Ազատամարտիկների դաշինքը կասեցնում է ԵԿՄ համակարգող խորհրդում իր մասնակցությունը

Ազատամարտիկների դաշինքը կասեցնում է ԵԿՄ-ի համակարգող խորհրդում իր մասնակցությունը եւ սպասում «Երկրապահի» արտահերթ համագումարին:

Հայտարարության մեջ ասված է.

«Նկատի ունենալով վերջին շրջանում ԵԿՄ-ի շուրջ ծավալվող զարգացումները եւ դրանց հասարակական հնչեղությունը,

Համոզված լինելով, որ Հայաստանում առկա նոր իրողությունները, արմատական փոփոխությունների անհրաժեշտություն են ենթադրում նաեւ ԵԿՄ կառույցում,

Փաստելով, որ Ազատամարտիկների Դաշինքի մեջ համախմբված բազմաթիվ հրամանատարներն ու ազատամարտիկները վերջին տասը տարիների ընթացքում (2014 թվականից արդեն որպես կազմակերպություն) հետեւողականորեն պայքարել են հանցավոր վարչախմբից երկիրն ազատագրելու եւ զարգացման բնականոն հուն վերադարձնելու համար,

Արձանագրելով, որ մինչեւ Մանվել Գրիգորյանի ձերբակալումն ու հայտնի տեսանյութի հրապարակումը, Ազատամարտիկների Դաշինքը պաշտոնապես հայտարարել էր մանվելի ու մանվելականության ամոթալի էջը փակելու իր պատրաստակամության մասին եւ առաջարկել էր Մանվել Գրիգորյանին կամավոր հրաժարվել ԵԿՄ նախագահի պաշտոնից եւ արտահերթ համագումար հրավիրել՝ ապահովելով ԵԿՄ կառույցից դուրս ձեւավորված բոլոր վետերանական կառույցների եւ անհատ ազատամարտիկների մասնակցությունը,

Հարկ ենք համարում, հասարակությանը տեղյակ պահել, որ Ազատամարտիկների Դաշինքը  որոշում էր կայացրել ԵԿՄ առողջ ուժերի հետ համագործակցելով ստեղծել արտահերթ համագումարը նախապատրաստող համակարգող խորհուրդ եւ ազնվորեն մասնակցել է դրա աշխատանքներին:

Ազատամարտիկների դաշինքն առաջարկել է կասեցնել

  1. Մանվել Գրիգորյանի լիազորությունները,   
  2. ԵԿՄ վարչության բոլոր փոխնախագահների լիազորությունները,
  3. ԵԿՄ ֆինանսատնտեսական գործունեությունը:
  4. Անցկացնել անկախ աուդիտ՝ ներգրավելով ՊՆ եւ ԱՆ ներկայացուցիչների:

Նկատի ունենալով ԵԿՄ կառավարման դառը փորձը, ինչպես նաեւ Ազատամարտիկների Դաշինքի կոլեգիալ կառավարման արդյունավետությունը, մեր կողմից առաջարկվել է համագումարին ներկայացնել ԵԿՄ-ն անցումային շրջանում համակարգող խորհրդի միջոցով ղեկավարելու մեխանիզմը: Մենք ընդունել ենք նաեւ, որ կարիք կա ինչպես մեր, այնպես էլ իրենց (նախագահական մոդելի) առաջարկությունները, առանց անուններ շեշտելու, ներկայացնել ԵԿՄ մարզային խորհուրդների քննարկմանը՝ բոլոր ազատամարտիկների դիրքորոշումը հասկանալու համար:

Ցավոք, ԵԿՄ վարչության փոխնախագահների լիազորություններն այդպես էլ չեն կասեցվել, անկախ աուդիտի անցկացումն անտեսվել է, իսկ ԵԿՄ վարչության որոշ անդամներ եւ փոխնախագահներ, իրենց հին գործելակերպին հավատարիմ, համատեղ խորհրդակցությունների ընթացքում մեզ հետ համաձայնելով, կուլիսային բանակցություններ են վարել տրամագծորեն հակառակ ուղղությամբ` իրենց կողմից առաջարկված կառավարման մոդելը ներկայացնելով որպես այլընտրանք չունեցող տարբերակ, ինչն այս փուլում անհնարին է դարձրել հետագա համագործակցությունը:

Ելնելով վերը շարադրվածից Ազատամարտիկների Դաշինքի վարչությունը լիազորված է հայտարարել, որ.

  1. Կասեցնում է համակարգող խորհրդում Ազատամարտիկների Դաշինքի մասնակցությունը:
  2. Մինչեւ արտահերթ համագումարը, մեր առաջ քաշած սկզբունքային խնդիրների շուրջ համապատասխան առաջարկ լինելու դեպքում, պատրաստ է շարունակել քննարկումները»:
Տպել
6267 դիտում

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ