Գոտին իմ այսքան ժամանակվա պրոֆեսիոնալ բռնցքամարտի գնահատականն է. Նարեկ Աբգարյան

Պրոֆեսիոնալ ռինգում նվաճած առաջին գոտին իր աշխատանքի գնահատականն է: Նարեկ Աբգարյանն այսպես է մեկնաբանում պրոֆեսիոնալ բռնցքամարտում իր առաջին լուրջ ձեռքբերումը: Հունիսի 29-ին Իսպանիայի Բենիդորմ քաղաքում նվաճեց WBC International Silver գոտին՝ պարտության մատնելով մեքսիկացի Խեսուս Գալիսիային: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա կիսվեց տպավորություններով:

«Առաջին գոտին իմ այսքան ժամանակվա պրոֆեսիոնալ բռնցքամարտի գնահատականն է: Այն ապացույց է, որ ճիշտ ճանապարհին եմ: Այս մենամարտն առանձնահատուկ է, քանի որ առաջին անգամ էի պայքարում պրոֆեսիոնալ գոտու համար ու բացի այդ՝ շատ ուժեղ բռնքամարտիկի դեմ»,- ասաց նա:

Նարեկը պրոֆեսիոնալ ռինգում  է Ռիո 2016-ին մասնակցելուց հետո: Սա նրա 10-րդ մենամարտն էր ու 10-րդ հաղթանակը: Ամեն ինչ ընթացել է այնպես, ինչպես ինքը նախապես ցանկացել է: Միայն խոստովանում է, որ նախորդների համեմատ այս անգամ ավելի շատ կենտրոնացած է եղել:

«Մենամարտս պլանավորած ձեւով անցավ, այսինքն՝ այնպես, ինչպես մարզիչ Դավիթ Թորոսյանի հետ մտածել էինք, ու դեռ մի բան էլ ավելի լավ: Մրցակիցս շատ լավ բռնցքամարտիկ էր ու ցույց տվեց, որ ռինգում իսկական մարտիկ է: Շնորհակալ եմ նրան լավ մարտի համար: Այս մենամարտն այդքան էլ նախորդներից չէր տարբերվում, երեւի միայն նրանով, որ ավելի կենտրոնացած էի»,- ասաց նա:

Նարեկը մեկ նպատակ ունի կարիերայում: Ցանկանում է դառնալ աշխարհի չեմպիոն: Նրա բոլոր ջանքերն ուղղված են այդ նպատակն իրականացնելուն:

«Նպատակս է դառնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն»,- ասում է նա:

Հաղթական ելույթից հետո այս շրջանում Նարեկը հանգստանում է: Հաջորդ մենամարտի հետ կապված դեռ ոչինչ որոշված չէ:

Տպել
1058 դիտում

Մեսսին առաջին անգամ «լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում քվեարկել է Ռոնալդուի օգտին

Հայաստանը ցանկանում է 2 լոգիստիկ կենտրոն ստեղծել Ռուսաստանում. դեսպան

Մխիթարյանը չի ապաքինվել. կարող է բաց թողնել «Արսենալի» խաղը

Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՀ-ից հեռացած «Օրանժ» ընկերության գլխավոր տնօրենի հետ

Նոր ներկայացում Սունդուկյան թատրոնում, Խորեն Լեւոնյանը կմարմնավորի Սասունցի Դավթի կերպարը

Լոռու մարզում կտրուկ աճել է կոռուպցիայի գործով քրեական հետապնդումների ենթարկված անձանց թիվը. դատախազություն

Օսիպյանը սպայական կոչում է շնորհել ՊՊԾ գնդի իրադարձությունների ընթացքում զոհված ոստիկան Յուրի Տեփանոսյանի կնոջը

Պուտինն այցելում է Ադրբեջան. խորտակվող «Տիտանիկ»-ի մեծ մտրակն ու փոքր քաղցրաբլիթը

Արա Սաղաթելյանը մասնակցել է ԱԳ երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների աշխատանքային հանդիպմանը

Մենք պաշտպանել ու պահպանել ենք այն ամենը, ինչ մեզ բնորոշում է իբրեւ ազգ. Գարեգին Բ-ն՝ Նյու Յորքի «Մետրոպոլիտան»-ում

Մխիթարյանը քվեարկել էր Մոդրիչի, Վարդան Մինասյանը՝ Գրիզմանի օգտին

Արագ ու ճիշտ զարգացման մեր միակ շանսը Ազգային Ժողովի նոր ընտրություններն են. Կարեն Անդրեասյան

«Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը շնորհավորել է ՀՀ վարչապետ Փաշինյանին՝ «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի առթիվ

Մանվել Բադեյանը հետ է կանչվել. Սարմեն Բաղդասարյանը նշանակվել է Քուվեյթում ՀՀ դեսպան

Գեղամ Ղարիբջանյանը հետ է կանչվել Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանի պաշտոնից

Իրանը մերժում է հանդիպում անցկացնելու Թրամփի առաջարկը

Ընտրությունը ցույց տվեց, որ հակահեղափոխություն չի լինելու, մնացել է մեկ ճանապարհ՝ հեղաշրջումը. քաղաքագետ

Համաշխարհային ֆուտբոլում էլ է իրավիճակ փոխվել. Մոդրիչը՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ

«Կանայք հանուն խաղաղության» գաղափարը տարածվում է. Աննա Հակոբյանը Պետերբուրգում էր

Որդիս չի ենթարկվել բռնության, նա շատ գոհ էր. թուրք սահմանահատի հայրը Հայաստանում է