Գլխավոր դերերում՝ Ռ.Ավետիսովա եւ Թոխատյան. Գյումրու թատրոնի խոստումնալից նոր թատերաշրջանը

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում պրեմիերա է սպասվում: Նորովի բեմադրվում է Ալյեն Ռենո Ֆուրտոնի կոմեդիաներից մեկը: Գյումրու Դրամատիկական թատրոնի տնօրենը չցանակացավ որոշ փակագծեր բացել եւ ներկայացնել, թե հեղինակի կոնկրետ ո՛ր ստեղծագործությունն է բեմադրվում. «Դեռեւս միայն կասեմ, որ բոլորովին նոր բան է լինելու եւ գրեթե տարբերվելու է ստեղծագործությունից»:  

Ներկայացման պրեմիերան կլինի նոր թատերաշրջանում: Գլխավոր դերերում են դերասանուհի Ռոզի Ավետիսովան եւ Հրանտ Թոխատյանը: Լուսանկարում՝ Հրանտ Թոխատյանը, Լյուդվիգ Հարությունյանը եւ Ռոզի Ավետիսովան

Թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանի խոսքերով՝ նոր ներկայացումը Գյումրու Դրամատիկական թատրոնի խաղացանկային ներկայացումն է, որտեղ երկու գլխավոր դերակատարները հրավիրված են, իսկ բեմադրիչը Գյումրու Դրամատիկականի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանն է:

«Շատ հետաքրքիր կոմեդիա է լինելու: Հիմա մենք վերնագրում ենք պիեսը: Նախնական վերնագրից էլ ենք հեռացել: Մոտակա ժամանակաշրջանում վերջնական վերնագիրը եւ պոստեռները պատրաստ կլինեն ու կներկայացվեն»,-ասաց Տիգրան Վիրաբյանը: Հայտնեց, որ հրավիրված ստեղծագործական խումբն արդեն մի քանի օր է՝ Գյումրիում է, ապրում է Գյումրիում եւ ստեղծագործում տեղի խմբի հետ:

Գյումրու Դրամատիկական թատրոնն ամեն տարի նոր թատերաշրջանը ձգտում է բացել նոր ու հետաքրքիր ներկայացմամբ: Իսկ այս տարի թատրոնի գեղարվեստական կազմը որոշել է սեպտեմբերյան թատերաշրջանի բացմանը ներկացնել մի հետաքրքիր նախագիծ, որի մեջ ընդգրկված կլինեն Հրանտ Թոխատյանը, Ռոզի Ավետիսովան եւ Գյումրու Դրամատիկական թատրոնի ստեղծագործական կազմը:

«Շատ երկար տարիներ խոսվում է պետական թատրոնի, խաղացանկային թատրոնի, այլընտրանքային թատրոնի մասին: Այս նախագծով գալիս ենք ապացուցելու, որ մեզ համար կարևոր է այն ստեղծագործողը, որին մենք ուզում ենք տեսնել մեր բեմում, շատ տաղանդավոր, շատ պահանջված, շատ պրոֆեսիոնալ, բացարձակապես կարևոր չէ՝ այդ ստեղծագործողը պետական թատրոնի ներկայացուցիչ է, թե այլընտրանքային: Այս պարագայում ես վստահ եմ, որ ե՛ւ Հրանտ Թոխատյանը, ե՛ւ Ռոզի Ավետիսովան, շատ հետաքրքիր կերպարներ են, պրոֆեսիոնալ են, եւ մենք ունենալու ենք շատ հետաքրքիր ներկայացում»,-ասաց Տիգրան Վիրաբյանը՝ հայտնելով, որ դեռ մեկ փորձի է ականատես եղել:

Տպել
3379 դիտում

ՀՀ ֆուտբոլի հավաքականի խաղերի ամենաէժան տոմսերը կլինեն 1000 դրամ

Վանեցյանը անձնական միջոցներ չունի, որ ներդնի ֆուտբոլում, բայց կարծում է՝ կարիքը չի էլ լինի

Հայրապետյանը չէր եկել ժողովին, որում Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Նիկողոսյանը եւ Մելիքբեկյանը՝ ՀՖՖ փոխնախագահներ

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Արարատ Միրզոյանը Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրեն է նշանակել Մարմաշենի դպրոցի ուսուցչին

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել