Նրա դեմ խաղ չկա. օրենքը նախարարի համար չէ

07/07/2018 schedule15:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հուլիսի 6-ի համարում

Թուրքիայի հետ սահմանները բացելու, Հայաստան-Թուրքիա փոխշահավետ տնտեսական հարաբերություններ ստեղծելու անհրաժեշտության մասին պարբերաբար խելոք-խելոք մտքեր հայտնող կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը, պարզվում է, իրականում այդ հարաբերությունների «խոչընդոտներից» մեկն է դարձել: Թուրքական մի հեղինակավոր ընկերության՝ «Չիֆթ կարթալի» հետ նրա հակամարտությունն արդեն տարիների պատմություն ունի եւ լուծման նախանշաններ չեն էլ երեւում: Ժամանակին մենք անդրադարձել ենք այդ պատմությանը՝ ներկայացնելով այն աբսուրդը, որի մեջ հայտնվել է ալրաղացներ մատակարարող թուրքական ֆիրման:

2000-ին Հայաստան ներմուծված ալրաղացներից մեկը Անդրանիկ Մանուկյանը ցանկացել է նվիրել այն ժամանակվա վարչապետ Արամ Սարգսյանին եւ պայմանավորվել է «Չիֆթ կարթալից» գնել 50 հազար դոլար արժողության սարքավորումը, սակայն վարչապետ Սարգսյանը պաշտոնաթող է եղել եւ նրան նվեր մատուցելն իմաստազրկվել է: Սակայն սարքավորումների մեծ մասը, որի դիմաց Մանուկյանը ոչ մի լումա չի վճարել, արդեն տեղափոխած են եղել այն ժամանակ Մանուկյանին պատկանող «Արարատ-Լադա» ընկերության տարածք, եւ նա որոշել է «քրտինքով աշխատած» փողերին գումարել նաեւ այս «անքրտինք» ալրաղացը: Ալրաղացը «Արարատ-Լադայից» հրաժարվել են վերադարձնել տիրոջը՝ «Չիֆթ կարթալին»՝ պատճառաբանելով, թե՝ գործարքի միջնորդ հանդիսացած անձը՝ ոմն Ռոլանդ Սարգսյան, ինչ-որ գումարներ է պարտք «Արարատ-Լադային»:

«Չիֆթ կարթալի» հայաստանյան ներկայացուցիչ Ռաֆիկ Խաչատրյանը երկար փորձել է բացատրել, որ իրենք չեն կարող ուրիշի պարտքերի համար պատասխան տալ, սակայն ի վերջո ստիպված է եղել դիմել տնտեսական դատարան, որը բնականաբար հօգուտ թուրքական ընկերության վճիռ է կայացրել: Սակայն դրանից հետո սկսվել է հարկադիր կատարման կարուսելը: Սկզբում ամեն ինչ նորմալ է ընթացել՝ 2003-ին հարկադիր կատարողները կատարողական վարույթ են սկսել, պարզել են ալրաղացի գտնվելու վայրը («Արարատ-Լադա» ՓԲԸ տարածք՝ Մազմանյան 1 հասցե), դրա վրա արգելանք են դրել, ինչը նշանակում է, որ այդ գույքը չպետք է փչացնեին, տեղափոխեին: Հետագայում դատարան է դիմել նաեւ «Արարատ-Լադայի» տնօրենը եւ պահանջել արգելանքից հանել ալրաղացը, քանի որ այն իրեն է պատկանում, սակայն դատարանը մերժել է այս դիմումը:

Բայց դատարանի մերժումը Անդրանիկ Մանուկյանի համար ի՞նչ՝ շուտով ալրաղացն ապօրինաբար տեղափոխել են նշված հասցեից, ինչին հաջորդել է հարկադիր կատարողների մի խայտառակ որոշում՝ կատարողական վարույթը դադարեցնելու մասին, քանի որ ալրաղացի գտնվելու վայրը պարզել հնարավոր չէ: Աշխարհում բավական մեծ հեղինակություն ու կապեր ունեցող թուրքական ընկերությունը պարզապես ապշած է մնացել այս անպատժելիությունից ու անօրինականություններից: Նրանց ներկայացուցիչը մեզ փոխանցեց ընկերության ղեկավարության զարմանքը, որ նման անօրինականության հեղինակը ոչ այլ ոք է, քան ՀՀ կառավարության անդամ տրանսպորտի նախարարը: Թուրքերը հատկապես զարմացած են, որ նման մեծահարուստ անձը կարող է մոտ 50 հազար դոլար արժողության գույքի վրա աչք դնել եւ այն յուրացնել:

Չէ՞ որ այդ գումարը Ա.Մանուկյանի մեկ օրվա ծախսն է՝ հարցրել են հայ իրականությանը հեռվից ուշադիր հետեւող իրենց ներկայացուցչին թուրքերը: Այս ամենին վրադիր ալրաղացը նաեւ լիարժեք կոմպլեկտավորված չէ, այսինքն՝ նման վիճակում այն հնարավոր չէ գործարկել: Իսկ կոմպլեկտավորել կարող է միայն «Չիֆթ կարթալը»՝ նմանատիպ ալրաղացների, կարելի է ասել, տարածաշրջանում մոնոպոլ արտադրություն իրականացնող միակ ֆիրման: Թուրքական ընկերությունը զարմացած է նաեւ հայ դատավորների ու հարկադիր կատարողների անզորության վրա, որոնք իրենց կայացրած որոշումների տերը չեն: «Չիֆթ կարթալի» ներկայացուցիչ Ռ.Խաչատրյանն այս տարիներին փորձել է գրեթե բոլոր միջոցները՝ դիմել է բոլոր մարմիններին, վերջապես գրավոր դիմել է նաեւ Ռ.Քոչարյանին.

«Ձեր ելույթներից մեկի ժամանակ Դուք ասացիք, որ մեր ներքին հարցերը հանրապետությունից դուրս հանելը հավասար է դավաճանության: Ես նույնպես այդ կարծիքին եմ: 2002-ին դիմել եմ տնտեսական դատարան, ստացել վճիռ, կատարողական թերթ եւ դիմել արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայություն: Բայց տեսնում եմ, որ կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանի համար ՀՀ օրենքները չեն գործում, եւ նա կարողանում է հրահանգներ տալ արդարադատության նախարարին, գլխավոր հարկադիր կատարող Անատոլի Ավագյանին, նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության ղեկավար Վահրամ Բարսեղյանին, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, որ նրանք նույնպես չկատարեն ՀՀ օրենքները:

Խնդրում եմ Ձեր կարգադրությունը՝ այս երկար եւ անարդարացի ձգձգվող հարցերին վերջնական լուծում տալու կամ թուրքական ընկերության կողմից պետբյուջե մուծված 585 հազար դրամը (ընկերությունը այդ գումարը վճարել է որպես պետտուրք` ՀՀ տնտեսական դատարան դիմելիս) ետ վերադարձնելու համար, որպեսզի այն ետ տամ «Չիֆթ կարթալին» եւ ասեմ, որ դիմեն Եվրոդատարան»: Այն անձինք, ումից կախված է սույն վճռի կատարումը, Ռ.Խաչատրյանին թաքուն հուսադրում են. «Դիմացեք, Անդրանիկ Մանուկյանին գործից կհանեն՝ ձեր ալրաղացը նույն օրը հետ կտանք»:

Արմինե Օհանյան

Տպել
2995 դիտում

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են