Տարոն Մարգարյանից հետո հերթը Վանաձորի քաղաքապետի՞նն է. Ասլանյանը՝ իր հրաժարականի մասին

ԱԺ ԵԼՔ խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը երեկ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Վանաձորի քաղաքապետի հրաժարականի մասին, որտեղ, մասնավորապես, ասված է. «Երեւանի քաղաքապետը հրաժարական տվեց…Հերթը Վանաձորի քաղաքապետինն է»:

«Հայկական ժամանակ»-ը Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ զրուցել է վերջինիս հավանական հրաժարականի եւ Էդմոն Մարուքյանի գրառման մասին:

- Պարոն Ասլանյան, Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ձեր հրաժարականի մասին, մասնավորապես նշելով, որ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո հերթը Վանաձորի քաղաքապետինն է: Ինչո՞ւ է Մարուքյանը խոսում Ձեր հրաժարականի մասին, նման որոշում կամ ցանկություն կա՞:

- Ճիշտն ասած, Էդմոն Մարուքյանի մոտ դա տենդենց է: Նա մինչեւ ՄԱԿ-ի ամբիոն էլ Վանաձորի քաղաքապետի հրաժարականի մասին խոսել է: Իր մոտ դա խրոնիկ է ուղղակի, դրա համար չեմ ուզում իր ասածին անդրադառնալ, մանավանդ որ ինքը որեւէ իրավունք չունի նման ո՛չ պահանջ ներկայացնելու, ո՛չ էլ ինձ ուղղորդելու:

- Իսկ եղե՞լ է, որ Մարուքյանն անձամբ Ձեզ դիմի կամ հորդորի հրաժարական տալ:

- Իր լիազորությունները թույլ չեն տալիս ինձ նման հարցով դիմելու: Եւ հետո ինքը պիտի պատճառներ նշի:

- Դուք ո՞ր դեպքում, ու՞մ պահանջի դեպքում հրաժարական կտաք:

- Ես հրաժարական կտամ, երբ իմ աշխատանքը չստացվի քաղաքի ղեկավարման գործում, ժողովրդի եւ իշխանությունների հետ անհամապատասխանություն լինի, այդ ժամանակ կմտածեմ այդ մասին: Բայց հիմա հրաժարականի հիմքեր չկան: Ես քաղաքացու քվեով եմ ընտրվել քաղաքապետ: Մանավանդ, ՏԻՄ ընտրությունների ժամանակ չեմ կարող ասել, որ անօրինական ինչ-որ երեւույթ է տեղի ունեցել: Իսկ քաղաքում մենք շարունակում ենք աշխատանքներ կատարել: Չեմ ասի, թե քաղաքում խնդիրներ չկան, բայց, ամեն դեպքում, մենք կատարում ենք մեր ամենօրյա աշխատանքը, քաղաքի խնդիրները լուծելու պատասխանատու գործը:

- Այսինքն, առաջիկայում Ձեր հրաժարականը չի սպասվում:

- Այս պահին գոնե հրաժարականի մասին մտածելու առիթ չունեմ: Ես կատարում եմ օրենքներին, Սահմանադրությանը համապատասխան իմ գործառույթները: Ճիշտն ասած, վերը նշված անձի տարբեր ժամանակաշրջանի, տարբեր որակումներից ու հորդորներից այնքան եմ հոգնել, որ այլեւս չեմ ուզում անդրադառնալ այս հարցին: Մանավանդ էդ մարդու մոտ որոշակի պարբերականությամբ հանդես են գալիս շատ ավելի մեծ ախորժալի երեւույթներ, դրա համար կարիքը չեմ տեսնում իր քաղաքական անպտուղ ամբիցիաները, փոքր հարթակներում ինքնահաստատվելու իր նկրտումները քննարկել:

- Շատ է խոսվում այն մասին, որ ԲՀԿ-ն փորձում է իր դիրքերն ամրապնդել մարզում եւ համայնքում: Ի՞նչ կասեք այս մասին:

- Քաղաքական ներկապնակի մեջ առայժմ չեմ կարող կարծիք հայտնել, բայց այստեղ քաղաքային իշխանությունը որեւէ կերպ որեւէ մեկի դիրքերի ամրապնդման դեմ գործողություն չի կատարում: Մենք կատարում ենք մեր աշխատանքը, առաջնորդվում օրենքներով սահմանված կանոններով, իսկ այդ օրենքները մեզ ուղղորդում են դեպի կառավարության հետ համագործակցություն: ՏԻՄ մարմինները ենթարկվում են կառավարության սահմանած որոշակի օրենքների: Եւ ովքեր այդ օրենքների մեջ կտեղավորվեն, մենք կհամագործակցենք նրանց հետ:

Ի դեպ, Մամիկոն Ասլանյանը քիչ առաջ նաեւ ֆեյսբուքյան գրառում է կատարել իր հրաժարականի մասին:

«Իմ օլիմպիական համբերությունը համառորեն չարաշահող քաղաքական դաշտի՝ իրենց осетрина-ի տեղ դրած շերեփուկներին եւ օժանդակ բանվորուհիներին, որոնք ընտանեկան «սոխակի» դեր են կատարում, ուզում եմ հիշեցնել, որ օդում պտտվող համառ լուրերի համաձայն, ՀՀԿ-ի «յուղալի» սեղանների մոտ երկյուղալի դեմքով թերմածք «փախցնելիս» ձեզ շատ տեսնողներ են եղել... դուք իգնոր վիճակից մի հատ դուրս եկեք, նոր հրաժարական պահանջեք... Հ.Գ. ինչ հիշաչար մարդիկ դուրս էկաք, երկու տարիա չեք մարսում ձեր պարտությունը...»- գրել է Վանաձորի քաղաքապետը:

Տպել
5026 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց