Սաշիկ Սարգսյանի որդու դեմ ցուցմունք տված անձի վրա առկա վնասվածքները մոծակի կծածի՞ց են եղել

Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի դեմ ցուցմունք տված սույն գործով տուժող Դավիթ Սիմոնյանի մարմնական վնասվածքները մոծակի ու ճանճի կծածի հետեւանք են:

Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց Սիմոնյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը մեր զրույցում նշել էր, որ առերեսման ժամանակ Դավիթ Սիմոնյանի վրա արնահոսող մարմնական վնասվածքներ ու կապտուկներ են եղել: Պաշտպանը միջնորդել է դատաբժշկական փորձաքննություն նշանակել, սակայն քննիչը մերժել է:

Դավիթ Սիմոնյանի պաշտպանը պատասխանել է մեր մի քանի հարցերին:

- Պարոն Հովհաննիսյան, նախ ձեր վստահորդը հայտնե՞լ է, թե ինչու որոշեց 11 տարի անց խոսել եւ ցուցմունք տալ Հայկ Սարգսյանի դեմ:

- Կոնկրետ իրավիճակ է փոխվել, հավանաբար դրա հետ կապված է որոշել, որ հիմա հայտնի՝ մտածելով, որ արդար քննություն կկատարվի եւ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն, իրավիճակի փոփոխությունն է, որը դրդել է նրան նման քայլի գնալ:

- Բայց նախկին իշխանության օրոք Դավիթ Սիմոնյանն ու Հայկ Սարգսյանը շատ մոտ հարաբերությունների մեջ են չէ՞ եղել:

- Հավանաբար, նորմալ հարաբերություններ են ունեցել:

- Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ այս գործով ցուցմունք տալուց հետո ձեր վստահորդը, որը մի քանի ամիս կալանքի տակ է եղել, ազատ արձակվեց:

- Մեկ այլ գործով ինքը 6 ամիս գտնվում էր կալանքի տակ, ազատ արձակումը դրա հետ կապ չուներ, որովհետեւ բողոքարկումներ կատարվեց, Վերաքննիչ դատարանը նոր ազատ արձակեց: Խախտումներ կային, մասնավորապես, բավական երկար ժամանակ իմ պաշտպանյալը անազատության մեջ էր եւ որեւէ հիմք չկար անազատության մեջ պահելու. վերաքննիչ դատարանը արձանագրեց, որ խախտումներ կան եւ վերացրեց կալանավորելու որոշումը:

- Պարոն Հովհաննիսյան, Հայկ Սարգսյանի պաշտպանը մեր զրույցում հայտարարել է, որ առերեսման ժամանակ ձեր վստահորդի վրա մարմնական վնասվածքներ են հայտնաբերվել, մեջքի շրջանում ուժեղ ցավեր: Այս վնասվածքները ինչի՞ հետեւանք են եւ արդյո՞ք միջնորդել եք դատաբժշկական փորձաքննություն նշանակել:

- Միջնորդություն իմ կողմից չի ներկայացվել: Դավիթ Սիմոնյանի հետ խոսել եմ. մեկուսարանում որ նստած է եղել, մոծակի, ճանճի կծած հետքերն է եղել, քորել է, արյուն է եկել, որեւէ առնչություն չունի իր տված ցուցմունքների բովանդակության հետ:

Իսկ կապտուկներն ու մեջքի ցավը՞:

- Կապտուկ չի եղել, իսկ մեջքի հետ կապված ասաց, որ երիկամներն է ցավել, երեւի մեկուսարանում քնելու հետ կապված հարմար չի եղել քնելը: Եթե նկատի ունեք՝ ծեծի է ենթարկվել ու դրա հիման վրա ինչ-որ բան է գրել, ապա նման բան չկա, իր նկատմամբ ճնշում չի գործադրվել:

Նշենք, որ Հայկ Սարգսյանը կալանավորվել է հուլիսի 11-ին. նա մեղադրվում է Դավիթ Սիմոնյանի սպանության փորձի եւ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու պահելու մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10318 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ