Նախկին ոստիկանապետի եղբայրը պնդում է՝ ոստիկանության փոխգնդապետը սադրում է ու սպառնում

Երեկ Վարդավառն առանց աղմկոտ միջադեպի չանցավ. աղմուկի կենտրոնում հայտնվեց ՀՀ նախկին ոստիկանապետի եղբայր Կարեն Գասպարյանը՝ իր ընտանիքի հետ:

Նշենք, որ Կարեն Գասպարյանը ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտի վարչության պետն է, իսկ որդին՝ Սերգեյ Գասպարյանն, աշխատում է ոստիկանությունում:

Կոտայքի մարզի Կոտայք գյուղի բնակիչ Ցողիկ Փիլոյանն արդեն երկու օր է՝ համացանցի միջոցով հայտարարություն է տարածում, որ երեխաները գյուղում Վարդավառ խաղալիս ջուր են լցրել ճանապարհով անցնող Կարեն Գասպարյանի X6 մակնիշի ավտոմեքենայի վրա, ինչը դուր չի եկել Գասպարյանին եւ վերջինս ընտանիքի անդամների հետ վախեցրել են բակի երեխաներին:

Մեր զրույցում Ցողիկ Փիլոյանն ասաց, որ Կարեն Գասպարյանն իր 13-ամյա դստեր մազերից բռնել է եւ ասել՝ դու ո՞վ ես: «Ապա աղջիկը դուրս եկավ մեքենայից եւ էլեկտրաշոկով վախեցրեց երեխաներին: Ամուսինս դուրս եկավ, ասաց՝ Վարդավառ է, երեխեքը խաղում են, անհասկանալով լցրել են, ներողություն, ոչինչ: Նա էլ պատասխանեց՝ դուք չեք իմանում՝ ես ով եմ, ամուսինս, սկեսրայրս, հարեւանները ասում էին՝ ոչինչ, երեխաներ են, նրանք էլ ասում էին՝ չէ, մենք տեսեք ձեզ ինչ կանենք: Ասացին՝ հեսա տեսեք՝ ձեզ ինչ եմ անում ու գնացին: Ինչից հետո զանգահարեցին ամուսնուս եղբորը, նրա տղային ու ամուսնուս կանչեցին, որ հաշտվեն: Գնալուց հետո տան դռները փակել են՝ 15 հաստավիզներով, ավտոմատներով կանգնած ասել են՝ ծնկաչոք ներողություն խնդրի, իմ ամուսինն ասել ա՝ ինչի՞ համար, պատասխանել են, որ մենք հաճույք ստանանք: Տեսնելով, որ ամուսինս իրենց այդ պահանջը չի կատարում, տեգորս տղային վերցրել, տարել են էդ հաստավիզները, ամուսինս ստիպված ծնկաչոք ներողություն է խնդրել ու էդ րոպեին հարվածել են ամուսնուս գլխին»,- պատմեց տուժածի կինը: Նա տեղեկացրեց, որ ամուսինը հարվածից ուղեղի ցնցում է ստացել եւ այժմ գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում:

Տուժածները հաղորդում են ներկայացրել ոստիկանություն, միջադեպի մասին տեղեկացրել նաեւ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին: Մարզպետը մեր զրույցում ասաց, որ միջադեպի մասին տեղեկացել է բնակիչների հեռախոսազանգից, նրանք հայտնել են, որ չեն կողմնորոշվում՝ ինչպես վարվել եւ որ շատ ահաբեկված են. «Բնականաբար, ես խորհուրդ տվեցի դիմել նախ ոստիկանություն, որից հետո ինքս անմիջապես մեկնել եմ այդ համայնք, կապ եմ հաստատել խոշորացված համայնքի ղեկավարի հետ եւ նաեւ խնդրել եմ, որպեսզի ապահովվի համայնքնի վարչական ղեկավարի մասնակցությունը՝ գյուղապետարանի շենքում: Ինչից հետո խնդրել եմ ինձ հետ կապ հաստատող բնակիչներին՝ մոտենալ գյուղապետարանի շենք, տեղում հասկանալու իրավիճակը: Նաեւ բանավոր ինձ են ներկայացրել այն, ինչ լրատվամիջոցները գրում են: Կապ եմ հաստատել նաեւ տարածքային կառավարման նախարարի հետ, վերջինս էլ՝ մարզի ոստիկանապետի հետ»,- ներկայացրեց Պետրոսյանը:

Վերջինս նշեց՝ ոստիկանությունից իրեն հայտնել են, որ տուժածի կողմից մատնանշված անձինք՝ (Կարեն Գասպարյանը, որդին,-հեղ.) բացատրություն են տվել: «Երեկոյան խոսել եմ կրկին մարզային ոստիկանության պետի հետ, հավաստիացել եմ, որ որեւէ հնարավոր ճնշում, սպառնալիք եւ այլ հակաօրինական գործողություն օրենքով սահմանված կարգով բացառելու ենք: Ինձ վստահեցրել է, որ որեւէ առումով ես մտահոգություն չունենամ...:Ես վստահում եմ մեր իրավապահ մարմիններին եւ համոզված եմ, որ գործը հավուր պատշաճի ընթացք կստանա եւ մեղավորները կպատժվեն, ինքս էլ ի պաշտոնե նաեւ իմ անմիջական ուշադրության կենտրոնում եմ պահելու, որպեսզի մեր քաղաքացիները Կոտայքում այլեւս իրենց ապահով զգան»,- մեր զրույցում ասաց Ռոմանոս Պետրոսյանը:

Միջադեպի հետ կապված երկու տեսագրություն կա, մեկը՝ հենց Կարեն Գասպարյանի մեքենան ջրելուց հետո արված տեսագրությունն է, մյուսն արդեն Կարեն Գասպարյանի առանձնատան մոտ տեղի ունեցածի: Տուժածների հարազատներն արդեն իսկ տարածել են տեսագրություններից մեկը, որտեղ երեւում է՝ ինչպես է Կարեն Գասպարյանը իջնում մեքենայից, զայրանում 13-ամյա աղջկա վրա, ապա քաշքշուկ է առաջանում աղջկա հոր, Կարեն Գասպարյանի եւ մյուսների միջեւ: Իսկ տեսագրություններից մեկն էլ Կարեն Գասպարյանի առանձնատան բակում տեղի ունեցածն է, որը երեկ մեզ հետ զրույցի ընթացքում միացրեց Կարեն Գասպարյանը, սակայն այն մեզ տրամադրել չհամաձայնեց՝ նշելով, որ այն իրավապահների տիրապետության ներքո է այլեւս եւ եթե անհրաժեշտություն լինի հրապարակելու, ապա իրավապահները կհրապարակեն:

Այնուամենայնիվ, տեսագրությունում առանձնատան տարածքում, բակից դուրս եւ բակում «զինված հաստավզներ»  տեսանելի չէին: Տեսագրությունում երեւում էր, թե ինչպես են տուժածը, նրա հետ եւս մի քանիսը, Կարեն Գասպարյանի պահակը եւ որդին քայլելով մտնում առանձնատան բակ: Բակում արդեն Գասպարյանի, նրա որդու եւ մյուսների հետ խոսակցություն է տեղի ունենում, ինչի ժամանակ էլ Կարեն Գասպարյանի որդին ապտակում է տուժածին: Արդեն բակից դուրս գալիս Սերգեյ Գասպարյանը գրկախառնվում է տուժածի հետ, վերջիններս էլ հեռանում են:

- Պարոն Գասպարյան, տուժողի կինը պնդում է, որ ձեր մեքենան ջրելիս վրդովվել եք, միջադեպ հրահրել, ինչի ժամանակ էլ ձեր դուստրը էլեկտրաշոկով վախեցրել է երեխաներին: Ի՞նչ է տեղի ունեցել, կպարզաբանե՞ք:

- Որ ասում են՝ մեքենան ցողել են ջրով այդպես չէ, ես նույնիսկ սկզբում չհասկացա, թե ինչ կատարվեց, որովհետեւ շրջադարձ կատարելիս ինչ-որ մի բան հարվածեց մեքենային, որից ես կորցրի մեքենայի կառավարումը, դիմացից եկող մեքենային պետք է հարվածեի, շոկի մեջ մի կերպ փախցրի մեքենան ու կանգնեցրի, տեսա ջրել են: Իջա մեքենայից, այդ աղջկան, որը ջրել էր, ասացի՝ ինչի ջրեցիք մեքենան, ասաց՝ վարդավառ է, ես էլ ասեցի՝ ջրի քո ընկերներին, դու ինչ գործ ունես ինձ հետ, ու հարցրի, թե դու ո՞ւմ երեխան ես, պատշգամբից հայրն ասաց, որ իմ երեխան է: Ես էլ ասացի՝ եթե քո երեխան է, ինչի՞ ես թույլ տալիս, որ մեքենաները ջրի, մեքենան շարժակազմ է ու ցանկացած պահի կարող է մարդ քցել տակը եւ այլն: Հայրն ասաց՝ վարդավառ է, ջրել է, ես էլ ասեցի՝ թող քեզ ջրեր, ասեց՝ շատ ես երկարացնում, արա, լավ է արել, ջրել է: Ես իրեն պատասխանեցի՝ արան դու ես, բա՝ իջնենք, խոսենք, ասեցի՝ իջի խոսենք, ու այդ պահին գալիս է տարիքով մեծ մարդ, իմ դոշին խփում, շրջվում եմ, որ գնամ նստեմ մեքենան, գալիս է երեխայի հայրը ու մայր է հայհոյում ինձ, բնականաբար ես էլ իրեն եմ հայհոյում, մարդիկ են ինձ մոտենում, քաշքշուկ է սկսվում: Այդ պահին մարդիկ գալիս են, ասում են՝ Գասպարյան ջան, համ քեզ ենք ճանաչում, համ այս ընտանիքին, սրանք շառ են, գնացեք: Մենք նստում, գնում ենք: Ինչ վերաբերվում է էլեկտրաշոկին, ապա ես չեմ ունեցել էլեկտրաշոկ, չունեմ եւ երբեք էլ չեմ ունեցել, դա ակնհայտ սուտ է, չկա նման բան, եթե էլեկտրաշոկը հանվել է, պետք է օգտագործվեր, եթե օգտագործվել է, թող ապացուցեն, չնայած էլեկտրաշոկը չի հանդիսանում զենք, բայց իմ ընտանիքի անդամները, ես չունենք էլեկտրաշոկ:

- Միջադեպից հետո ձեր որդին զանգահարել է տուժողին, որպեսզի հաշտվեն, բայց...

- Ոչ, ոչ: Մենք այդ օրը որոշել էինք իմ եւ տղայիս ընկերներով տոնել Վարդավառը, այդ միջադեպից հետո ես վրդովված եկա ու զանգեցի իմ ընկերներին, ասացի՝ չգաք, հետ ենք գալիս: Տղաս նույնպես տանն էր: Խոսում եմ այդ տուժող կոչեցյալի եղբոր հետ, որը ոստիկանության փոխգնդապետ է: Ես իրեն ասում եմ, որ քո եղբայրը ինձ մայր է հայհոյել եւ ինքը պետք է գա, ներողություն խնդրի, ասաց՝ ցավդ տանեմ, հեսա տեսնեմ ինչ է, կզանգեմ: Հետո պահակի միջոցով խոսում է տղայիս հետ, ասում՝ հեսա տղաները կգան, ներողություն կխնդրեն, բայց վիճաբանություն չլինի, ասաց, որ փողոցի վերջն են, գնացեք դիմավորեք: Իմ պահակի հետ միասին, որն, ի դեպ, իրենց սանիկն է, դիմավորում են: Դուք տեսաք՝ ոնց դիմավորեցին, դուք դրա մեջ բռնություն տեսա՞ք: Եկան, մտան բակ, իրենց վրա ոչ մեկ զենք չի հանել, ինչպես իրենք են ասում, թե իբր սպառնացել են: Երեկ ոստիկանները ստուգել են իմ տարածքը, ավտոմեքենան: Ես իրենց ներկայացրել եմ իմ տարածքի 3-4 տեսախցիկների տեսագրությունները: Դուք էդ տեսագրությունում զենք տեսա՞ք, չկա նման բան, սա սադրանք է, շանտաժ: Տուժողի եղբայրը՝ փոխգնդապետ Արսեն Սարգսյանը, ոստիկանության ուսադիրներով շատ վատ մարդ է եւ ամոթ է, որ պարոն Օսիպյանը այդ տեսակի ոստիկան է պահում ոստիկանությունում: Նա ինձ ֆռռում ասում է՝ անցել է ձեր ժամանակը, տեսե՝ք ինչ բոլոլա եմ սարքելու, հիմա մեր ժամանակն է ու սպառնում է ինձ: Ես կխնդրեի, որ պարոն Օսիպյանը ծառայողական քննություն անցկացներ ու հասկանար, թե ինչո՞ւ է եկել իր ժամանակը, մեր բոլորիս ժամանակն է չէ՞ այսօր:

- Իսկ այդ փոխգնդապետն ի՞նչ ունի ձեր դեմ, նախկինում թշնամական հարաբերություննե՞ր են եղել նրա հետ:

- Ոչ չի եղել, պարզապես իմ տան կողքի հողը ժամանակին իրենն է եղել, իմ տան տերը, ումից որ ես գնել եմ այդ հողը, նա այդ հողը գնել է, տվել ինձ: Հիմա նրա նպատակն, իմ կարծիքով, այդ հողը վերցնելն է: Այն ժամանակ իր մտածելակերպով մեր ժամանակն էր, հիմա՝ իր, ուզում է հետ վերցնել: Ինքը իմ տան մեջ եթե ես ասեմ 100 անգամ, դուք ասեք՝ 200 անգամ եղել է: Ես իր հետ վատ հարաբերություն չեմ ունեցել եւ ինձ համար շատ զարմանալի է իրենց պահվածքը: Ինձ համար շատ վիրավորական է, որ ինչ-որ մեկը իմ կամ իմ եղբոր ազգանունի վրա ցեխ շպրտի:

- Եթե ծեծ չի եղել, այդ դեպքում տուժողն ինչպե՞ս է ուղեղի ցնցում ստացել:

- Ես 100 տոկոս ասում եմ՝ ինքը գլխուղեղի ցնցում ոչ ստացել է, ոչ էլ կարար ստանար: Եթե ինքը մայր հայհոյելու համար ընդամենը որդուս կողմից մի հատ թեթեւ ապտակ է ստացել, ո՞նց կարող էր ցնցում ստանալ, եթե տեղն անգամ չի մնացել: Մինչ ապտակը որդիս հարցրել է իրեն՝ դու հայհոյե՞լ ես իմ հորը, նա էլ պատասխանել է՝ այո, ասել եմ էս ինչի տղա, ես քո մերը, իմ որդին էլ ապտակել է, ասել է՝ իմ քրերի, հորս մոտ ես հայհոյո՞ւմ, որ քեզ հայհոյեին, ի՞նչ կանեիր, ասում է, որ ինձ հայհոյեին, դանակը կկոխեի կոկորդը: Յուրաքանչյուր քաղաքացի, թե՛ Հայաստանի, թե՛ Ուզբեկստանի, ում մոտ իր հորը կհայհոյեն ու կկանգնի, կնայի, ու կասի, որ դուք սխալ եք արել, ես իրեն կհայհոյեմ, թող ինքը տեսնեմ ինչ կանի: Ինքը տականք, է նա սադրեց, կարող էր որդուս ասել՝ չեմ հիշում, բայց երեխեքս, կինս բակում նստած էին, բարձրաձայն նույն հայհոյանքը կրկնեց: Իմ տղեն ընդամենը ապտակել է, իր գլխից մազ չի պակասել:

ՀՀ ոստիկանության լրատվականից երեկ մեր հարցին ի պատասխան ասացին, որ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հանձնարարականով ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է սկսվել ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբորորդու՝ Սերգեյ Գասպարյանի մասնակցությամբ երեկ Կոտայքի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով: Դեպքի առթիվ կատարվում է հետաքննություն:

Տպել
15192 դիտում

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած