Ռուսները ԱԱ 1/4-ում եղել են խորհրդային տարիներին. հետաքրքիր փաստեր վերջին 8 թիմերի մասին

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի 2018 թ. առաջնությունում մնացել է 8 թիմ եւ 8 հանդիպում: 8 թիմերը վաղը՝ հուլիսի 6-ին, կսկսեն պայքարը քառորդ եզրափակչում: Այդ փուլում լինելու են Ուրուգվայ-Ֆրանսիա, Բրազիլիա-Բելգիա, Շվեդիա-Անգլիա եւ Ռուսաստան-Խորվաթիա դիմակայությունները:

8 մասնակցից յուրաքանչյուրն ԱԱ-երում առանձնանում է ինչ-որ ցուցանիշներով, որոնք հետաքրքրեցնում են առաջիկա հանդիպումները: Օրինակ, Ֆրանսիան վերջին անգամ աշխարհի առաջնություններում Հարավային Ամերիկան ներկայացնող թիմի պարտվել է 30 տարի առաջ: 1978-ին զիջել է մրցաշարը հյուրընկալող Արգենտինային: Դրանից հետո հարավամերիկացիների հետ խաղերում հաղթել է 5 եւ ոչ-ոքի է խաղացել 4 անգամ:

Ֆրանսիայի մրցակից Ուրուգվայի հավաքականի գլխավոր մարզիչ Օսկար Տաբարեսը սպասվող խաղում յուրահատուկ արդյունք է գրանցելու: Նա ԱԱ-երում որպես Ուրուգվայի գլխավոր մարզիչ անցկացնելու է 20-րդ հանդիպումը: Այդպիսով՝ կհավասարվի նման ցուցանիշով 4-րդ տեղում ընթացող Բորա Միլուտինովիչին ու Մարիո Զագալոյին, որոնք ԱԱ-երում նույնքան խաղեր են անցկացրել որպես գլխավոր մարզիչ:

Բելգիացիներն ԱԱ-երում Բրազիլիայի դեմ խաղացել են միայն 1 անգամ ու պարտվել են: Դա տեղի է ունեցել 2002-ին: Ռիվալդոյի եւ Ռոնալդոյի գոլերի շնորհիվ «սելեսաոն» հաղթել է 2:0:

Բրազիլիան ԱԱ 2018-ի վերջին 3 խաղերում անխոցելի է: Խմբային փուլի առաջին տուրում Շվեյցարիայի հետ ոչ ոքի (1:1) խաղալուց հետո կարողացել է 3 խաղ անառիկ պահել դարպասը: Գոլ չի ընդունել Կոստա Ռիկայի ու Սերբիայի դեմ խմբային, ինչպես նաեւ 1/8 եզրափակչի Մեքսիկայի դեմ խաղում՝ ընդհանուր 310 րոպե: Այդ 3 խաղերում հաղթել է 2:0:

Վերջին անգամ ռուս ֆուտբոլիստներ ԱԱ քառորդ եզրափակչում եղել են խորհրդային տարիներին: Մեքսիկայում նրանք պարտվել են Ուրուգվային:

Խորվաթիան 5-րդ անգամ է մասնակցում աշխարհի առաջնություններին, ու Ռուսաստանի դեմ խաղը լինելու է 3-րդ անգամը, որ հանդիպում է հյուրընկալող երկրին: Նախորդ երկուսում պարտվել է: 1998-ին կիսաեզրափակչում զիջել են Ֆրանսիային, իսկ 2014-ի բացման խաղում՝ Բրազիլիային:

Շվեդներն ԱԱ-երում 2 անգամ են խաղացել անգլիացիների դեմ: 2 անգամ էլ հանդիպումներն ավարտվել են ոչ ոքի՝ 1:1՝ 2002-ին եւ 2:2՝ 2006-ին: 2 դեպքում էլ Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչը եղել է շվեդ Սվեն Յորան Էրիկսոնը:

Անգլիան ԱԱ 2018-ում վերացրեց իր դեմ գործող «անեծքը»: 1/8 եզրափակչում 11-մետրանոց հարվածաշարում պայքարից դուրս թողեց Կոլումբիային: Իր պատմության մեջ առաջին անգամ հաղթանակ տարավ 11-մետրանոց հարվածաշարում: Նախորդ երեք 11-մետրանոց դեպքերում զիջել է՝ 1990-ին Գերմանիային, 1998-ին՝ Արգենտինային, 2006-ին՝ Պորտուգալիային:

Վաղը քառորդ եզրափակչի առաջին՝ Ուրուգվայ-Ֆրանսիա, հանդիպումը սկսվելու է 18:00-ին: Նույն օրը 22:00-ին կմեկնարկի Բրազիլիա-Բելգիա դիմակայությունը: Հուլիսի 7-ին տեղի կունենան Շվեդիա-Անգլիա եւ Ռուսաստան-Խորվաթիա խաղերը:

Տպել
2767 դիտում

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ