, չկա նման բան»:

Հիշեցնենք, որ Հայաստանում թավշյա հեղափոխությունից պարբերաբար հնչում են Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջներ: Նաեւ տեսաֆիլմ էր հրապարակվել քաղաքապետի ու նրա հարազատների աստղաբաշխական ունեցվածքի մասին: Նրա «հարբուխն», ի դեպ, հաջորդել էր այդ ֆիլմին:

Տպել
4829 դիտում

«Հայկական գնդակից» սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, ԶԼՄ-ները հայտնում են եւս մեկ սպանվածի ու վիրավորի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արցախի պաշտպանական դիրքեր

Լուսանկարների միջոցով ցուցադրվեց աղետալի հրդեհի պատճառով վերացած Սարյանի գործերը

Մենք պատրաստ ենք խաղաղ բանակցային գործընթացի, սակայն պատրաստ ենք նաեւ պատերազմի. վարչապետ (տեսանյութ)

Հետաձգել եմ Նյու-Յորք այցս՝ քվեարկելու, նոր մեկնելու համար. վարչապետը կքվեարկի ու կմեկնի ԱՄՆ

Քրեական հեղինակություն Չարբախցի Գեղամի մոտ լուրջ հիվանդություն է հայտնաբերվել. վիրահատությունը հետաձգվել է

Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնին, զորահանդես չի լինելու, ծախսվելու է մոտ 100 մլն դրամ

Emmy 2018-ի հաղթողներն ու կարմիր գորգի աստղերը

Բակո Սահակյանը, Նիկոլ Փաշինյանն ու զինվորականները՝ արջերի ընկերակցությամբ Արցախում (տեսանյութ)

Երեւանում կբացվի սիրիահայերի ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք

Օլիգարխ ընտանիքից երիտասարդներ են ամուսնանում եւ որոշել են, որ իրենց նվերների` զարդերի գումարը փոխանցեն մեր հիմնադրամին

Մեր ֆուտբոլը ընդհանուր է հետ գնացել. Ռոբերտ Արզումանյան

Դաշնակցությունը չի պատրաստվում լքել համաձայնության կառավարությունը, դա ապատեղեկատվություն է. ՀՅԴ

Գործադիրը պետք է ԵՄ-Հայաստան համաձայնագրի վավերացման գործընթացը պահի ուշադրության կենտրոնում. Աշոտյան

Հայաստան կժամանեն Քըրք Քըրքորյանի ազգական Էրիկ Էսրաիլյանը եւ Կալիֆորնիայի համալսարանի ռեկտոր Ջին Բլոքը

Armenia! ցուցահանդեսը կկայանա Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում

Թմրանյութ են հայտնաբերել. Ադրբեջանցի ընդդիմադիր Օրհան Բախըշլըն դատապարտվել է 6 տարվա ազատազրկման

Օբաման Մերձավոր Արեւելքի երկրները ներքաշել է քաղաքացիական պատերազմի մեջ. փորձագետ

Նշանառու կրակոցներ են արձակել. Մարտի 1-ին «Չերյոմուխա-7»-ից վիրավորված քաղաքացին մանրամասներ է պատմում

Ադրբեջանը գնդակոծում է ՀՀ բնակավայրերը. Հովհաննիսյանը խնդիրը ներկայացրել է ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովին