Հետամուտ եղեք Rheinmetall-ի եւ Ադրբեջանի ՊՆ-ի միջեւ կնքված հուշագրի ուսումնասիրությանը

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հուլիսի 12-ին ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Նիկոլաս Լյոբելին եւ Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Քլաուս Վենդելբերգերին:

Ինչպես հայտնում են ԱԺ-ի մամուլի ծառայությունից, ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանն անդրադարձել է երկու երկրների խորհրդարանների միջեւ փոխգործակցության ակտիվացման հարցերին՝ կարեւորելով միջխորհրդարանական բարեկամության խմբերի եւ վեհաժողովների մակարդակում համատեղ աշխատանքների իրականացումը: Այս համատեքստում Արմեն Աշոտյանը հույս է հայտնել Բունդեսթագում Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի հետ որակակական նոր՝ ավելի կառուցողական համագործակցության իրականացման հետ կապված: 

Կողմերն անդրադարձել են նաեւ Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին: Հանձնաժողովի նախագահը կարեւորել է Եվրոպական միության անդամ պետությունների ազգային խորհրդարաններում համաձայնագրի հնարավորինս արագ վավերացումը՝ հույս հայտնելով մոտ ապագայում ունենալ նաեւ Գերմանիայի խորհրդարանի վավերացումը: Արմեն Աշոտյանն ընդգծել է նաեւ խորհրդարանական վերահսկողության դերը համաձայնագրի կիրարկման հետ կապված եւ հարցի առնչությամբ կարեւորել գերմանական փորձի ուսումնասիրությունը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում տեղի ունեցող վերջին գործընթացներին, քննարկվել ընտրական օրենսդրության բարեփոխումների հետ կապված հարցեր: Արմեն Աշոտյանը նշել է, որ ԸՕ բարեփոխումների գործընթացում քաղաքական բոլոր ուժերը կարեւորում են ընտրական բարեփոխումների կայացումը քաղաքական լայն համաձայնությամբ, հանրային ներգրավվածությամբ եւ բացառապես միջազգային սկզբունքների, մասնավորապես Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունների հիման վրա:

Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաեւ գերմանական Rheinmetall ընկերության եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջեւ կնքված հուշագրին ու հորդորել գերմանացի գործընկերոջը հետամուտ լինել խնդրի առավել համապարփակ ուսումնասիրությանը:

Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանի քաղաքական դաշտում գործող բոլոր ուժերը՝ անկախ քաղաքական հարցերում մոտեցումների տարբերություններից տարածաշրջանային եւ արտաքին քաղաքական ճակատում միասնական են՝ որպես առաջնահերթություն սահմանելով պետական շահը: 

Տպել
2218 դիտում

Վերին Լարս տանող ճանապարհահատվածը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար. դեսպանություն

Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ես աշխատող, գործ անող պատգամավոր եմ. Նաիրա Զոհրաբյանը Սյունիքում է, շրջում է գյուղերում (տեսանյութ)

ՀՀ նախագահը իտալական ռազմաարդյունաբերական ընկերության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունը

Հրդեհ բնակարանում, կա տուժած. հայտարարվել է բարդության ԲԻՍ-1 աստիճան

Հանդիպել են Հայաստանի և Իտալիայի նախագահները

Հրադադարի պահպանման ռեժիմն այս շաբաթ խախտվել է 80 անգամ, արձակվել է 700 կրակոց

Կադաստրի գրասենյակները Երևանում կաշխատեն նաև շաբաթ-կիրակի, մարզերում՝ առանց ընդմիջման

Գյուղերում տուն կառուցելու համար նոր փոխառություն կտրվի. խորհրդակցություն Կարմիր շուկայում

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է. ռուսական կողմում կա 435 բեռնատար և 172 մարդատար ավտոմեքենա

Թուրքիայում Աթաթուրքի արձանը պղծելու համար պատանիներ են ձերբակալվել

Լարսում խցանման մեջ հայտնված վարորդների համար սնունդ, տաք ջուր, դեղորայք է ապահովվել. Փամբուխչյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին

Գոռ Վարդանյանն այդ օրը փրկել է ինձ. Մարինա Խաչատրյանը՝ քաղաքապետարանի հայտնի միջադեպի մասին

Լարսը շարունակում է փակ մնալ. ռուսական կողմում 400 մարդատար և 150 բեռնատար ավտոմեքենա է մնացել

Գյումրիում ավտոլվացման կետ է այրվել. մեկ մարդ հոսպիտալացվել է տարբեր աստիճանի այրվածքներով

Մարուքյան, Թանդիլյան, Բաբաջանյան, Գորգիսյան. «Լուսավոր Հայաստան»-ի 157 հոգանոց համամասնական ցուցակը

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին