ԵԼՔ խմբակցության անդամները սեփական միջոցներով են աշխատանքային այցով մեկնել Վրաստան

Օրերս Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցության մի քանի անդամներ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի գլխավորությամբ պաշտոնական այցով մեկնել էին Վրաստան։ Այցը նախաձեռնել էին հենց ԵԼՔ խմբակցության անդամները, սակայն քանի որ Երեւանի ավագանին չվճարվող է, Թբիլիսի գնալու ծախսն իրականացրել են խմբակցության անդամները՝ սեփական միջոցների հաշվին: Այս մասին մեր զրույցում ասաց Դավիթ Խաժակյանը:

Վերջինս հայտնում է, որ Թբիլիսիի քաղաքապետարանը հնարավորություն ընձեռեց ավագանու անդամներին այցելել ավտոբուսային նոր պարկ եւ քաղաքային աղբավայր.

«Մենք կապ ենք հաստատել Թբիլիսիի քաղաքական խորհրդի հետ, նախատեսել այցը, խնդրել մեզ ցույց տալ այն ենթակառուցվածքները, որոնք հետաքրքրում էին, այն խնդիրները, որոնք Երեւանում առկա են՝ տրանսպորտային եւ աղբահանության համակարգի հետ կապված»,- մեր զրույցում ասաց ավագանու ԵԼՔ խմբակցության ղեկավարը:

Խաժակյանը նշեց, որ այցի հաջորդ օրը քննարկումներ են եղել Թբիլիսիի քաղաքական խորհրդի գործընկերների հետ:

«Մեր քննարկումներում նրանք աղբահանման եւ տրանսպորտային համակարգերի ներդրման հարցում խորհրդատվություն տալու պատրաստակամություն հայտնեցին: Որովհետեւ երկու դեպքում էլ իրենք բավականին լուրջ փորձ են կուտակել, եւ արդեն տեղի ունեցած քննարկումներով մենք բավականաչափ տվյալներ հավաքագրեցինք, բայց արդեն ներդրման ընթացքում նրանք եւս պատրաստ են իրենց աջակցությունը մեզ ցուցաբերել»,-ասաց Դավիթ Խաժակյանը:

Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամները Վրաստան կատարած այցի ընթացքում եղել են նաեւ Ջավախքում: Մեր հարցին՝ հայ համայնքում այս պահին ի՞նչ խնդիրներ ու այդ խնդիրների լուծման ի՞նչ ճանապարհներ կան, Խաժակյանն ասաց, որ ցավոք, այս պահին տեղյակ չէ.

«Սակայն կարծում եմ՝ ժամանակի ընթացքում ինձ համար կպարզաբանեմ, կփորձեմ լուծման ճանապարհներ գտնել»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Դավիթ Խաժակյանը:

Տպել
3027 դիտում

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին