Ավագանին կփորձի քաղաքապետ ընտրել հուլիսի 16-ին․ ՀՀԿ-ն ցանկանում է ջրհեղե՞ղ ստեղծել

Երեւանի քաղաքապետարանում այսօր՝ հուլիսի 12-ին, օրենքի ուժով հրավիրվել է ավագանու նիստ՝ որոշելու քաղաքապետի արտահերթ ընտրության օրը։ Հիշեցնենք, որ Տարոն Մարգարյանը զբաղեցրած պաշտոնից հրաժարվել է հուլիսի 9-ին։ Նիստը վարում է քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը։

Ավագանու Հանրապետական խմբակցության առաջարկն է՝ նոր քաղաքապետի ընտրությունն անցկացնել հուլիսի 16-ին։ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն, քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո թեկնածու կարող են առաջադրել գործող ավագանու խմբակցությունները։ Եթե այդ տարբերակով որեւէ մեկը չընտրվի ավագանու նիստում, ապա արդեն պետք է անցկացվեն նոր ավագանու ընտրություններ, որից հետո միայն հաղթող քաղաքական ուժի ներկայացուցիչը կստանձնի քաղաքապետի պաշտոնը։

Այսօրվա նիստի ընթացքում պարզ դարձավ, որ ընդդիմադիր ԵԼՔ-ը նախընտրում է ոչ թե գործող ավագանու կազմից քաղաքապետ ընտրելու տարբերակը, այլ ձգտում է ավագանու արտահերթ ընտրությունների։ Խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն առաջարկեց գործող ավագանու կազմից քաղաքապետ ընտրելու նպատակով հրավիրվելիք նիստի ժամկետ սահմանել օգոստոսի 8-ը, իսկ ՀՀԿ-ի հայտարարած ամսաթիվը նա որակեց սաբոտաժի փորձ։

Խաժակյանի պարզաբանմամբ, հուլիսին նիստ հրավիրվելու եւ քաղաքապետի ընտրությունը չկայանալու դեպքում ավագանու ընտրությունները, օրենքով սահմանված կարգով, անցկացվելու են օգոստոսին։ Դա, ըստ նրա, ընտրական գործընթացը կազմակերպելու առումով խոչընդոտներ է ստեղծելու՝ տպարաններ, ընտրատեղամաս դառնալու ենթակա փակ դպրոցներ եւ այլն։ Դավիթ Խաժակյանն ընդգծեց, որ ՀՀԿ-ն այդպիսով, վատություն է անում ոչ թե ԵԼՔ-ին կամ գործող կառավարությանը, այլ պետությանն ու մայրաքաղաքին։ Ընդդիմադիր խմբակցության առաջարկած տարբերակով՝ ավագանու արտահերթ ընտրությունները կարող են անցկացվել աշնանը:

Կամո Արեյանն, ի պատասխան, հղում արեց օրենքին, որը թույլ է տալիս քաղաքապետի ընտրության նպատակով ավագանու նիստ հրավիրել մեկամսյա ժամկետում՝  ընդհուպ մինչեւ այդ ժամկետը լրանալուց մեկ օր առաջ կամ հենց առաջին օրը։ Հետեւաբար իրենք օգտվել են օրենքի ընձեռած հնարավորությունից:

Դավիթ Խաժակյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է ավագանու առաջիկա նիստին ՀՀԿ խմբակցությունն առաջադրի քաղաքապետի իր թեկնածուն եւ ընտրի, քանի որ մեծամասնություն է՝  խուսափելով ավագանու նոր ընտրություններից, պատասխանեց, որ այդպիսով կբարդացնեն իրենց վիճակը։ Այնուամենայնիվ, եթե ՀՀԿ-ն փորձի նման քայլի դիմել, ԵԼՔ-ը կքննարկի ու կորոշի իր թեկնածուն առաջադրելու նպատակահարմարության հարցը։

Դիտարկմանը, թե վաղ ժամկետում՝ օգոստոսին, նոր ավագանու ընտրություն անցկացվելը կարող է անցանկալի լինել նաեւ ՀՀԿ-ի համար՝ հաշվի առնելով հեղինակության դեֆիցիտը, Դավիթ Խաժակյանը պատասխանեց, որ ՀՀԿ-ն առաջնորդվում է ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ մտայնությամբ եւ քաղաքապետի ընտրության օրվա իր առաջարկով փորձում է ստեղծել այդ ջրհեղեղը։

Երեւանի ավագանու նիստն ընդմիջվել էր 15 րոպեով։ Քիչ առաջ այն վերսկսվեց։ Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցությունը նույնպես հայտարարեց, որ պահանջում է գործող ավագանու լուծարում եւ նոր ավագանու արդար ընտրություններ։

Քվեարկության արդյունքում որոշվեց, որ քաղաքապետ ընտրելու նպատակով գործող ավագանու արտահերթ նիստ կհրավիրվի հուլիսի 16-ին։

Տպել
6596 դիտում

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել