Երևան
12 °C
Լուսանկարում՝ Սերժ Սարգսյանը շրջայց է կատարում Երեւանում, 2012 թվական
Երեւանի ՀՀԿ-ական քաղաքապետ Տարոն Մարգարյանը հուլիսի 9-ին, ի վերջո հրաժարական տվեց: ՀՀԿ-ական էլիտայի մի մասի համար սա անակնկալ է եղել: Շատերը նախապես չեն իմացել նրա հրաժարականի մասին, քանի որ նրանց վերջին տեղեկությունները նրա պաշտոնավարման մասին եղել են այն, որ Սերժ Սարգսյանը Տարոն Մարգարյանին հորդորել է մինչեւ վերջ «աթոռին կպած» մնալ:
Երեկ ԱԺ-ում, հոգով եւ սրտով դեռ ՀՀԿ-ական համարվող մի քանի պատգամավոր «Հայկական ժամանակ»-ի հետ մասնավոր զրույցում փոխանցեցին, որ Տարոն Մարգարյանը հրաժարական տալու ցանկություն ունեցել է դեռ այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է ընտրվել, սակայն նրան այդ քայլին գնալ չի թողել Սերժ Սարգսյանը: Դրանից հետո մինչեւ այն խոսակցությունների ժամանակահատվածը, թե՝ Մարգարյանը դիմում է գրել եւ պատրաստվում է հրապարակել, թեժ քննարկումներ են եղել նրա ու ՀՀԿ-ականների միջեւ՝ քաղաքապետի պաշտոնից հեռանալ-չհեռանալու շուրջ: Քննարկումները եղել են Սերժ Սարգսյանի հորդորով:
Պատճառն այն է, որ Տարոն Մարգարյանը Երեւանում լուրջ ձեւավորված թիմ ուներ, որով կարողացել է այս տարիների ընթացքում ընտրությունների ժամանակ քաղաքացիների քվեներն ուղղորդել ՀՀԿ: Կուսակցությունում հույս են ունեցել, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անցկացնելուց հետո միայն նոր կառավարությունը կզբաղվի Երեւանի քաղաքապետի պաշտոնով: Այս փաստը ՀՀԿ-ի համար ինչ-որ չափով հույս է եղել, որ կկարողանան ընտրություններում հաղթահարել գոնե 10-15 տոկոսի շեմը:
Հանրապետական պատգամավորներից հետաքրքրվեցինք, թե ինչն էր պատճառը, որ Տարոն Մարգարյանը շտապ ցանկանում էր հրաժարական տալ եւ հեռանալ: Մեր զրուցակիցները նշեցին՝ պատճառը եղել է ԱԱԾ վերջին բացահայտումները, որոնք կապված են եղել «Երեւան» հիմնադրամի յուրացումների հետ: Այսինքն՝ Տարոն Մարգարյանը ցանկացել է իրերը հավաքել եւ օր առաջ հեռանալ, որպեսզի հանրության աչքի առաջ չլինի եւ իրավապահների ուշադրության կենտրոնում չհայտնվի: Սակայն ստացվում է, որ սեփական կուսակցությունը նրան «փուռը» տվեց:
Մեկ այլ աղբյուրից էլ տեղեկություն ստացանք, որ Տարոն Մարգարյանի հրաժարականի դիմումը մեկ շաբաթից ավելի «սպասողական վիճակում» է եղել տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի մոտ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն չի շտապել հաստատել: Ի դեպ, մոտ մեկ ամիս առաջ լրագրողների հարցին ի պատասխան ասել էր, որ, եթե անհրաժեշտություն լինի, նա կհորդորի եւ Տարոն Մարգարյանը հրաժարական կտա:
Հանրապետական պատգամավորներից մեկը, մեր այն հարցին՝ ՀՀԿ-ն քաղաքապետի պաշտոնում թեկնածու առաջադրելո՞ւ է, պատասխանեց. «Հանրապետական կուսակցություն էլ կա՞ որ, այն արդեն փլուզվել է»:
Հանրապետականի պաշտոնական դիրքորոշումն այս հարցի շուրջ դեռ պարզ չէ: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ այս հարցով քննարկում դեռեւս չեն ունեցել:
«Մենք նման քննարկում չենք ունեցել, համբերեք, կքննարկենք, դրա մասին լրացուցիչ ձեզ կհաղորդենք»,- ասաց նա:
Հարցին` ի՞նչը կարող է խոչընդոտել, որ չառաջադրեք, Բաղդասարյանը պատասխանեց.
«Կշարժվենք օրենքով, ո՞վ է ասում, որ հայտարարում ենք` առաջադրում ենք կամ չենք առաջադրում, չենք քննարկել»:
Հարցին էլ` իմաստ ունի՞, որ ՀՀԿ-ն թեկնածու առաջադրի, երբ հանրության համակրանքը ՔՊ-ի կողմն է, նա արձագանքեց. «Քաղաքացիական պայմանագիրը ավագանիում մեծամասնություն ունի՞»:
ՀՀԿ-ականներից մեկը, որը միջանցքում լսել էր լրագրողներին տված Բաղդասարյանի այն պատասխանը, թե՝ ՔՊ-ն մեծամասնություն չունի ԱԺ-ում, օրվա ավարտին մեր զրույցում փոխանցեց, որ թեկնածու չեն առաջադրելու: Պատճառների մասին էլ նշեց՝ ի՞նչ տարբերություն, եթե ՀՀԿ-ական է լինելու քաղաքապետը, ապա Տարոն Մարգարյանը կմնար:
ՏԻՄ օրենքի համաձայն՝ Երեւանի ավագանին իր անդամներից որեւէ մեկին քաղաքապետ կարող է ընտրել 73 օրվա ընթացքում: Սակայն տեղեկություններ կան, որ Կամո Արեյանը Երեւանի քաղաքապետի պաշտոնակատարի կարգավիճակում կարող է մնալ մինչեւ հոկտեմբեր: Այդ ժամանակահատվածում էլ տեղի կունենան նոր ընտրությունները: Այսինքն, բանը չի հասնելու նրան, որ ավագանին փորձի իր կազմից որեւէ մեկին նոր քաղաքապետ ընտրի: Մեր այս տեղեկութունն՝ ըստ էության, հաստատեց նաեւ ՔՊ վարչության անդամ Ալեն Սիմոնյանը:
«Ճիշտ տրամաբանությունն այն է, որ նոր ընտրություններ տեղի ունենան, որովհետեւ Երեւանում մենք կունենանք մի իրավիճակ, ինչն ունենք Ազգային ժողովում: Այն է, որ ԱԺ-ում մեծամասնությունն ընդդիմություն է՝ ՀՀԿ-ն եւ այն անհատ պատգամավորները, որոնք դուրս են եկել ՀՀԿ-ից: Նույն իրավիճակն էլ պահել քաղաքապետարանում, կարծում եմ, որ սխալ է: Ճիշտ կլինի, որ նոր ընտրություններ լինեն, կարծում եմ, որ իրադարձություններն այդպես էլ կզարգանան: Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո չեմ կարծում, որ ՀՀԿ-ն կունենա այն թեկնածուին, որը մեծամասնության քվեն կստանա»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
Արդեն պարզ է, որ Երեւանի քաղաքապետի պաշտոնը եւս բաժին է հասնելու Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը: Նախնական տեղեկությունների համաձայն՝ ՔՊ կուսակցության նեղ շրջանակում քննարկում է եղել, որ այդ պաշտոնը զբաղեցնելու է Արարատ Միրզոյանը, որը հիմա առաջին փոխվարչապետի պաշտոնն է զբաղեցնում:
Արարատ Միրզոյանը ՀԺ-ի հարցին՝ կուսակցության ներսում քննարկվե՞լ է առաջիկայում իր քաղաքապետ դառնալու հարցը, բացասական պատասխան տվեց:
Բանն այն է, որ փոխվարչապետի պաշտոնը 2015 թվականի Սահմանադրական փոփոխություններով նախատեսված չի եղել: Սակայն Սերժ Սարգսյանն այս պաշտոնը «սղացրեց» Կարեն Կարապետյանի սիրտը չկոտրելու համար: Ու քանի որ այդ պաշտոնն արդեն կար, դրա համար այն զբաղեցրեց Միրզոյանը: Շուտով այս պաշտոնը այլեւս չի լինի, քանի որ սուպերվարչապետական համակարգի «լուծարումից» հետո վարչապետն այլեւս առաջին տեղակալ չի ունենա:
Այնուհանդերձ, նշենք, որ առաջին փոխվարչապետը, որպես այդպիսին, որեւէ գործառույթ չի իրականացնում: Նախկին փոխվարչապետերից Վաչե Գաբրիելյանը ՀԺ-ին դեռ ամիսներ առաջ ասել էր, որ նրա պարտականությունը վարչապետի բացակայության ընթացքում վերջինիս փոխարինելն է: Սակայն գործնականում տեսնում ենք, որ Միրզոյանին այդ պարտականությունը չի վստահվում: Մասնավորապես, կառավարության նիստը, որը պետք է տեղի ունենար հուլիսի 12-ին՝ հինգշաբթի օրը, տեղափոխվեց, քանի որ վարչապետն այդ օրը լինելու է Բրյուսելում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Ուժեղ Հայաստան»-ի հավաքին մասնակցելու համար ստացել են 15.000-ական դրամ գումար. երկու անձ կալանավորվել է
Ոնց կարող ես նայել բանակի նոր զինանշանին և խաչը չտեսնել․ 2 տարբերակ կա. կա՛մ սադրիչ սրիկա ես, կա՛մ անմեղսունակ
Կալուգացի օլիգարխը տասնամյակով չի հեռանալու ՀՀ-ից. նա պիտի նստի որպես լրտես, հոսանքի գող, փող լվացող․ Փաշինյան
Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության բանակի նոր զինանշանը․ տեսանյութ
Արենի գյուղի տներից մեկում գազաբալոն է պայթել․ կան տուժածներ
ԱԺ նիստում ժամը 10:00-ին անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել
Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, կմնա կալանավորված
Սև ծովից ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանն առաջիկա օրերին սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել
Սուպեռ մամա չէ, ռուսի ստեռվա բաբա է․ առավոտը Բրյուսել են խաղում, երեկոյան՝ Մոսկվայի դռանը քսմսվում․ Խաչատրյան
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զորահանդեսի շրջանակում մայիսի 27-ի առավոտյան ՀՀ ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում թռիչք է կատարելու․ ՊՆ
Հրազդանում «Մազդա»-ն բախվել է մոտակա խանութի պատին և կայանված այլ մեքենայի․ կա տուժած
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական հարաբերություններն առավել ամուր են, քան երբևէ․ թևակոխել ենք պատմականորեն աննախադեպ փուլ
Սարալանջում գումարային պարտքի շուրջ համագյուղացիները վիճաբանել են․ 50-ամյա տղամարդ է սպանվել
Ներդրվել է ալիմենտային պարտավորություններն առցանց վճարելու հնարավորություն
ՔՊ-ն մայիսի 27-ին քարոզարշավը կշարունակի Կոտայքում․ վարչապետը հայտնել է ժամանակացույցը․ տեսանյութ
Գետինը մտնեն. ուզում են երկիրը պայթեցնել ներսից, Մոսկվայից թելադրում են լրտեսներին, սկսում են հաչալ․ տեսանյութ
Փաստաթղթերը խորացնում են հարաբերությունները․ ԱՄՆ պետքարտուղարությունը Ռուբիոյի ՀՀ այցի արդյունքների մասին
Կապանում «Հայաստան» դաշինքի հանրահավաքին 830 մարդ է մասնակցել․ ԻՔՄ
Այսպե՞ս եք պատրաստվում դառնալ երկրի ղեկավար. «վախվորած» օլիգարխի «ցինիկ» պատասխանները
ՌԴ-ն տրամադրված է ՀՀ-ի հետ հարաբերություններում ծագող խնդիրները լուծել փոխադարձ հարգանքի հիման վրա․ Զախարովա
TRIPP-ը դառնում է իրականություն, Հայաստանը կոնֆլիկտի փակուղուց վերածվում է խաղաղության խաչմերուկի. Փաշինյան
Վեց տարվա ընդմիջումից հետո Բաքվից Թբիլիսի է ժամանել առաջին ուղևորատար գնացքը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5, այնուհետև կնվազի 6-10 աստիճանով․ ցերեկային ժամերին անձրև կտեղա
«Երեխե՛ք, չե՞ն սովորեցրել, որ ասեք՝ Նիկոլ, վարչապետ», «Ո՛չ, մենք մեծացել ենք, կարող ենք»․ քարոզարշավ Կոտայքում
Սարսափելի մեծ թվերով ընտրակաշառք են բաժանում. վերցնողները արժանի են այն հայհոյանքներին, որ տալիս են. տեսանյութ
ԱՄՆ-ն սատարում է անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանին․ Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը
ՀՀ կառավարությունը կնախաձեռնի ՀԷՑ-ի բաժնետոմսերը հանրության գերակա շահ ճանաչելու և պետականացման գործընթաց
Քոչարյանն ազատության մեջ կմնա՞, թե՞ պատիժ կկրի «Մարտի 1»-ի ոճրագործության համար, դուք եք որոշելու, ժողովո՛ւրդ
Արձանագրվեց՝ Բաքվի և Մոսկվայի տարիների պահանջը չի կատարվելու, արտատարածքային միջանցք չի լինելու․ Իոաննիսյան
TRIPP-ն իրականացնելիս արտատարածքային հարց չի առաջանում․ կալուգացի օլիգարխը շարունակում է ՍԱՄՈуничтожение-ն
Կմտնեմ շենքերը, կշնչեմ-կարտաշնչեմ, հույսներդ հո պառավների վրա չեք դնի․ նոր ձայնագրություն «Ուժեղ Հայաստան»-ից
ՀՀ-ԱՄՆ կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման հուշագիր է ստորագրվել
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է Impacture 2026 համաժողովին
Ինչ է նախատեսում TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը․ հոդվածներ
«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածուն փախել է. նա հետախուզվում է
Առաջընթաց ամեն օր․ Ամիօ բանկը՝ որպես գրավիչ գործատու
Նորապատ գյուղի գերեզմանատանը ողբերգական դեպքի մասնակից անձինք եզդի են եղել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT