Բուքմեյքերական գրասենյակների գործունեությունն արգելող օրենսդրական նախաձեռնություն կլինի

05/07/2018 schedule20:37

ՀՀ-ում պետք է օրենսդրորեն արգելել բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը, ներառյալ դրանց ինտեռնետ ծառայությունները՝ տեղական թե միջազգային, ինչպես նաև on-line խաղատների գործունեությունը, կրկին, ինչպես տեղական, այնպես էլ միջազգային: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

«Առաջիկա ամսվա ընթացքում պաշտոնական շրջանառության մեջ կդնեմ օրենսդրական նախաձեռնություն, որով ՀՀ-ում կատեգորիկ կարգելվեն բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը: Խոսքը վերաբերում է ոչ միայն ամեն բակում ու փողոցում ծլկած բուքմեյքերական գրասենյակներին, այլև դրանց ինտեռնետ տարբերակներին՝ տեղական և միջազգային: Նույն նախաձեռնությամբ ՀՀ-ի տարածքում կարգելափակվեն նաև օնլայն խաղատների գործունեությունը, կրկին՝ տեղական և միջազգային: 

Այս նախաձենության շուրջ սկսել եմ աշխատել դեռևս 2015 թ.-ից (կից՝ իմ հարցազրույցը այդ ժամանակ)»,-տեղեկացրել է պատգամավորը:

Շարունակելով Սամվել Ֆարմանյանը նշել է. «Այս ամբողջ ընթացքում տարբեր կառավարություններ մշտապես արգելափակել են այդ նախաձեռնությունը՝ բերելով տնտեսական, հարկային, սոցիալական, տեխնիկական և այլ հիմնավորումներ: Արդյունքում, կարողացել եմ իմ գործընկերների հետ միասին, ընդ որում խորհրդարանական բոլոր խմբակցությունները ներառող, անցկացնել փոփոխությունների միայն այն հատվածը, որով էական ֆինանսական պատիժներ են սահմանվում այն բուքմեյքերական գրասենյակների նկատմամբ, որոնք խաղադրույքներ են ընդունում անչափահասներից: Ընդ որում, տարիքային սահմանաշեմն էլ նախկին 18-ի փոխարեն դարձրեցինք 21:

Անընդունելի է մի ամբողջ ժողովրդի ներքաշել «համազգային ղումարի» մեջ, անգամ եթե դրա արդյունքում մի քանի ընտանիք դառնում են միլիոնատեր:

Անչափ ուրախալի է, որ նույն կարծիքն է դեռևս 2014 թ. աշխարհի առաջնության ժամանակ հայտնել նախկին պատգամավոր, գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սա նշանակում է, որ որևէ արգելք չեմ տեսնում օրենսդրական նախաձեռնության անցկացման և ընդունման համար: Ավելորդ է անգամ բերել փաստեր, թե ինչու է պետք բիզնեսի այդ տեսակն արգելվի մեր երկրում»,-եզրափակել է Սամվել Ֆարմանյանը:

Տպել
6115 դիտում

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է