Չանչուրյանը կտա՞կ է գրելու. պարի պետականում կրքերը շիկանում են

12/07/2018 schedule14:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հուլիսի 12-ի համարում

Շուտով լրանում է Պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար Սուրեն Չանչուրյանի անաշխատունակության թերթիկի ժամկետը, եւ առաջիկա մի քանի օրերի ընթացքում վերջնականապես հայտնի կդառնա, թե ով է ղեկավարելու այս կոլեկտիվը: Մենք արդեն տեղեկացրել ենք, որ դեռ 2004 թվականի սեպտեմբերին կաթվածահար է եղել Չանչուրյանի ձախ կողմը եւ արդեն մի քանի ամիս է, նրա պաշտոնին տիրանալու համար լուրջ ինտրիգներ ու սկանդալներ են տեղի ունենում պարարվեստի գործիչների շրջանում: Բայց քանի որ ՀՀ վաստակավոր արտիստը հրաժարականի դիմում չի ներկայացրել եւ պարբերաբար անաշխատունակության թերթիկ է ներկայացրել անսամբլի տնօրինությանը, թեկնածուներից եւ ոչ մեկին չէր հաջողվում արագացնել Պարի պետականի ղեկավարի հարցի լուծումը:

Երեկ, սակայն, մեզ հայտնի դարձավ, որ օրերս մշակույթի նախարարությունում արդեն սույն հարցը քննարկվել է, եւ դա էլ երեկ թերեւս պատճառ էր դարձել, որ կողմերը կրկին ակտիվանան: Բանն այն է, որ Չանչուրյանի պաշտոնի ամենամեծ հավակնորդը մինչ այժմ էլ համարվում է «Բերդ» պարային համույթի գլխավոր բալետմայստեր Կարեն Գեւորգյանը, որին մշակույթի նախարար Հովիկ Հովեյանը փորձում էր դարձնել Պարարվեստի ուսումնարանի տնօրեն, բայց խայտառակ աղմուկի արդյունքում այդ որոշումը տապալվեց: Պարի պետական անսամբլի կոլեկտիվն անգամ հայտարարեց, թե Չանչուրյանի տեղը գրավելու համար Կարեն Գեւորգյանն անստորագիր նամակներ է ուղարկել Ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի (6-րդ) վարչություն:

Երեկ, սակայն, վերջին շրջանում բավական պոպուլյար դարձած պարային այս գործիչը մեզ հետ ունեցած զրույցի ընթացքում հայտարարեց, որ ինքը նպատակահարմար չի գտնում աշխատել այդ կոլեկտիվի եւ այդ նախարարության հետ, ու առաջիկա տարիների ընթացքում Պարի պետականն իր ծրագրերի մեջ չի մտնում: Ըստ նրա, վեցերորդ վարչություն ուղարկված անստորագիր նամակներն իրականում գրվել են հենց կոլեկտիվի անդամների կողմից, եւ իր անունն օգտագործելով՝ նրանք փորձում են իրենց հարցերը լուծել: Եւ ընդհանրապես, Պարի պետականում սկսված ամբողջ այդ պատմությունը ղեկավարվում է նախագահականից: «Այդ անսամբլը գոյություն չունի: Ընդհանրապես, բոլոր պետական կոլեկտիվները պետք է լուծարվեն եւ նոր կոնցեպցիաներ ու մոտեցումներ մշակվեն»,- ասում էր Կարեն Գեւորգյանը:

Չնայած Գեւորգյանի այս հայտարարություններին, երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Պարի պետական անսամբլի կոլեկտիվի անդամների կողմից հնչում էր բացառապես Գեւորգյանի անունը: «Եթե Կարեն Գեւորգյանը գա, մենք պայքարելու ենք: Բայց մինչեւ Սուրեն Չանչուրյանը հրաժարական չտա, ոչ ոք չի կարող գալ: Եւ նրա հրաժարականի մեջ կարող է գրված լինել, թե ով է նրա պրոտեժեն, այսինքն, ում է ուզում ինքը տեսնել Պարի պետականի գեղարվեստական ղեկավար»,- ասում էր Պարի պետականի բալետմայստեր Ասատուր Կարապետյանը: Այսինքն, կոլեկտիվի անդամների տրամաբանությամբ ստացվում է, որ Չանչուրյանը պետք է կտակ գրի եւ ասի, թե ում է թողնում Պարի պետականը: Ընդհանրապես, մշակույթի նախարարությունն, ըստ նրանց, իրավունք չունի առանց կոլեկտիվի կարծիքը հարցնելու, Պարի պետականում նշանակում անել:

Բայց նախարարությունը, փաստորեն, ոչ միայն կոլեկտիվի կարծիքը չի հարցրել, այլ ավելին, անսամբլի բալետմայստերի տեղեկություններով, մոտ օրերս խորհրդակցություն է հրավիրել եւ քննարկել Պարի պետականը «Բարեկամություն» անսամբլի հետ միավորելու հարցը: Սա թերեւս ամբողջությամբ լցրել էր կոլեկտիվի անդամների համբերության բաժակը: Հասկանալի է, սակայն, մշակույթի նախարարության քննարկած միավորման այս տարբերակն ամենեւին էլ չի կարող գոնե առաջիկայում իրականություն դառնալ, քանի որ այս դեպքում արդեն երկարատեւ սկանդալն անխուսափելի կլինի: Ամեն դեպքում, նախարարությունը կարծես թե հասկացել է, որ այդ տարբերակը չի կարող իրականություն դառնալ եւ դադարեցրել է հարցի հետագա քննարկումը:

Բայց եթե անգամ այս տարբերակը չիրականանա եւ Կարեն Գեւորգյանն էլ իսկապես հրաժարվի Պարի պետականի գեղարվեստական ղեկավարի հավակնություններից, միեւնույն է, լարումը կոլեկտիվում սրանով թերեւս չի ավարտվի, քանի որ նրանք միասնական թեկնածու չունեն: Երեկ, երբ անսամբլի բալետմայստերը հայտարարում էր, որ Չանչուրյանը պետք է ասի, թե ով է լինելու իր իրավահաջորդը, անսամբլի ստուդիայի տնօրենը պնդում էր, որ Չանչուրյանը վերադառնալու է աշխատանքի, իսկ Պարարվեստի գործիչների միության նախագահ Վանուշ Խանամիրյանն ասում էր, որ Չանչուրյանի հետ հնարավոր չէ հանդիպում կազմակերպել, իսկ մի պահ էլ քիչ էր մնում, որ Կարապետյանն ու Խանամիրյանը հրապարակային կոնֆլիկտ ունենային, չնայած մասնակցում էին համատեղ ասուլիսի:

Եւ ընդհանրապես, ինչպես ցույց է տալիս տարիների փորձը, Պարի պետականում պարբերական սկանդալները սովորական երեւույթ են: Մինչ այժմ այստեղ սկանդալային պատմություններ են եղել մի քանի ղեկավարների հետ, ընդ որում, բոլորն էլ արտասահմանյան հյուրախաղերի հետ կապված: Ամեն դեպքում, անորոշ իրավիճակը պետական այս խմբում որոշակի կդառնա շատ շուտով, քանի որ Սուրեն Չանչուրյանի անաշխատունակության թերթիկը, որն ավարտվում էր ապրիլի 28-ին, այնուհետեւ երկարացվել էր ընդամենը երեք ամսով:    

Լուսինե Բարսեղյան

Տպել
1227 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին