Մասիսի փոխքաղաքապետի Ավանի թաղապետարանի աշխատակցի գործն ուղարկվեց նոր քննության

13/07/2018 schedule20:11

Մասիսի փոխքաղաքապետ Կարեն Օհանյանի եւ  Ավանի թաղապետարանի հարկային բաժնի պետ Կարեն Տոնոյանի մասով քրեական գործն ուղարկվեց նոր քննության:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է դատախազների բողոքը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Առաջին ատյանի դատարանը մերժել էր Երևան քաղաքի Էրեբունի, ինչպես նաև Ավան վարչական շրջաններում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով մեղադրյալներ Կ. Օհանյանի և Կ. Տոնոյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը՝ հանցագործությանը նրանց առնչությունը հիմնավորված չհամարելու պատճառաբանությամբ: 

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը հաստատված է համարել Կ. Օհանյանի և Կ. Տոնոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար անհրաժեշտ հիմնավոր կասկածի արկայությունը: Իսկ կալանավորման հիմքերի առկայության կամ բացակայության հանգամանքը պարզելու համար գործերն ուղարկվել են ստորադաս դատարան՝ նոր քննության: 

Հիշեցնենք, որ Կ. Օհանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապրիլի 22-ին Էրեբունի և Նոր Արեշի 26 փողոցների հատման վայրում Դ. Համբարձումյանի, Ս. Սահակյանի, Գ. Համբարձումյանի, Գ. Խաչատրյանի, Է. Չիչոյանի և քննությամբ դեռևս չպարզված մի խումբ անձանց հետ մասնակցել է Դ. Համբարձումյանի կողմից կազմակերպած՝ բռնությամբ և ջարդերով զուգորդված զանգվածային անկարգություններին: 

Հանցավոր խումբը սեռական բնույթի հայհոյանքներ տալով, վիրավորանքներ և սպառնալիքներ հնչեցնելով հարձակվել և տարբեր առարկաներով, մահակներով, քարերով, ոտքերով և ձեռքերով հարվածներ է հասցրել, էլեկտրահարող սարքերով էլեկտրահարել խաղաղ երթի մասնակիցներին: Այդ գործողությունների արդյունքում մարմնական վնասվածքներ են ստացել երթի մի քանի մասնակիցներ, պատահական անցորդներ, ինչպես նաև ցույցի ընթացքը լուսաբանող լրագրողներ: 

Իսկ մյուս քրեական գործի շրջանակում Կ. Տոնոյանը նույն հատկանիշներով մեղադրվում է Է. Պետրոսյանի և քննությամբ դեռևս չպարզված մի խումբ անձանց հետ Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցի «Ֆորդ» սերվիսին հարող տարածքում կազմակերպված զանգվածային անկարգությունների ընթացքում նույնանման հանցավոր գործողություններով հավաքի մասնակիցների, պատահական անցորդների, ինչպես նաև ցույցի ընթացքը լուսաբանող լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու, մի քանի ավտոմեքենաներ վնասելու մեջ: 

Վարույթն իրականացնող մարմինները միջնորդություններ էին ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալ Կ. Օհանյանի և Կ. Տոնոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, սակայն անհիմն լինելու պատճառաբանությամբ դատարանը մերժել էր միջնորդությունները: 

Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազները հունիսի 5-ին դատարան միջնորդություն էին ներկայացրել նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որոնք մերժվել էին, ինչի մասին որոշումների դեմ  էլ դատախազները ներկայացրել էին վերաքննիչ բողոքներ»

Տպել
7448 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց