Երևան
12 °C
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ծրագրի շրջանակում արդեն իսկ իրականացված աշխատանքները՝ մշակվել է «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծի հայեցակարգը, իրականացվել են տեղանքի ընդհանուր հետազոտության, անհրաժեշտ երկրաբանական և երկրատեխնիկական հետազոտությունները և այլն:

Ընդգծվել է, որ միջազգային գործընկերների հետ կնքված պայմանագրերի շրջանակում նախատեսվում են «Ակադեմիական քաղաք»-ի կառավարման մոդելի մշակման, քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակի մշակման, ընդհանուր տրանսպորտի և շարժունակության շրջանակի գնահատման իրականացում: Մասնավորապես՝ «Ակադեմիական քաղաք»-ի կառավարման մոդելի մշակման շրջանակում իրականացվելու է ղեկավար կազմի վերապատրաստում, տեխնոլոգիական կլաստերի կառավարման մոդելի մշակում, բուհերի միավորման ճանապարհային քարտեզի, գիտահետազոտական ինստիտուտների միավորման ճանապարհային քարտեզի մշակում, նորարարությունների խթանման ուղղությամբ աջակցություն:

Քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակի մշակման շրջանակում իրականացվելու են ռազմավարական հաղորդակցության ուղղությամբ աշխատանքներ, սոցիալական ենթակառուցվածքների հետազոտություններ, տնտեսական միտումների վերլուծություններ և այլն:
Շարունակվելու են աշխատանքներն «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծի վերջնականացման և արդեն իսկ շենքերի նախագծման ուղղությամբ: Վերոնշյալ աշխատանքի այն ծավալը, որը վերաբերում է մեր երկրի օրենսդրության շրջանակում անհրաժեշտ փաստաթղթերի մշակմանը, կիրականացվի տեղական գործընկերների կողմից: Անդրադարձ է կատարվել նաև տարածքի ակտիվացման փուլերին, որոնք ներառում են տարածքի նախապատրաստման, համապատասխան ճանապարհների կառուցման, կանաչապատման աշխատանքները, որոշակի հատվածների՝ երկաթգծի կայարանի, կացարանային հատվածի, մարզադաշտի և մշակույթի կենտրոնի կառուցմանը և այլն:
Նշվել է, որ աշխատանքներ են տարվում 2025 թվականի մայիս-հունիս ամիսներին «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում միջազգային կոնֆերանսի անցկացման շուրջ:

Հաջորդիվ ծավալվել է քննարկում ներկայացված ռազմավարության շուրջ: Քննարկվող հարցերի շրջանակը ներառել են տեղական գործընկերոջ ընտրությունը, որը GMP ընկերության հետ համագործակցությամբ կիրականացնի «Ակադեմիական քաղաք»-ի քաղաքային ծրագրի գլխավոր հատակագծի և գոտևորման նախագծի մշակումը, ճանապարհային ցանցի և տրանսպորտի, ինժեներական ենթակառուցվածքների և կոմունալ ենթակառուցվածքի, լանդշաֆտային կազմակերպման ուրվագծումը և այլն: Քննարկվել են նաև երկաթգծի աշխատանքների հետ կապված անելիքները, ներդրումային ծրագրի ձևաչափի հետ կապված հարցեր:

Նշվել է, որ «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը թարմացնելու անհրաժեշտություն կա, որի համատեքստում ընդգծվել է Տաղանդների զարգացման ծրագրի ինտեգրման կարևորությունը:
Քննարկված հարցերի շրջանակում վարչապետը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT