Վարչապետը հանդիպում է «Լիդիան»-ի աշխատակիցների ու բնապահպանների հետ

«Ստուգումները պետք է շարունակվեն: Բայց անկախ ստուգումներից՝ ես այս այցն այնքանով եմ արդյունավետ համարում, որ մենք հասանք հարցի էությանը: Ես կարդացել եմ բազմաթիվ էջեր այս թեմայի հետ կապված, բայց այցի արդյունքում մենք հասանք խնդրի էությանը՝ թե ինչ երկու հարցի պետք է պատասխանենք այս համատեքստում: Առաջինը՝ հանքի հնարավոր ազդեցությունը ջրային ռեսուրսների, ջրերի որակի վրա, եւ երկրորդը՝ հանքի հնարավոր շահագործման ազդեցությունը Ջերմուկ քաղաքի վրա՝ որպես առողջարանային կենտրոն»,- այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Լիդիան»-ի աշխատակիցների եւ բնապահպանների հետ հանդիպման ժամանակ:

Վերջինս ասաց, որ մենք ունենք նաեւ երրորդ իրավիճակ.

«Ես ուզում եմ այդ իրավիճակի մասին բաց խոսել: Ի սկզբանե էլ ասել եմ, որ կառավարության եւ ընդհանրապես, հանքի հետ կապված որոշումները պետք է հիմնված լինեն բացառապես փաստերի վրա: Կարելի է նաեւ էմոցիոնալ որոշումներ կայացնել, բայց այդպիսի որոշումները պետական կառավարման համակարգում էնքան էլ օգտակար չեն, եւ հետո մենք ունենք իրավական վիճակ, դե յուրե վիճակ: Եթե մենք էս իրավիճակում որեւէ ապօրինություն անենք, ապօրինություն՝ եթե ոչ մեր տեսակետից, ապա գոնե միջազգային հարաբերությունների տեսակետից, մենք կարող ենք շատ բարդ խնդիրների առաջ կանգնել: Երկրորդ իրավիճակը հետեւյալն է. մենք պետք է ստանանք այդ հարցերի պատասխանը: Իմ նշած երկու հարցն ունի երկու պատասխան. առաջինը, որ հանքի շահագործումը կազդի ջրերի որակի վրա, նեգատիվ ազդեցություն կունենա, սա հնարավոր առաջին պատասխանն է, եւ հնարավոր երկրորդ պատասխանը, որ հանքի շահագործումը նեգատիվ ազդեցություն չի ունենա ջրահավաք ավազանի եւ ջրերի որակի վրա»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ Ջերմուկ քաղաքի հետ կապված էլ կան այս երկու հնարավոր պատասխանները:

Վարչապետն ասաց, որ մենք ունենք իրավիճակ, երբ հանքի շահագործման անհրաժեշտ գործի 80 տոկոսն արված է, եւ արված է ՀՀ կառավարության եւ Ջերմուկի բնակչության իմացությամբ.

«Սա իրավիճակ է, որի հետ պետք է հաշվի նստենք: Բայց ցանկացած որոշում պետք է  կայացնել փաստերի վրա»,- ասաց Փաշինյանը:

Նա ասաց, որ հանքի հետ կապված գործում չունի որեւէ շահագրգռություն, ոչ մի այլ նպատակադրում, բացի Հայաստանի Հանրապետության հավասարակշռված շահից.

«Գուցե իմ անձնական համակրանքները, որպես անհատ, ամեն ծառն ինձ համար ավելի թանկ է, քան ցանկացած ուրիշ երեւույթ, բայց վարչապետի կարգավիճակում ես պարտավոր եմ լինել հավասարակշռված եւ հակակշռված, եւ չեմ կարող հաշվի առնել շահերի միայն մի խումբ»,- «Լիդիան»-ի աշխատակիցների եւ բնապահպանների հետ հանդիպման ժամանակ ասաց Փաշինյանը:

Տպել
3063 դիտում

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին