Սաշիկ Սարգսյանի որդու դեմ ցուցմունք տված տուժողի վրա արնահոսող վնասվածքներ կային. պաշտպան

Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանը, այսօր դատարանի դահլիճում կալանավորվեց. սա առաջին կալանավորումն է Սերժ Սարգսյանի բարեկամների շրջանում:

Հայկ Սարգսյանին կալանավորելու միջնորդություն նախաքննական մարմինը ներկայացրել էր նախօրեին. այն, սակայն քննվեց այսօր, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի նստավայրում՝ դատավոր Աննա Մաթեւոսյանի նախագահությամբ: Մի քանի ժամ անց դատարանը որոշել է բավարարել քննիչի միջնորդությունը եւ Հայկ Սարգսյանը կալանավորվել է հենց դատարանի դահլիճում:

Սաշիկ Սարգսյանի որդին մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության համար: Տուժող Դավիթ Սիմոնյանը, որը որոշել է այսքան տարի անց խոսել, Հայկ Սարգսյանի եւ նրա ընտանիքի հետ մտերիմ հարաբերությունների մեջ է եղել: Նա ընտրություններին հնարավոր բոլոր միջոցներով՝ անգամ ընտրախախտումներ կատարելով, լրագրողների աշխատանքը խոչընդոտելով, աջակցել է Սարգսյաններին: Մեզ հայտնի դարձավ, որ մոտ մեկ տարի թմրանյութի գործով կալանավորված Դավիթ Սիմոնյանն օրեր առաջ ազատ է արձակվել:

Հայկ Սարգսյանն այժմ մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին (սպանության փորձ) եւ ՀՀ ՔՕ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելը, կրելը): Առաջադրված մեղադրանքում:

Սույն գործը վերաբացվել է օրեր առաջ. այդ մասին հայտնի դարձավ այն ժամանակ, երբ ԱԱԾ-ն անհետաձգելի քննչական գործողություններ էր կատարում Սաշիկ Սարգսյանի բնակարանում: Խուզարկությունը, սակայն կապված էր նրա մյուս որդու՝ Նարեկ Սարգսյանի հետ:

Առաջադրված մեղադրանքում Հայկ Սարգսյան իրեն մեղավոր չի ճանաչում: Այս մասին մեր զրույցում ասաց նրա պաշտպան Երեմ Սարգսյանը:

Նրա հետ զրույցը ստորեւ.

- Պարոն Սարգսյան, ի՞նչ դիրքորոշում է հայտնել Հայկ Սարգսյանը առաջադրված մեղադրանքի վերաբերյալ:

- Թե մեղադրանքն ինչքանով է հիմնավոր կամ անհիմն՝ այդ հարցին հետագա փուլերում մանրամասն կանդրադառնանք: Բայց պետք է նշեմ, որ կալանավորման որոշումը ակնհայտ անհիմն եւ ապօրինի որոշում է ու այստեղ ուղղակի աչք է ծակում այս հանգամանքը: Հույս ունեինք, որ այս իրավիճակում դատարանները եւ վարույթն իրականացնող մարմինները՝ քննչական, դատախազություն, ի վերջո ավելի օրենքի տառին համապատասխան կգործեին, ինչպես որ պահանջն է երկրի ղեկավարության կողմից, բայց տեսնում ենք, որ արջի ծառայություն է մատուցվում ավելի ցածր օղակների կողմից:

Մի բան ակնհայտ է, որ հուլիսի 4-ից Հայկ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը եւ 7 օր գտնվելով ազատության մեջ, առնվազն 4 անգամ ծանուցագրերով ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին, այսինքն՝ այս 7 օրվա մեջ պատշաճ կերպով ներկայացել է եւ որեւէ անգամ չի թաքնվել: Խոչընդոտման հետ կապված՝ 7 օր ազատության մեջ գտնվելով որեւէ տվյալ դատարան չի ներկայացվել քննիչի կողմից, որ այս 7 օրվա ընթացքում փորձ է արվել թեկուզ քննությանը խոչընդոտելու: Իսկ Վճռաբեկ դատարանը կոնկրետ նախադեպերով սահմանել է, որ կալանքը պետք է ընտրվի այն բացառիկ դեպքերում, եթե խափանման այլ միջոցները չեն կարողանում ապահովել անձի պատշաճ վարքագիծ: 7 օր ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը պատշաճ միջոց է եղել, նորմալ վարքագիծ է ապահովել, հիմա 7 օր հետո հանկարծ դատարանը նման որոշում է կայացնում:

Միայն այս փաստը բավարար է, որպեսզի ակնհայտ լինի, որ սա օրինական որոշում չէ, չի կայացել օրենքի հիման վրա՝ ինչ-ինչ այլ նկատառումներից ելնելով: Հասկանալի է, որ այստեղ անձանց անունների հետ կապված որոշակի կաշկանդվածություններ ունեն դատավորը, քննիչը: Բայց այս պարագայում գտնում եմ, որ պահանջը երկրի ղեկավարության կողմից կայացել է նրանում, որ բացառապես օրենքի դաշտում պետք է գործեն՝ անկախ նրանից, թե ում մասին է խոսքը եւ ում վերաբերյալ է քրգործը: Թե ով ինչ վերաբերմունք ունի գործերի եւ փաստերի նկատմամբ, կարծում եմ՝ դատարանը, քննիչը, դատախազը պետք է այդ ամեն ինչից վեր լինեն եւ կարողանան օրենքով որոշումներ կայացնել: Մենք տեսանք, որ այստեղ ուղղակի օրենքը չգործեց եւ որոշ ժամանակ հետո ավելի փաստարկված կներկայացնեմ, թե իրականում ինչ է տեղի ունեցել, յուրաքանչյուր քայլին ինչպիսի ապօրինություններ են տեղի ունեցել եւ ինչպես են մասսայաբար իրավունքի խախտումներ տեղի ունենում, եւ ամեն քայլափոխին որտեղ են խախտվում մեղադրյալի եւ պաշտպանության իրավունքները:

- Հայկ Սարգսյանը ցուցմունք տալի՞ս է:

- Ցուցմունք տալու համար մեզ պետք է պարզաբանեին մեղադրանքի էությունը, մենք մի քանի անգամ միջնորդեցինք, որպեսզի մեղադրանքի էությունը պարզաբանվի, ինչը Եվրոպական դատարանի, Վճռաբեկ դատարանի եւ օրենքի ուղիղ պահանջն է, որ յուրաքանչյուր ոք, եթե մեղադրվում է հանցագործության մեջ, անհապաղ ու իրեն հասկանալի լեզվով մանրամասն պետք է տեղեկացվի մեղադրանքի վերաբերյալ: Բազմաթիվ միջնորդություններ ենք ներկայացրել, սակայն այդպես էլ չի պարզաբանվել: Այս համատեքստում ակնհայտ է, որ մենք զրկվել ենք պաշտպանության եւ նաեւ ցուցմունք տալու իրավունքից:

- Ձեզ հայտնի՞ է, թե ինչու, ի վերջո տուժողը 11 տարի անց որոշեց խոսել եւ ցուցմունք տալ ձեր պաշտպանյալի դեմ:

- Պատասխանը ենթադրությունների մակարդակով է՝ այն իմաստով, որ առերեսման ժամանակ տուժողի մարմնի վրա եղել են բազմաթիվ վնասվածքներ՝ արնահոսող եւ կապտուկի տեսքով, մեջքի շրջանում ուժեղ ցավի հետեւանքով մի քանի ժամ մեջքը բռնած նստած վիճակում է եղել: Առերեսման ժամանակ ուղիղ հարց է տրվել, թե ինչի հետեւանքով են այդ վնասվածքները առաջացել տուժողի վրա, ինչու է մեջքը բռնած նստած, որին ի պատասխան հնչեցվել է, որ երիկամները ցավում են, իսկ այդ վնասվածքները, կապտուկները մոծակի կծածն է: Այնուհետեւ փորձաքննություն է միջնորդվել, որպեսզի պարզվի, թե ինչի հետեւանքով են առաջացել այդ վնասվածքները, այսինքն՝ ակնհայտ է, որ մենք որոշակի խնդիր էինք տեսնում այդտեղ, կրկին ուղղակիորեն մերժվել է այդ միջնորդությունը: Եվ հաջորդը, տուժողը թմրանյութ պահելու կասկածանքով մի քանի ամիս կալանքի տակ է եղել, հիմա հանկարծ ազատ արձակվեց:

- Այսինքն՝ դուք չեք բացառում, որ տուժողի նկատմամբ ճնշո՞ւմ է գործադրվել:

 - Մենք հետագայում փաստերով կխոսենք:

- Այդ վնասվածքները եղել են 7 օր առաջ տեղի ունեցած առերես հարցաքննության ժամանա՞կ:

- Այո:

- Ապօրինի զենքի մասով ի՞նչ դիրքորոշում է հայտնել Հայկ Սարգսյանը:

- Նշեմ, որ ապօրինի զենքի մասով չէր կարող մեղադրանք առաջադրվել, քանի որ վաղեմության ժամկետ է անցել:

- Բողոքարկելո՞ւ եք կալանքի որոշումը:

- Այո, ներկայացվելու է, չեմ բացառում, որ այլ բողոքներ եւս կներկայացվեն, որի մասին կխոսենք ավելի ուշ:

Նշենք, որ ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Դավիթ Սիմոնյանը՝ հրազենային վնասվածքով, թիվ 3 կլինիկական հիվանդանոց է տեղափոխվել 2007 թվականի ապրիլի 1-ին՝ Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից: Նույն օրը ոստիկանության Կենտրոնական բաժին էր ներկայացել քաղաքացի Ա.Ղեւոնդյանը, ներկայացրել ատրճանակ եւ հայտնել, թե այն գտել է իրենց շենքին կից մանկապարտեզից դեպի նկուղ տանող աստիճանների մոտ, որի հետ անզգույշ վարվելու հետևանքով կրակել է՝ մարմնական վնասվածք պատճառելով ընկերոջը՝ Դ.Սիմոնյանին:

Ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում 2007 թվականի մայիսի 28-ին որոշում էր կայացվել փաստի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու եւ Ա.Ղեւոնդյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ 5-րդ կետերով նախատեսված կողմերի հաշտության եւ բողոքի բացակայության հիմքով: 2018 թվականի հուլիսի 3-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից վերացվել է նշված որոշումը: Կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Դ.Սիմոնյանն իրականում հրազենային վնասվածքը ստացել է Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի բնակության վայրի՝ Երեւան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 11 շենքի բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում՝ 2007 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում՝ վերջինիս կողմից արձակված կրակոցի հետեւանքով։

11 տարի անց վերաբացված այս գործը բազմաթիվ հարցեր է առաջացնում, մասնավորապես՝ 2007-ին գործը քննող քննիչի եւ կարճման որոշման օրինականությունը ստուգող հսկող դատախազի գործողությունների մասով: Մասնավորապես, կարճման որոշումից (բողոքի բացակայություն, կողմերի հաշտություն) ստացվում է, որ 2007-ին գործը քննող քննիչը հիմք է ընդունել բացառապես տուժողի եւ Ա Ղեւոնդյանի ցուցմունքը եւ որեւէ քայլ չի ձեռնարկել այդ ցուցմունքների արժանահավատությունը ստուգելու, հայտնաբերված զենքի օրինականությունը ստուգելու ուղղությամբ: Իսկ հսկող դատախազն էլ հսկողություն իրականացրել է եւ որեւէ թերություն չի հայտնաբերել ու գործը փակվել գնացել է:

Երեկ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանից հետաքրքրվեցինք, թե քննիչի ու դատախազի գործողությունները քրեական գործի շրջանակում քննության առարկա դարձե՞լ են թե՞ ոչ: Ի պատասխան, Աբրահամյանը նշեց հետեւյալը. «Նշված քրեական գործը կարճելու որոշումը վերացնելու մասին որոշումը ՀՀ գլխավոր դատախազի կողմից կայացվել է տուժողի կողմից միայն վերջերս տրված՝ հանցագործության մասին հաղորդմամբ ներկայացված տվյալներում առկա՝ նոր երեւան եկած այնպիսի հանգամանքների բերումով, որոնք ըստ տուժողի՝ իր նկատմամբ սպառնալիքների պատճառով այն ժամանակ չի հայտնել։ Վերսկսված քննությամբ ստուգվում է նաեւ ձեր կողմից մատնանշված հանգամանքը եւ փաստական տվյալներ ի հայտ գալու դեպքում դրանց կտրվի իրավական գնահատական»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
25190 դիտում

Իսրայելական հարձակումների հետևանքով Իրանում զոհերի թիվը գերազանցել է 220-ը

Իսրայելը հարված է հասցրել Իրանի ԱԳՆ-ի շենքերից մեկին

Ապարանում պտտահողմի հետևանքով տուժածների թվում երեխա կա. ինչ վնասվածքներ ունեն նրանք

Արագածոտնում քամու հետևանքով վնասվել են 21 շենք-շինությունների տանիքներ, 19 մարդատար, 3 բեռնատար ավտոմեքենա

Նոր կադրեր Ապարանում տեղի ունեցած ուժեղ քամուց

2025 թվականը` մեզ նորովի ճանաչելու տարի. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել Արտաշատի հանդիպումից

Ապարանում տորնադոյի հետևանքով վնասվածքներ ստացած քաղաքացիներ կան

Ապարանը հոսանքազրկված է. պտտահողմը շենքեր է վնասել

Շուտով խաղաղություն կհաստատվի Իսրայելի և Իրանի միջև. Թրամփը կստիպի գնալ գործարքի

Ապարանում պտտահողմ է մոլեգնել. տանիքներ ու ավտոմեքենաներ են վնասվել. տեսանյութ

Կրթվելը նորաձև է Արտաշատում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Թեհրանն Իսրայելին երրորդ երկրի միջոցով հաղորդագրություններ չի ուղարկել. Իրանի ԱԳՆ

ՀԷՑ-ի մասնաճյուղերից մեկի 47-ամյա էլեկտրիկն աշխատանքի պահին ընկել է. մեկ օր անց՝ հիվանդանոցում մահացել

Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ այս պահին չկան. ՀՀ ԱԳՆ

Թեհրանի կենտրոնում պայթյունի ձայներ են լսվում. միացել են օդային տագնապի ազդանշանները

Մայիսյան գյուղի ջրատարից դի է դուրս բերվել

«Տեսլա»-ն կանգնում էր հրապարակում, իմ ձայնը բա՜րձր հնչում էր, հիմա ստատիկ կյանքը սպանում է. Հռիփսիմե Նաջարյան

Մահացել են դաժան, բայց քաջի մահով. Իրանը հայտնել է ևս 8 հրամանատարի զոհվելու մասին

Իրանը չի ցանկանում, որ Իսրայելի հետ կոնֆլիկտը վերածվի տարածաշրջանային պատերազմի, եթե դա չպարտադրվի․ Արաղչի

«Հոնդա»-ն բախվել է կայանված 2 մեքենայի և շրջվել. վարորդ ներկայացած կինը եղել է խմածության ամենաբարձր աստիճանի

Հայկական եռագույնը տոկունության, հույսի և ինքնության խորհրդանիշ է. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը

Ռուսաստանը Ուկրաինային 1200 զինվորի մարմին է հանձնել

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով. հյուսիսային առանձին հատվածներում հորդառատ անձրև կտեղա

Ուժեղ քամու հետևանքով գրանցվել է 38 արտակարգ դեպք. ՆԳՆ ՓԾ-ն անցել է ուժեղացված ծառայության

Ընդգծվել է տարածաշրջանում էսկալացիայի բացառման կարևորությունը. հանդիպել են Դավիթ Դանիելյանը և Իրանի հյուպատոսը

Նիկոլա Սարկոզին զրկվել է Պատվո լեգեոնի շքանշանից

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 15-ին

Շիրակի մարզպետն արտակարգ խորհրդակցություն է անցկացրել

Թեհրանի «Շահրան» նավթի պահեստում բռնկված հրդեհը վերցվել է վերահսկողության տակ

Իսրայելը հարվածել է Իրանի պաշտպանության նախարարության կենտրոններից մեկին

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել պահեստի պատին. կան տուժածներ

«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակության անդամները մասնակցում են «Թվային եւ մշակութային զարգացման» սեմինարին

Ախպեր, շատ ձիգ տղա է, չաստում շորտիկով էր ման գալիս. մոռացե՛ք էս արժեքները, սիրելի երիտասարդներ. Հարությունյան

Իրանը պատրաստ է համաձայնագրի. Արաղչին հայտնել է՝ ինչ պայմանով

Ուժեղ պտտահողմն Արթիկում ավերածությունների պատճառ է դարձել. լուսանկարներ

Վարչապետի գլխավորությամբ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի արտագնա նիստ է տեղի ունեցել

Արմատախիլ են եղել ծառեր, վնասվել տանիքներ. Գյումրու քաղաքապետարանը գիշերն արտակարգ ռեժիմով է աշխատել

Դրախտիկի մոտակա լողափից քաղաքացիները ռետինե նավակով հեռացել են ափից և չեն կարողացել վերադառնալ

Կրակոցներ Երևանում հայտնի ռեստորանային համալիրում․ կա վիրավոր

Ըմբշամարտի ԵԱ. Արտակ Աղաբեկյանն արծաթե մեդալ է նվաճել