Ի՞նչ վիճակ է Վերին Լարսի անցակետում եւ ե՞րբ կկարգավորվի խնդիրը. պարզաբանում է փոխնախարարը

Արդեն մի քանի օր է, ինչ «Վերին Լարս» անցակետում են կուտակվում Հայաստանից մեկնող բեռնատար ավտոմեքենաներ, որոնք չեն կարողանում անցնել անցակետը: Շուրջ մի քանի հարյուրի հասնող թարմ պտուղ բանջարեղենով բեռնված մեքենաները օրեր շարունակ վրաց-ռուսական «Կազբեկի-Վերին Լարս» հսկիչ անցակետում սպասում են սահմանը հատելու իրենց հերթին, մինչդեռ բեռնախցիկներում բեռը փչանում եւ անպիտան է դառնում: Հայ վարորդները հայտարարում են, որ կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերվում եւ վրացական ավտոմեքենաներին թույլատրում են հեշտությամբ անցնել:

Ի՞նչ է արել հայկական կողմը խնդիրը կարգավորելու համար, մանրամասնեց ՀՀ տրանսպորտի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը:

Պարոն Փամբուխչյան, ի՞նչ իրավիճակ է տիրում այս պահին «Վերին Լարս»-ի անցակետում, արդյո՞ք այժմ էլ մեծ թվով բեռնատարներ կան հավաքված: Հայտնի է, որ մի շարք բեռնատարներ լիքն են պտուղ բանջարեղենով, ի՞նչ եք արել դրա հետ կապված:

- Մենք 3 օր է՝ ակտիվ համագործակցում ենք մեր դեսպանների հետ, մասնավորապես՝ Վրաստանում Հայաստանի դեսպանի հետ: Մենք ուղարկել ենք մեր ներկայացուցչին այնտեղ, որպեսզի տեղում ծանոթանա իրավիճակին: Մեր ներկայացուցիչը տեղում բոլոր վարորդներին բաժանել է մեր դեսպանատան հեռախոսահամարները, որպեսզի կապվեն եւ խնդիրների մասին տեղեկացնեն:

Արագ փչացող բեռների մասով, ես հայտարարել էի, որ եթե կան մարդիկ, որոնք տեղափոխում են արագ փչացող բեռներ եւ խցանման մեջ են, անձամբ դիմեն մեր նախարարություն՝ նշելով իրենց մեքենայի համարը եւ վարորդի անուն ազգանունը: Վրացական իշխանությունների հետ կար պայմանավորվածություն, որպեսզի այդ մեքենաները արագ սպասարկվեին, այսինքն` արտահերթ: 3-4 հոգի դիմեց եւ նրանք սպասարկվեցին այդ արտահերթ ռեժիմով: Մնացած բոլորը արդեն տեղում էին ծանոթացել եւ անմիջապես դիմել էին մեր դեսպանության աշխատակիցներին:

Վրացական կողմը մեզ հավաստիացնում է, որ խնդիրը իրենց մեջ չէ, այսինքն՝ մենք պետք է դիտարկենք ռուսական կողմի խնդիրները, որոնք այնտեղ թողունակությունը քչացրել են, որի պատճառով գոյանում են նման հերթեր: Ես այսօր կապի մեջ եմ եղել Դոնի Ռոստովում Հայաստանի հյուպատոսի հետ, նա ներկայացուցիչ է ուղարկել` բանակցել են: Ռուսները ասում են, որ աննախադեպ քանակությամբ տուրիստներ են ժամանել եւ ժամանում են, դա է պատճառը եւ իրենք թողունակության հետ խնդիր չունեն, այլ պարզապես տուրիստների քանակն է խնդիրը: 5 կիլոմետրանոց հերթ է գոյացել, սակայն հերթը ոչ թե կանգնած է, այլ անցողիկ է:

- Նշվում է նաեւ, որ վրացական մեքենաները կարողանում են հանգիստ անցնել, դա ճի՞շտ է:

- Վրաստանում ՀՀ դեսպանատան ներկայացուցիչները ինձ հավաստիացրել են, որ անցակետում առկա են տարբեր պետհամարանիշներով եւ տարբեր պետությունների մեքենաներ, այսինքն՝ նման խնդիր չկա: Բոլորն են հերթի մեջ` կողմնապահություն չկա: Ասում էին նաեւ, որ ռուսական կողմն է կողմնապահություն անում մեր մեքենաներին: Այս պահի դրությամբ մեզ խոստացել են, որ կարգավորումները այնպես կանեն, որ հերթը մաքսիմում օբյեկտիվ կառավարվի եւ թե՛ մեկնման, թե՛ ժամանման հետ մենք խնդիր չունենանք:

- Այսինքն, հնարավո՞ր չէ, որ քաղաքական ինչ-որ պատճառներից ելնելով կողմնակալություն լինի:

- Ինչքանով որ այնտեղի մեր իշխանության ներկայացուցիչները ներկայացրել են, սա կրում է միմիայն կենցաղային բնույթ: Անցյալ տարի էլ են նույն ձեւի հերթեր գոյացել, այսինքն՝ ընդհանրապես քաղաքական երանգներ տալ պետք չի, քանի որ ռուսական կողմից շատ են ժամանողները, հիմա մրգի շրջան է, տուրիստներն են շատ գնում` թե՛ ֆուտբոլի եւ թե՛ այլ բաների հետ կապված եւ միայն դա է խնդիրը, որ այս պահի դրությամբ այդ հերթերը գոյացած են:

Հավելեմ, որ Վրաստանում մեր դեսպանի ջանքերի շնորհիվ նաեւ ջուր է ուղարկվել այնտեղ, որպեսզի խցանման մեջ ընկած մեր վարորդները եւ բոլոր քաղաքացիները ջրի խնդիր չունենան:

Մենք ինտենսիվ աշխատում ենք միջազգային բեռնափոխադրողների ասոցիացիայի հետ եւ ցանկացած լուրջ խնդրի մասին մենք տեղեկանում ենք եւ ձեռնարկում ենք համապատասխան միջոցառումներ:

- Մոտավորապես՝ քանի՞ օրվա ընթացքում այս իրավիճակը կկարգավորվի:

- Ըստ իրենց խոսքերի՝ վրացական կողմում արդեն գրեթե կարգավորվել է այդ հարցը, նաեւ ձայնագրություն կար, որտեղ ներկայացուցիչն ասում է, որ մեքենաներն այնտեղ շատ չեն, բայց էլի շեշտում է, որ տարբեր պետհամարանիշներով մեքենաներ կան, նույնիսկ վրացական: Իսկ ռուսական կողմն էլ ասում է, որ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, իրենք ամբողջությամբ կաշխատեն, այսինքն՝ կսպասարկեն այդ 10 անցակետը համապատասխանաբար մարդկանցով, որպեսզի այս իրավիճակը լուծվի: Ես կարծում եմ, որ 1-2 օրվա ընթացքում այս իրավիճակը կհարթվի, որովհետեւ սա արդեն իրոք անընդունելի է դառնում, որովհետեւ մարդիկ գնում են այնտեղ եւ օրերով մնում են խցանման մեջ:

- Իսկ նախարարությունը բեռնափոխադրող ընկերություններին զգուշացրե՞լ է, որ գոնե այս 1-2 օրվա ընթացքում բեռնափոխադրումներ չպլանավորեն մինչեւ այս իրավիճակը կարգավորվի:

- Մեր կողմից բեռնափոխադրողներին զգուշացում չի եղել, բայց ամեն դեպքում տեղյակ ենք պահել ասոցիացիայի միջոցով եւ այլ մասնավոր կառույցների միջոցով, որոնք ինտենսիվ կապի մեջ են լինում նախարարության հետ: Առանց մեր տեղեկացնելու խնդիրը հնչեղություն է ստացել եւ բոլորն էլ գիտեն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8817 դիտում

Երևանում մի բնակարան չունեիք, էսօր միլիոնավոր դոլարների եք տիրապետում. էդ ինչպե՞ս եք լավ կառավարել. տեսանյութ

Մեր ճանապարհները բաժանվում են, խնդրում եմ այս փուլում զերծ մնալ հարցերից․ Անահիտ Կիրակոսյանը ամուսնալուծվել է

Աշխատանքային այցով «Աստղիկ» ԲԿ-ում էի․ Ավանեսյան

Հայաստան-Վրաստան համաձայնագրի վավերացումը կնպաստի երկրների միգրացիայի արդյունավետ համագործակցության զարգացմանը

Վանաձորում մեքենաներ են բախվել․ տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոն

Ռուբիո-Բայրամով հեռախոսազրույց է կայացել․ քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության առաջմղման քայլերը

Ամեն մեկը 6 հատ անձնագիր ունի. մի կաթսայում եռացող մարդիկ կապ չունեն ՀՀ պետական շահի հետ. Հակոբյան. տեսանյութ

Մենք պատրաստվում ենք, իսկ Դու՞ք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Օտարերկրյա անձնագրերը գրպաններում եկել են Հայաստան փրկեն, իրականում Հայաստանն է պետք փրկել էս տեսակից․ Չախոյան

Հայ ազգին պատկանող մշակութային հուշարձանները եւ արժեքները պետք է պաշտպանված լինեն օրենքով. Թագուհի Ղազարյան

«Զայեդ» մրցանակը շնորհվում է առաջնորդներին, որոնք ներդրում են ունենում խաղաղ համակեցության ամրապնդման գործում

Գուժում էին, թե Սյունիքը տալու ենք, այսօր մենք ունենք ոչ միայն խաղաղության պայմանագիր, այլև TRIPP. Մինասյան

Հայտնի է՝ որ երկրում կկայանա Եպիսկոպոսաց ժողովը․ Մայր Աթոռից դուրս գումարելը հանրությանը տալիս է սխալ ազդակ

Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Ընդդիմությունը թող հայտարարի, որ ուզում է առճակատում և պատերազմ ու գնա ընտրություններին. Բագրատյան. տեսանյութ

Իլհամ Ալիևը պարգևատրվել է Զայեդի «Մարդկային եղբայրության» մրցանակով

Փրկարարները հղիին տեղափոխել են ԲԿ․ ձնաբքի պատճառով շտապօգնության ավտոմեքենան չի կարողացել մոտենալ կանչի հասցե

Մի իքս պահից խիստ վարչարարություն է գործելու․ քննարկվել է Էկոնոմիկայի նախարարության 2025-ի հաշվետվությունը

Մեքենան վրաերթի է ենթարկել 2 անչափահասի, բախվել կայանված «Մերսեդես»-ին․ վերջինը հայտնվել է բնակչի հողամասում

Քննարկվել է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 2027 թ. խաղերի անցկացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի վարչապետին

«Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի շահառուները ստանում են առաջին կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում

Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել Էկոնոմիկայի նախարարության տարեկան հաշվետվությունը

Խնդիրը կլուծվի․ Հայաստանը հեղուկ գազը կներմուծի երկաթուղով՝ Ադրբեջանի տարածքով

Կաշառքը ստանալուց անմիջապես հետո ՊԵԿ գլխավոր օպերլիազորներ են ձերբակալվել

ՍԴ իրավական դիրքորոշումների կատարումը քաղաքական նպատակահարմարության հարց չէ, սահմանադրական պարտավորություն է

Նիկոլ Փաշինյանին կհանձնվի «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակը՝ ի նշանավորումն խաղաղության հաստատման

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը գործում է բնականոն ռեժիմով

Կատարվում են քննչական գործողություններ․ ՔԿ-ն՝ Դեմոյանի բնակարանի խուզարկության մասին

Սարավան-Զանգեր, Ապարան-Արագած ճանապարհներին, Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է

Աբովյանին կվերադարձվի զբոսայգու տարածք հանդիսացած հողամասը․ համայնքապետի հետ պայմանագիրն անվավեր է ճանաչվել

Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է

Հարկային բարեփոխումների և ռիսկերի կառավարման խորհրդի նիստում նախանշվել են 2026-ի առաջնահերթությունները

Մաքսավորները թող ուշադիր լինեն՝ մի մասունք էլ չտարվի. Ալեքսանյանը՝ Եպիսկոպոսաց ժողովը դրսում անելու մասին

Դիլիջանի ոլորանում Man Van-ը ճանապարհի մաքրման աշխատանքներ իրականացնելիս կողաշրջվել է

Արամ Ղազարյանը՝ ՓԾ տնօրեն, Կամո Ցուցուլյանը՝ ոստիկանության պետ. ՀՀ վարչապետը որոշումներ է ստորագրել

Վալերի Օսիպյանը ու կինը հրավիրվել են Գլխավոր դատախազություն

Թորոսյանն ու Եգիպտոսի դեսպանը քննարկել են աշխատանքային իրավունքի պաշտպանության և ՀՀ աշխատաշուկա մուտքի հարցեր

Ինտերնետ կապի օպտիկական մալուխների վնասման հետևանքով առցանց ծառայության հարթակները ժամանակավոր անհասանելի են

Նախորդ շաբաթը ՀՀ ֆինանսական ոլորտի համար առանձնացել է կարևոր իրադարձությամբ. վարչապետը նորություն է հայտնել