Երևան
12 °C
«Հայկական ժամանակ»-ը իրավագետ Արտաշես Խալաթյանի հետ զրուցել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության և դրա դրական կողմերի մասին:
Հարցազրույցը ներկայացնում ենք՝ ստորև.
- Պարոն Խալաթյան, իշխանության ընդդիմախոսները պնդում են, թե «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Մեղրիի ճանապարհի բացման քողարկված տարբերակն է: Որքանո՞վ են արդարացված այս պնդումները: Ի՞նչ է իրականում այն:
- «Խաղաղության խաչմերուկ»-ի իրավական հիմքերը մատնանշվել են. դա նախևառաջ պետությունների ինքնիշխանության անվերապահ ճանաչումն է: Հետևապես Մեղրիի միջանցքը ինքնին ենթադրում է ՀՀ որոշակի ճանապարհի նկատմամբ սուվերեն իրավունքների զիջում, ինչն ի սկզբանե հայկական կողմից հերքվել է: Խոսել միջանցքային տրամաբանության մասին բնավ տեղին չէ: Սա է նաև պատճառը, որ Հայաստանն անգամ չի համաձայնել ռուսական պարեկության սահմանմանը, որովհետև դա էլ որոշակիորեն կսահմանափակեր մեր իրավազորությունը: Այսինքն՝ մենք գործ ունենք մանիպուլյացիայի հետ, անտեղյակ զանգվածի զգացմունքների վրա խաղալու նպատակադրման հետ:
- Իսկ ի՞նչ իրողություններ կարող է փոխել «Խաղաղության խաչմերուկ»-ը տարածաշրջանում:
- «Խաղաղության խաչմերուկ»-ն ինքնին փոխադարձության հիման վրա տարածաշրջանային հաղորդուղիների բացումն է՝ պետությունների տնտեսական փոխկապակցվածության ամրապնդումը, որը տարածաշրջանում կիջեցնի լարվածության աստիճանը: Հայտնի փաստ է, որ առևտուրը և տնտեսական փոխկախվածությունը թուլացնում են պետությունների միջև թշնամանքի աստիճանը և նաև պատերազմը դարձնում որոշակիորեն ոչ շահավետ: Այդ իրողության համատեքստում, բնականաբար, տնտեսության փոխգործակցության հաստատումը թույլ կտա նաև որոշակիորեն պայմաններ ստեղծել անցյալի թշնամանքի էջը թերթելու համար:
Հիշենք, որ Եվրամիությունը ինքնին ստեղծվել է 2-րդ աշխարհամարտից հետո պառակտված Եվրոպայում, թշնամաբար տրամադրված պետությունների մասնակցությամբ, նաև պատերազմում պարտված Գերմանիայի մասնակցությամբ, և նպատակը եղել է տնտեսական ինտեգրման արդյունքում քաղաքական հակասությունների, թշնամանքի և փոխադարձ անվստահության հաղթահարումը: Տեսնում ենք, որ եվրոպական այդ նախագիծը շատ հաջողությունների է հասել և Եվրոպայում խաղաղության հիմնական գրավականներից մեկն է: Այսինքն՝ նախատիպերը կան, այլ հարց է, իհարկե, որ մենք, ցավոք, եվրոպական աշխարհամասում չենք գտնվում և չունենք այդ քաղաքական մշակույթով զինված հարևաններ, բայց դրանից քաղաքական իշխանությունները չեն փոխվում, պարզապես մեզ լրացուցիչ ջանքեր են պետք և գուցե երկար ժամանակ, որ նմանատիպ արդյունքի հասնենք:
- Իրատեսակա՞ն է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կյանքի կոչումը:
- Գործնականում դրան այլընտրանք չկա, հարցը ժամանակի մեջ է: Այս իրավիճակում շատ կարևոր է մի քանի հարցի կարգավորում կամ գոնե հստակեցում. ուկրաինական և սիրիական ճգնաժամերը, ՀՀ-ի նոր դաշնակիցների որոնման գործընթացի ինստիտուցիոնալացումը, հստակ պայմանավորվածությունների հանգումը (նաև ռազմաքաղաքական) և մի շարք նման նախապայմանների բավարարումից հետո մենք կարող ենք խոսել ավելի ուժեղի դիրքերից և Ադրբեջանի համար կբարձրացնենք նոր պատերազմի գինը: Կարևոր է նաև, թե ինչ դիրքորոշում կորդեգրեն Ադրբեջանի հովանավորները, որովհետև ակնհայտ է, որ Ադրբեջանը ՀՀ-ի հետ հարաբերություններում նաև որոշակի տրամաբանության մեջ է դնում իրեն, այն է՝ ռուս-թուրքական տրամաբանությունը. այստեղ շատ կարևոր են այս պետությունների կողմից Ադրբեջանին հղվող մեսիջները:
- Իսկ ի՞նչը կարող է ստիպել Ադրբեջանին գնալ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի ընդունմանը:
- Կարծում եմ, որ այստեղ շատ կարևոր է, թե ռուս-թուրքական ինչ համաձայնություններ կունենանք, թեև նրանց հարաբերությունները կարծես թե ավելի են սրվում, և իրարամերժ շահեր կձևավորվեն Սիրիայի հարցով: Ադրբեջանը, ինչպես միշտ, փորձելու է ներգծվել նրանց շահերի մեջ: Շատ հնարավոր է, որ Ալիևը պարզապես քաղաքական ճողվածք ստանա՝ պետությունների շահերի սպասարկմանը միտված իր գործողություններում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՑնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան
«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան
Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել
Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը
Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել
Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել
Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին
Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ
Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ
Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին
Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր
Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու
Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ
2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը
Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են
Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում
Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ
Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած
«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի
Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու
Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ
Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը
Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան
Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT