Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

21/12/2024 schedule10:59

Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց Կոսովոյի ճանաչման ուղղությամբ։ 

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը։

«Քաղաքական սակավամտության և հավկուրության դասագրքային օրինակը և դրա ուշացած սրբագրումը։

«Քսան տարվա ուշացումով։ Դա պետք էր անել Կոսովոյի միջազգային ճանաչման ալիքի ժամանակաշրջանում։ Բայց քանի որ Հայաստանում իշխում էին անուղեղներ, իսկ Արցախում Զորի Բալայանիգաղափարակիցները, որոնք "ասեծիա-աբխազիա" էին շնորհավորում, իսկ հուշել-բզելուց էլ ինքնահավան սիրամարգի նման ասում էին, թե "տենց ա պետք", ապա անօգուտ էր որեւէ բան բացատրելը, մարդկանց չեղած խելքն ուրիշ բանով էր զբաղված։ Դե, իսկ նրանց ընդդիմությունն էլ "իմաստուններն" էին, որ հիմա պետության հանդեպ ատելության մեջ միաձուլվել են նշածս անուղեղների հետ»,- գրել է նա։

Այնուհետև Մեհրաբյանը շարունակել է․ 

«Հիմա էլ ոմանք բանից անտեղյակ, երբ թեկուզ եւ ուշացած, բայց ճիշտ քայլ է արված, կշտամբում են, թե բա "Արցախը չճանաչեցիք, հիմա Կոսովոն որպես ի՞նչ ճանաչում", ուզում եմ ուշադրություն հրավիրել այդ ժամանակի միջազգային թրենդի վրա՝ ճանաչել ինքնորոշված, մետրոպոլիաների կողմից ճնշվածների անկախությունը։ Այդ ժամանակը բաց թողնվեց ամենաանպատասխանատու ձեւով, ինչ է թե ռուսներն ականջներին բան էին փսփսացել։

Եվ դրան հաջորդեց այդ նույն փսփսացողների ագրեսիան ընդդեմ Վրաստանի եւ նրանց սիրելի "ասեծիա-աբխազիայի" խուժանավարի "ճանաչումը", իսկ իրավիճակի պատասխանատու "ստրատեգները" ուղեղներն անջատած՝ "շնորհավորում" էին, հրճվում էին, Ղրիմի աննեքսիայի "պատվին" հետեւի ոտերի վրա զուռնա-դհոլ քոքած պար էին բռնել Զորի Բալայանի քավորությամբ, Արցախի համալսարանում "լսարան էին բացում", խուժան "չեմպիոնատներ" էին քոքում Ստեփանակերտում, բայց Կոսովոյի հարցում խուլ էին, կույր էին եւ համր։

Հետո եղավ այն, ինչ եղավ, մենք էլ մնացինք ձեռնունայն՝ դժբախության մեջ։ Իսկ հիմա աշխարհում տարածքային ամբողջականությունն ընկալվում է շատ սուր, եւ դրա ժամանակը չէ։ Սակայն, Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, եւ դա բխում է մեր շահերից։ Կոսովոն քաղաքական կուրս է վերցրել դեպի ԵՄ եւ ՆԱՏՕ, որքան էլ որ սերբ ռուսասեր-ֆաշիստ շրջանակները, նրանց ձեռքը կրակն ընկած Վուչիչը դրա հետ հաշտ չլինեն։

Դե, իսկ հիմա լռեք։ Ճիշտ քայլ է արված Երեւանի կողմից։ Առաջին փուլով, իհարկե, եւ հուսով եմ, երկրորդն էլ երկար սպասել չի տա։ Ապրե՛ք։ Չնայած, ավելի շուտ պիտի անեիք։ Մեռանք ասելով․․․․»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
440 դիտում

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ

2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ․ կան զոհեր

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ

Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած

«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի

Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու

Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ

Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել

ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը

Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան

Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին

Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ

Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել

ՊՆ-ում հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ խորհրդակցություն է կայացել. ովքեր են մասնակցել

«Տարեհաց». բացվել է Ամանորի ուտեստների տոնավաճառը. լուսանկարներ

Վրաստանի կառավարությունը խոստացել է փոխել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը. ԵԽ գլխավոր քարտուղար

ՀՀ-ն «դաբաղի» դեմ պատվաստանյութը ձեռք կբերի գնի կեսով, պետբյուջեն կխնայի ավելի քան 600 մլն դրամ. Պապոյան

Վրաստանի «Դյութի-ֆրի»-ից ներկրել, Հայաստանում իրացրել են. ինչեր է հայտնաբերել ՊԵԿ-ը. տեսանյութ

ԱՄՆ-ն ավելի քան 271 հազար միգրանտի է արտաքսել

Աշխատանքային առօրյա. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել