Երևան
12 °C
Հուլիսի 11-ին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության մամլո սրահում տեղի ունեցավ ասուլիս՝ «Ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով հետախուզվողների Հայաստան վերադառնալու գործընթացում ոստիկանության գործառույթները» թեմայով։
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 1-ին վարչության հետախուզության և էքստրադիցիայի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Խաչիկ Մուրադյանը նախ ներկայացրեց վիճակագրական տվյալներ։ Բանախոսը փաստեց, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչից հետո կտրուկ աճել է կամավոր Հայաստան վերադարձող երիտասարդների թիվը, որոնք ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով հետախուզվում և բնակվում էին արտասահմանում։ Վարչապետի կոչից մոտ 40 օր անց արդեն շուրջ 100 երիտասարդ է վերադարձել։ Այս թիվը երեք անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի թիվը։
Միջպետական հետախուզման մեջ գտնվող երիտասարդները հայրենիք վերադառնալիս սահմանային անցակետերում տվյալ երկրների իրավապահ մարմինների հետ խնդիրներ են ունենում։ Խաչիկ Մուրադյանը ներկայացրեց անխոչընդոտ վերադարձի ուղիները։
Եթե նախքան վերադառնալը ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով հետախուզվող անձինք իրենց մտադրության մասին տեղյակ պահեն Հայաստանի ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ, ապա ոստիկանության ծառայողները, համագործակցելով տվյալ երկրների իրավապահների հետ, կկազմակերպեն նրանց անխոչընդոտ վերադարձը հայրենիք։ Իսկ եթե նրանք ունեն փաստաթղթային խնդիրներ, ապա պետք է դիմեն իրենց բնակության երկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններին՝ դեսպանատուն կամ հյուպատոսարան։
Եթե նախքան վերադառնալը ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով միջպետական հետախուզման մեջ գտնվող անձինք իրենց մտադրության մասին չեն տեղեկացրել Հայաստանի ոստիկանությանը և օդանավակայանում կամ սահմանային անցակետում խնդիր են ունենում տվյալ երկրների իրավապահների հետ, ապա վերջիններս հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկացնում են Հայաստանի իրավապահներին։
Այս դեպքում ևս Հայաստանի ոստիկանությունը համապատասխան միջնորդությամբ աջակցում է հետախուզվողի հայրենիք վերադառնալուն։ Այսինքն նրանց վերադարձի գործընթացը հնարավորինս պարզեցված և արագացված է։
Խաչիկ Մուրադյանը տեղեկացրեց, որ միայն այսօր ժամը 15-ի դրությամբ ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով արդեն 4 հետախուզվող է դիմել իրենց՝ հայտնելով, որ ցանկանում է վերադառնալ հայրենիք ու ծառայել Հայաստանի զինված ուժերում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԴադարեցվել է Արմավիրի բազմաթիվ հասցեների գազամատակարարումը
Հանդիպել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ բանագնացներ Ռուբինյանն ու Քըլըչը
Օդի ջերմաստիճանը կնվազի. շրջանների մեծ մասում անձրև, լեռներում նաև ձյուն կտեղա
Չինաստանի ամենահայտնի պետական հիմնադրամի` «Soong Ching Ling»-ի հետ համագործակցության հուշագիր է ստորագրվել
Վրաերթ՝ Աբովյանում. 20-ամյա քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Բնակարան կամ շքեղ ավտոմեքենա ունեցող ԼՂ ընտանիքը չի կարող օգտվել աջակցության լրացուցիչ ծրագրից․ Հարությունյան
Ինքս ինձ ուրիշ կողմից եմ բացահայտել. Բրյունետը երկրպագուներին է ներկայացրել Love Reversed երգն ու տեսահոլովակը
ԼՂ ընտանիքների որոշ խմբերին ապրիլի 1-ից 40-հազարական դրամ կտրվի․ ովքե՞ր կարող են դիմել․ մանրամասներ
Անթալիայում կայացել է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը
Ավտովարկի նոր պայմաններ Ամիօ բանկի կողմից
Բրատիսլավայում ապրիլի 11-ին մեկնարկում են հունահռոմեական ոճի ըմբիշները. Եվրոպայի առաջնություն
Սարիկ Մինասյանը Գյումրիում ամենաբարձր տոկոս հավաքած թեկնածուն է․ Տիգրան Ավինյան
Դատախազը դատարան է հանձնել պաշտոնեական անփութության մեջ մեղադրվող դատավորի վերաբերյալ քրեական վարույթը
Անթալիայում կհանդիպեն Էրդողանն ու Սիրիայի ղեկավարը
Ինձ հետ կապված որևէ իրավական գործընթաց չկա և չի կարող լինել․ Ավինյան
Գալյանն ԱՄՆ-ում Իրական շահառուների թափանցիկության ապահովման շուրջ պանելային քննարկմանը հանդես է եկել ելույթով
Պատերին՝ բորբոսներ, կոռոզիայի հետքեր. պանրի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Պետգույքի կառավարման կոմիտեն օտարման է ներկայացրել Երևանում և մարզերում գտնվող մի շարք անշարժ գույքեր
Մայիսի 9-ին Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ ձևաչափով հանդիպում նախատեսված չէ․ Բաղդասարյան
Ուրուգվայի խորհրդարանը միաձայն ընդունել է հայտարարություն՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատել հայ գերիներին
Մրգաշատ-Ալաշկերտ-Արմավիր ավտոճանապարհի մի հատվածը փակ կլինի երթևեկության համար
Արայիկ Հարությունյանին մեկօրյա արձակուրդ է տրամադրվել
ՌԴ ԱԳՆ-ն նշել է Կիևի հետ բանակցությունների համար անհրաժեշտ պայմանները
Վահե Հովհաննիսյանն Իվա Պետրովայի հետ հանդիպմանը ներկայացրել է պահուստային ծրագրի կարևորությունը և մանրամասները
Աշխարհի գավաթ․ չորս հայ մարմնամարզիկ եզրափակիչ փուլում է
Ալմաթիում մեկնարկել է ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների նիստը. Հայաստանը ներկայացնում է փոխնախարարը
Վրաստանը պատրաստ է հարթակ դառնալ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության համար. Բոչորիշվիլի
ԱՄՆ-ում ուղղաթիռ է կործանվել. ներսում գտնվող բոլոր մարդիկ զոհվել են
Ադրբեջանի ՊՆ-ն չի դադարեցնում ապատեղեկատվությունների շարքը. հայկական կողմը հերքում է
Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Հունաստան
Զինված ուժերում իրավունքների պաշտպանության խնդիրները պետք է գտնվեն հատուկ ուշադրության կենտրոնում. ՄԻՊ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկին կայցելի Հայաստան
Բաքվում շարունակվել է ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը. նոր լուսանկարներ են հրապարակվել
Շենքերից մեկի տանիքի տակ աշխատանքներ կատարած քաղաքացին ընկել է ներքև
Հրապարակվել է Շիրակի մարզում երիտասարդ ամուսինների և նրանց անչափահաս տղայի ողբերգական ավտովթարի գործով վճիռը
ԱԺ պատվիրակությունը կգործուղվի Սանկտ Պետերբուրգ. ովքե՞ր են կազմում
Քոչարյանի աջակիցները Գյումրիում լծված են Մարտուն Գրիգորյանի հեղինակության ոչնչացման գործին. Ստեփանյան
Քննարկվել են կրիպտոակտիվների շրջանառությանն ու դրա օրենսդրական կարգավորմանն առնչվող հարցեր
Ի՞նչ իրավիճակ է Լարսի ճանապարհին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT