Երկրի հակառակ կողմը (2009-12-13)

23/07/2010 schedule14:14

Սկիզբը` նախորդ համարներում 83. կոնսպիրատիվ խաշ Պահարանի դուռը, սակայն, չէր բացվում ու ես նրա մեջ պառկած` փորձում էի կռահել` ինչու։ Հստակ լսել էի, թե ինչպես է դուռը բացվում, թե ինչպես են ինչ-որ մարդիկ ներս մտնում, ժամանակ առ ժամանակ ականջիս էին հասնում նաեւ ինչ-որ խոսակցության ձայներ։ Չէի հասկանում, իհարկե, թե ինչ են խոսում, բայց չէի հասկանում նաեւ, թե ինչու չեն բացում այն պահարանի դուռը, որի մեջ գտնվում է ավարը։ Կանգ առա այն վարկածի վրա, որ ԱԱԾ-ականները ի սկզբանե ֆայմած չեն եղել իրենց հետ հեռուստաօպերատոր վերցնել ու հիմա մարդ են ուղարկել տեսախցիկի ետեւից։ Հասկանալի է, որ մինչեւ օպերատորի գալը ԱԱԾ-ականները ամեն ինչ պետք է անեն, որ մնամ պահարանի մեջ` տեսարանը իր ողջ հմայքով արձանագրելու համար։ Իհարկե, կարող էի դուրս գալ հենց հիմա, բայց դա մի տեսակ կանոնների խախտում կլիներ իմ ու տանտիրոջ հարաբերություններում։ Եւ ես անխոնջ սպասում էի` չնայած պահարանի մեջ մնալը գնալով ավելի ու ավելի անհարմար էր դառնում։ Անցավ եւս որոշ ժամանակ. պահարանի դուռը չէր բացվում, եւ առաջին անգամ հենց այդ ժամանակ մտքովս անցավ, որ ԱԱԾ-ականները գուցե ամենեւին էլ չգիտեն, որ ես գտնվում եմ այդտեղ։ Բայց մյուս կողմից` սա քիչ հավանական էր թվում, մի ուրիշ կողմից` ուրիշ էլ ինչպե՞ս բացատրել տեղի ունեցողը։ Ես չգիտեի, թե քանի հոգի են նրանք, բայց ակնհայտորեն տուն մտածների թիվը մեծ չէր, նրանք ներս մտան հանգիստ, առանց աղմուկ-աղաղակի։ Մի՞թե իմ պարագայում այդպես կլիներ, մի՞թե իմ ետեւից կգային երեք-չորս հոգով։ Իհարկե` ոչ։ Հատուկ ջոկատներ, աջակցություն օդից, ջրից եւ ցամաքից։ Դիպուկահարներ` մոտակա շենքերի կտուրներին, աղմուկ, աղաղակ` հայբուդուր։ Տագնապ բոլոր զորամասերում` նավսյակի։ Սափրագլուխների մասնակի զորահավաք։ Ահա այսպես մտածեցի, այսպես մտածեցի, փաստորեն, իմ նշանակության մասին ու ճիշտն ասած` հաջորդ պահին ամաչեցի մտածածիս համար։ Ախր ես ընդամենը պահարանի մեջ պահ մտած մի փախստական եմ։ Եւ ինչ հետաքրքիր արարած է մարդը. անգամ նման պայմաններում սողանցք է գտնում մեծամտության համար... Իսկ ժամանակը հոսում էր անտեսանելի կերպով։ Զգում էի, որ արդեն երկար ժամանակ է` պահարանի մեջ եմ, բայց չէի կարող պատկերացնել, թե որքան է արդեն դա տեւում։ Ժամանակի միակ ցուցիչը, թերեւս, մարմնիս ընդհանուր դմբրածությունն էր։ Բայց ահա, մի ինչ-որ պահի լսեցի տան դռան ձայնը եւ կարծես լսեցի նաեւ հրաժեշտի խոսքեր։ Սա ինձ քիչ հավանական էր թվում, գրեթե` անհավանական, որ ԱԱԾ-ականները կհեռանան` ինձ թողնելով պահարանի մեջ։ Մի՞թե հնարավոր է նման բան։ Իսկ գուցե մեզ զանգած պատանին ինչ-որ բան շփոթե՞լ է, գուցե այդ մեքենայով մարդիկ ամենեւին էլ ԱԱԾ-ականներ չե՞ն եղել։ Անկախ ամեն ինչից, պահարանի դուռը չէր բացվում նաեւ նրանց հեռանալուց հետո, եւ ես իմ մտածումների մեջ խճճվել էի վերջնականապես։ Ինչ է կատարվում այնտեղ` այդ ընդարձակ աշխարհում, որը այս պահին, անշուշտ, գոյություն ունի իմ պահարանից դուրս։ Զգացի, որ մտածումներս անիմաստ են, եւ սկսեցի ինչ-որ երգեր, բանաստեղծություններ, անեկդոտներ մտաբերել։ Այդ զբաղմունքից ինձ կտրեցին ոտնաձայները, որ ակնհայտորեն մոտենում էին պահարանին։ Չնայած հասկանում էի, որ ԱԱԾ-ականները գնացել են` շարունակում էի մնալ օպերատորի վարկածի ազդեցության տակ, եւ քայլերի մոտենալուն զուգահեռ անսպասելի հարց ծագեց իմ մեջ. դեմքի ինչպիսի՞ արտահայտություն պետք է ունենամ նկարահանման պահին։ Այս խնդիրը այնքան զվարճալի թվաց ինձ, որ սկսեցի մտածել, որ երբ դուռը բացվի, եւ ես տեսնեմ ԱԱԾ տեսախցիկի օբյեկտիվը, պետք է ժպտամ լայն հոլիվուդյան ժպիտով ու ձեռքերս պարզած` արտասանեմ. «Սը~ր-փրա~յզ»... Այս մտքից ինքնին դեմքիս լայն ժպիտ առաջացավ, որը ամենեւին էլ պատեհ չէր տվյալ իրավիճակին։ Իսկ տանտերը շատ շրջահայաց գտնվեց. մինչ կբացեր պահարանի դուռը, կամացուկ թխկթխկացրեց եւ ասաց. «Ես եմ. հյուրերը գնացին»։ Այս լսելով` ես չսպասեցի հրավերի եւ ինձ դուրս նետեցի պահարանից։ Դուրս գալով միայն` զգացի, որ քրտնել եմ ահավոր, որովհետեւ դրսի աշխարհը, պահարանի համեմատ, ահավոր սառը թվաց ու ցուրտ։ Տանտիրոջ համար հեշտ փորձություն չէր եղել ԱԱԾ-ականներին դիմավորելն ու ճանապարհելը, չնայած` տանտերը շատ արագ գլխի էր ընկել, որ նրանց այցը կապ չունի ինձ հետ։ Բայց ավելորդ ռիսկերից խուսափելու համար նա որդուն ու կնոջը խոհանոց էր ուղարկել եւ նրանց հորդորել սենյակ չմտնել, մինչեւ ԱԱԾ-ականները չհեռանան։ Այցելուները երեք հոգի էին եղել, եւ ինչպես արդեն նշեցի, այցի եկած են եղել բոլորովին ուրիշ առիթով ու նպատակով։ Մենք, իհարկե, իրարանցման մեջ ժամ չէինք պահել, բայց մոտավոր հաշվարկները ցույց տվեցին, որ ես պահարանի մեջ մնացել եմ մոտավորապես երկու ժամ։ Եւ տանտերը, ի դեպ, ԱԱԾ-ականների հեռանալուց հետո չէր շտապել ինձ դուրս բերել եւ դա արել էր միայն համոզվելուց հետո, որ վտանգը հեռացել է։ Այսուհանդերձ` բոլորիս դեմքին ակնհայտ լարվածություն կար։ Ես կրկին սկսեցի ներողության խոսքեր ասել` տանտերերին նման ապրումներ պատճառելու համար, բայց նրանք ասացին, որ իրենց լարվածության պատճառը ոչ միայն իրենց, այլեւ իմ համար ունեցած անհանգստությունն է։ Դա շատ շոյող էր այդ իրավիճակում։ Ապա եւ եկանք այն եզրակացության, որ կարելի է թեյ խմել։ Այդպես էլ արեցինք։ Թեյի առաջին կումերի հետ, ինչպես եւ սպասվում էր, մեր մեջ սկսեց արթնանալ իրավիճակի կոմիկական ընկալումը, եւ շատ երկար իրար էինք պատմում այդ ընթացքում մեր մտածածն ու զգացածը ու ծիծաղում էինք այդ ամենի վրա. - Ի~նչ չալաղաջ կորցրին,- ԱԱԾ-ականների վիճակը այսպես գնահատեց տանտիրոջ որդին։ *** Իմաստուն Ծերուկը հայտնվեց միայն հաջորդ օրը կեսօրին։ Մինչ այդ, մենք արդեն գիտեինք, որ նրան պաշտոնանկ են արել։ Ինքը այդ լուրը հաստատեց պաշտոնապես եւ առանձնապես չէր տխրել դրանից, մանավանդ որ` նրան խոստացել էին մի հարմար պահի նշանակել ավելի լավ պաշտոնի։ Ծերուկի պաշտոնանկությունը առնչվում էր ներքաղաքական իրավիճակին` չնայած այդ իրավիճակը կոնկրետ իր հետ ուղղակի կապ չուներ։ Հանգամանքների բերումով իշխանությանը անհրաժեշտ էր, որ Ծերուկը հեռանա իր պաշտոնից. նրան այդպես էլ բացատրել էին` այդպես է պետք։ ԱԱԾ-ականների այցի մասին իմանալով` Ծերուկը շատ էր անհանգստացել` չնայած այդ պատմության հանգուցալուծումը նրան ահագին զվարճալի թվաց։ Այսուհանդերձ, նա որոշեց, որ տվյալ վայրը մեզ ինչ-որ ավելորդ լարումներ է պատճառում, եւ պետք է տեղափոխվել բոլորովին ուրիշ տեղ։ Մթնելուն պես մենք հրաժեշտ տվեցինք ինձ ապաստան տված ընտանիքին եւ կրկին տեղափոխվեցինք նախորդ տեղը, որն ընթերցողին ծանոթ է «ապահով տեղ» անունով։ Մենք զրուցեցինք դեսից-դենից, ապա եւ Ծերուկը ասաց, որ արդեն որոշել է, թե ուր պետք է գնանք, եւ որ բարլուսախառը պետք է ճանապարհ ընկնենք։ Ապա եւ դուրս եկավ ու եկավ մի ճամպրուկ ձեռքին։ Հետաքրքրվեցի ճամպրուկի պարունակությամբ, եւ նա այն դրեց իմ առաջ ու բացեց։ Ես միանգամից չհասկացա, թե ինչ է կատարվում, բայց շատ պարզորոշ տեսա, որ ճամպրուկում կանացի կեղծամ եւ հագուստ է. - Սա ինչի՞ համար է,- հարցրի ես։ - Մասկիրովկայի։ Կհագնես, կդառնաս սիրուն աղջիկ, ու ոչ ոք գլխի չի ընկնի, որ դու ես։ Հանգիստ կգնանք մեր ճամփան։ Զգացի, որ դեմքս այլայլվում է։ Այս ի~նչ փորձանքի եկանք` պահարանը քիչ էր, մի հատ էլ պետք է կանացի կերպարանք ընդունեմ։ Ես Ծերուկին բացատրեցի, որ կտրականապես հրաժարվում եմ դա անել, ու եթե պահարանի մեջ մտնելու համար ինչ-որ մոտիվացիա ունեի, ինչ-որ արդարացում, այս դեպքում որեւէ նման բան լինել չի կարող։ Ծերուկը, ճիշտն ասած, շփոթվեց իմ այս արձագանքից եւ փորձեց ինչ-որ հիմնավորում գտնել. - Լենինը կանացի շորերով է Լեհաստան փախել,- ասաց նա։ - Լենինի ժամանակ հեռուստացույց չի եղել։ Լավ, եթե պահարանի մեջ ինձ բռնեին, ես դեռ գոնե սեփական կերպարով կլինեի։ Բայց պատկերացնո՞ւմ ես` ինձ ձերբակալեն այս պարիկը ու այս կանացի հագուստը հագիս,- կարծես թե վրդովված ասացի ես։ Ծերուկի դեմքը մի պահ խոհուն դարձավ, ապա եւ ժպիտ նշմարեցի նրա դեմքին, ապա զգացի, որ նա փորձում է զսպել ծիծաղը, ապա եւ չկարողացավ ծիծաղը զսպել ու սկսեց քրքջալ։ Ես նույնպես չդիմացա, սկսեցի ծիծաղել։ Սրանից Ծերուկի ծիծաղը ավելի բորբոքվեց, ու նա փորը բռնած` ճամպրուկի փոքրիկ գրպանից հանեց շրթներկի գլանակը. - Թանկանոց ա, չիմանաս, թե քեզ դիշովկայի տեղ եմ դրել,- ասաց նա ու սկսեց ավելի կատաղի ծիծաղել։ Միջադեպը այսպիսով, համարվեց հարթված։ Մեր պլանները այսուհանդերձ, չփոխվեցին։ Վաղ առավոտյան, դեռ չլուսացած` մենք ճամփա ընկանք։ Չգիտեմ` որտեղից եւ ինչպես, իմ մեջ միտք ծագեց, որ կարող ենք մի տեղ մտնել` խաշ ուտելու։ Այս գաղափարը Ծերուկին խելագարություն թվաց, բայց երբ նրան բացատրեցի, թե ինչպես է դա հնարավոր, կարծես համաձայնեց, որ ոչ մի ռիսկ չկա։ Հայաստանում բազմաթիվ ռեստորաններ կան, որոնք նախատեսված են ոչ միայն սովորական հաճախորդների համար, այլեւ ծառայություններ են առաջարկում ինկոգնիտո սիրուհիներ ունեցող մարդկանց։ Այս ռեստորանների տարբերությունը մնացածներից այն է, որ ոչ ոքի տարօրինակ չի թվում, երբ այցելուն` ջիփ ունեցող որեւէ հարուստ դեմք, չի ուզում, որ իր ուղեկցի, ենթադրվում է` սիրուհու անձը բացահայտվի։ Եւ ահա, այդ ռեստորանները հարմարեցված են այնպես, որ հաճախորդը մեքենայով մուտք է գործում առաջին հարկում գտնվող ավտոտնակ, որի դռները փակվում են հաճախորդի մեքենայի մուտք գործելուն պես, ապա հաճախորդները աստիճաններով բարձրանում են ննջասենյակ, իսկ սրան կից գտնվում է ճաշասենյակը, որտեղ էլ կավալերը պատվերներ է տալիս մատուցողուհուն` իր ուղեկցի անձը մինչեւ վերջ գաղտնի պահելով։ Իմաստուն Ծերուկի ջիփի ապակիները լավ մգեցված էին, ինչը մեր օպերացիայի հաջողության հիմնական գրավականն էր։ Սկսեցինք մտածել, թե որտեղ համանման լավ օբյեկտ կա։ Մի երկուսի մասին գիտեինք ու ժամուկեսից հասանք մեր ուզած ռեստորանին։ Ներս մտանք առանց դժվարության, մեր ետեւից փակվեց ավտոտնակի դուռը։ Բայց ես միանգամից չիջա. նմանատիպ օբյեկտները հաճախ օգտագործվում են հատուկ ծառայությունների կողմից` բարձրաշխարհիկ տղամարդկանց եւ կանանց վրա կոմպրոմատներ հավաքելու համար, ասել է թե` չէր կարելի բացառել, որ տարածքում կարող են տեսախցիկներ լինել։ Իմաստուն Ծերուկը որոշեց ստուգել. նա այս գործից ահագին հասկանում էր։ Վերադարձավ եւ ասաց, որ ամեն ինչ, կարծես, կարգին է։ Ես բարձրացա ննջարան, իսկ Ծերուկը գնաց խաշ պատվիրելու. - Փորով կպատվիրես,- խնդրեցի ես։ Հետո լսում էի Ծերուկի պատվերը, եւ ախորժակս գրգռվում էր դրանից։ Ու մինչ հասցրի «Եվրոնյուզի» լուրերի մի թողարկում նայել, խաշը բերեցին։ Ծերուկը մատուցողուհու հետեւից կողպեց դուռը ու ինձ հրավիրեց սեղանի մոտ։ Խաշի կավե ափսեների մակերեսին դողում էին յուղի դեղին լճակները։ Ու մինչ կսկսեինք լավաշը ջարդել, ես առաջարկեցի մի-մի բաժակ խմել` անոթի։ Ծերուկը համաձայնեց. - Բարլուս,- ասացի ես։ - Բարլուս, բա ի՞նչ,- համաձայնեց Իմաստուն Ծերուկը։

Տպել
879 դիտում

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել