Վարչապետը Բրյուսելի միջազգային օդանավակայանում պատասխանում է լրագրողների հարցերին

Վարչապետն ու Հայաստանից Բելգիայի Թագավորություն մեկնած պատվիրակությունը Բրյուսելի միջազգային օդանավակայանում են, պատրաստվում են վերադարձի թռիչքին:

Հենց Բրյուսելի միջազգային օդանավակայանում Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին: Նա խոսել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ամփոփման, տարբեր երկրների առաջնորդների հետ ունեցած հանդիպումների մասին, հարցեր են հնչել հայաստանյան իրադարձությունների, Թրամփի ու մյուս առաջնորդների հետ ձեռքսեղմման, տարածաշրջանում հարեւան երկրների հետ հարաբերությունների մասին:

Ն. Փաշինյանն ասել է, որ եվրոպական երկրների առաջնորդները մեծ մասամբ տեղյակ են, թե ինչ է կատարվել Հայաստանում, Եվրամիությունից բազմաթիվ ոգեւորող հայտարարություններ են եղել, բայց քաղաքական հարաբերություններում հեղափոխությունից հետո էական փոփոխություն չկա:

«Իմ բոլոր հանդիպումներում ասել եմ, որ ժողովրդավարությունը մեզ համար արտաքին քաղաքական կողմնորոշում չէ, այլ արժեքային համակարգ է, ու հույս ունեմ, որ Եվրամիությունում հենց այդպես են ընկալում իրավիճակը: Քանի որ ժողովրդավարությունը մեզ համար համոզմունք է եւ արժեքային համակարգ, ես կասկած չունեմ, որ մենք ժողովրդավարական բարեփոխումներում հաջողություն կարձանագրենք»,- ասել է Փաշինյանն ու հավելել, որ Հայաստանը երբեք խնդրատուի կարգավիճակում չի լինի:

Նիկոլ Փաշինյանը հայաստանյան իրադարձությունների մասին խոսելիս, իր խոսքում նշել է, որ դեռեւս Հայաստանում կան դատավորներ, որոնք լավ չեն պատկերացնում, թե ինչ է կատարվել երկրում:

Ամփոփելով բրյուսելյան այցի արդյունքները, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այցի լավագույն արդյունքը ծանոթությունների ու կապերի լայն շրջանակն է, որը ունեցավ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ձեռքսեղմման մասին հարցին ի պատասխան ՀՀ վարչապետն ասել է, որ հատուկ արարողակարգ չի եղել, պարզապես միասին քայլել են ու ձեռքսեղմմամբ ծանոթացել:

Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը եւս վարչապետը որակել է որպես ծանոթություն, քանի որ ՀՀ ԱԳ նախարարի համար այն առաջինն է եղել, իսկ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման մասին որեւէ խոսակցություն առայժմ չկա, հավաստել է վարչապետը:

Տպել
3072 դիտում

Ինչու է ՊԵԿ-ը մտել Գազպրոմ. պարզաբանում է Դավիթ Անանյանը

Քաղաքական գործիչը ձգտում է առավելագույնի. Արայիկ Հարությունյանն՝ ԱԺ նախագահ լինելու մասին

Լիլիթ Արզումանյանի նշանակման հիմքում փորձն ու գիտելիքներն են. Արայիկ Հարությունյան

Մենք կապ չունենք Զուրաբիշվիլիին ուղղված սպառնալիքների հետ. Վրաստանի ընդդիմություն

«Օրենքով գող» Մերաբ Քալաշովը կհանձնվի Ֆրանսիայի իրավապահներին. նա հետախուզվում է 2015-ից

Ավելի քան 13 երկիր ցանկանում է ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգեր գնել

Առեւանգել են 14-ամյա աղջկան եւ սեռական հարաբերություն ունեցել. ՔԿ-ն մեղադրանք է առաջադրել

Սվիտալսկին լսե՞լ է «հստակ գաղափարները». Փաշինյանը հանդիպել էր ԵՄ դեսպաններին

Երկու տղամարդ գնում են ԶԱԳՍ ու ասում են՝ ուզում ենք ամուսնանալ, կա՞ օրենք, որ նրանց ամուսնությունը կգրանցվի. վարչապետ

ՀՀ-ում լայն կիրառում է ունեցել «հեռախոսային արդարադատությունը». Զեյնալյանը՝ ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին

Քրեակատարողական հիմնարկները կվերանորոգվեն. կառավարությունը 270 մլն հատկացրեց

Մայրապետյանին թույլ կտան տեսակցել ընտանիքի անդամներին եւ ֆինանսավորել «Հ2»-ը. դատախազության պարզաբանումը

Կառավարության նիստերն այսուհետ դռնբաց կլինեն՝ անկախ վարչապետի ցանկությունից

Նոյեմբերի 21-ին կհրավիրվի Ազգային ժողովի արտահերթ նիստ

Ընտանեկան բռնություն. ինչո՞ւ կնոջը ծեծելու համար կասկածվող ամուսինը չի ձերբակալվել դեպքի օրը. պարզաբանում

Պատրաստ ենք հաջորդ հաջողությունները կրկնապատկել. Ամերիկայի հայկական համագումարն ամփոփեց տարին

Ընտրություններին «ասողների» ինստիտուտը չի լինելու. Նիկոլ Փաշինյան

Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են, մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում, Գորիսում, Սիսիանում եւ Բերդում մառախուղ է

Ցուցակում ընդգրկվածների հետ հարցազրույց ենք անցկացրել. Ալեն Սիմոնյան

Երթեւեկության կազմակերպման փոփոխություն Երեւանի Սասունցի Դավիթի եւ Բելինսկու փողոցների խաչմերուկում