Գյումրիում օտարերկարցուն «քցել են»՝ տաքսու վարորդը պահանջել է 100 ԱՄՆ դոլար

Հուլիսի 9-ին՝ ժամը 16.25-ին, Ղրղըզստանի Հանրապետության քաղաքացի, 1997 թ. ծնված Արաբզոն Բ.-ն ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է տվել, որ հուլիսի 8-ին՝ ժամը 20.30-ին, Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռով Գյումրի ժամանելուց հետո «Շիրակ» օդանավակայանում «Օպել» տաքսի ավտոմեքենայի վարորդին խնդրել է իրեն տեղափոխել մոտակա հյուրանոց:

Ոստիկանությունից  հայտնում են, որ վարորդը տեղափոխելու եւ հյուրանոցի մեկ օրվա գիշերակացի համար իրենից պահանջել եւ ստացել է 100 ԱՄՆ դոլար ու 10.000 դրամ, որից հետո, նախնական պայմանավորվածության համաձայն, հուլիսի 9-ին՝ ժամը 10.00-ի սահմաններում, նշված տաքսու վարորդը Թբիլիսի ճանապարհելու համար իրենից վերցրել է 30.000 դրամ եւ, Գյումրիի ավտոկայանում մատնացույց անելով Թբիլիսի մեկնող ավտոմեքենան, հեռացել, ինչից հետո Արաբզոն Բ.-ն պարզել է, որ Գյումրիից Թբիլիսի ուղեւորափոխադրման վարձը 5.000 դրամ է:

Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նույն օրը՝ ժամը 18.40-ին, «Շիրակ» օդանավակայանի դիմացից բաժին բերման է ենթարկել 1982 թ. ծնված Մեխակ Մ.-ն, որը խոստովանել է, որ նշված հացագործությունը կատարել է ինքը:

Գումարը մասամբ առգրավվել է: Կատարվում է քննություն:

Տպել
1451 դիտում

Իլ դը Ֆրանսի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Դուբայում մասնակցում է Ինտերպոլի 87-րդ Գլխավոր Ասամբլեային

Վերին Լարս տանող ճանապարհահատվածը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար. դեսպանություն

Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ես աշխատող, գործ անող պատգամավոր եմ. Նաիրա Զոհրաբյանը Սյունիքում է, շրջում է գյուղերում (տեսանյութ)

ՀՀ նախագահը իտալական ռազմաարդյունաբերական ընկերության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունը

Հրդեհ բնակարանում, կա տուժած. հայտարարվել է բարդության ԲԻՍ-1 աստիճան

Հանդիպել են Հայաստանի և Իտալիայի նախագահները

Հրադադարի պահպանման ռեժիմն այս շաբաթ խախտվել է 80 անգամ, արձակվել է 700 կրակոց

Կադաստրի գրասենյակները Երևանում կաշխատեն նաև շաբաթ-կիրակի, մարզերում՝ առանց ընդմիջման

Գյուղերում տուն կառուցելու համար նոր փոխառություն կտրվի. խորհրդակցություն Կարմիր շուկայում

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է. ռուսական կողմում կա 435 բեռնատար և 172 մարդատար ավտոմեքենա

Թուրքիայում Աթաթուրքի արձանը պղծելու համար պատանիներ են ձերբակալվել

Լարսում խցանման մեջ հայտնված վարորդների համար սնունդ, տաք ջուր, դեղորայք է ապահովվել. Փամբուխչյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին

Գոռ Վարդանյանն այդ օրը փրկել է ինձ. Մարինա Խաչատրյանը՝ քաղաքապետարանի հայտնի միջադեպի մասին

Լարսը շարունակում է փակ մնալ. ռուսական կողմում 400 մարդատար և 150 բեռնատար ավտոմեքենա է մնացել

Գյումրիում ավտոլվացման կետ է այրվել. մեկ մարդ հոսպիտալացվել է տարբեր աստիճանի այրվածքներով

Մարուքյան, Թանդիլյան, Բաբաջանյան, Գորգիսյան. «Լուսավոր Հայաստան»-ի 157 հոգանոց համամասնական ցուցակը

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը